Սովորող-սովորեցնող նախագիծ։ Նախագիծ, որն ինձ ու ընկերներիս հնարավորություն տվեց արտահայտվելու, ինքնադրսևորվելու, զարգանալու: Նախագիծ, որի շնորհիվ մենք ազգային երգն ու պարը տարածեցինք ու հասցրեցինք մեր կրտսեր ընկերներին: Նախագծի կայացման գործում, ուզում եմ առանձնացնել ու կարևորել Գոհար Եղոյանին ու Մարգարիտ Սարգսյանին, ովքեր ամեն ինչով օգնեցին ու աջակցեցին մեզ, յուրաքանչյուր հարցին լուծում տվեցին, շունչ տվեցին նախագծին, զարգացրեցին ու ավելի հետաքրքրացրեցին այն: Մրցանակի մասին իմացա պատահաբար, երբ վերադառնալով Նարեկացի արվեստի միությունում ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը կազմակերպվող «Մեր պարերը և մենք» հավաքից, կարդացի ընկեր Անիի ուղարկած նյութը: Կարդացի ու ապշեցի: Այնտեղ գրված էին անվանական մրցանակակիրների անունները, որոնց մեջ նաև գտա իմ անունը: Փաստորեն հասել եմ որոշակի արդյունքի, որ ինձ նկատել են, որ արժանացել եմ Ռուդիկ Հարոյանի անունը կրող մրցանակի: Մրցանակն ինձ համար շատ պարտավորեցնող է: Չէի սպասում: Այն ինձ համար ոգեշնչման աղբյուր է, նպատակ ավելիին հասնելու, կատարելագործվելու, ավելի զարգանալու, հմտանալու, նոր նախագծեր իրականացնելու, ազգայինը տարածելու համար: Ինձ համար ամենակարևորն ու պարտավորեցնողը ուշադրությունն է, այն որ նկատելի արդյունք ունենք: Ուզում եմ հատուկ առանձնացնել ու շնորհակալություն հայտնել Հարգելի Սաշային ու Ստեփանին: Նրանք էին, որ մեր մեջ սերմանեցին ազգային երգն ու պարը, որ սովորեցրին մեզ տարբերել որակովն ու անորակը, գնահատել ազգային արժեքները, պահպանել դրանք: Եվ ես շարունակելու եմ պարել՝ սովորեցնել ու սովորել, որովհետև ազգայինն իմանալը, պահելն ու տարածելը ինձ համար դարձել է գերնպատակ: Շնորհակալություն բոլորին …
Hotels near Casino Harrah's Cherokee Casino, NC - Mapyro
ОтветитьУдалитьCasino in 아산 출장마사지 Cherokee, 광양 출장안마 NC. 부산광역 출장샵 Save big with Mapyro® mobile app. Real-time reviews, 고양 출장안마 real photos 영천 출장샵 and detailed data for your location.