К основному контенту

Հայոց լեզու



Լավագույն գնորդը




Գործնական քերականություն
Աչք բռնել-Հսկել,Հետամուտ լինել
Բանը բուրդ է-Գործերը, վիճակը վատ է,դրությունը լավ չէ:
Գլխին դնել-Երես տալ,լկտի դարձնել,լկտիացնել,արծժանիքները չափազանց բարձրացնել:
Ծայրը ծայրին հասցնել-Հազիվ-հազ,մի կերպ ապրուստը հոգալ:
Ծանր խոսք-նախատինք , պարսավանք, անպատվություն,վիրավորանք:
Բակլան խաշած ցանել-իր քմահաճույքով, ցանկացած ձևով վարվել:
Գլխի ճարը տեսնել-դճվար անելանելի վիճակից դուրս գալու փրկության միջոց գտնել:
Դու ես,որ կաս-միակն ես, եզակին ես, ամենազոր ես:
Ինչպես ձուկը ջրում-անկաշկանդ, լավ զգալ որևե տեղ, իրեն ազատ:
Անարգանքի սյունին գամել-Հրապարակով խայտառակաել, հրապարակային անարգանքի ենթարկել ,քննադատել:
Անոսկոր լեզու-բամբասող,շաղակրատ,վայրիվերո խոսող:
Կրակե շապիկ հագցնել-Սաստիկ նեղել,չարչարել:
Պատռած բերան-անզուսպ լեզու ունեցող,անզգամ
Երգ երգոց-կատարյալ ստեղծագորություն, գլուգ գործոց:
Բաբելոնյան աշտարակաշինություն-լեզուների խառնակուցյուն, անբարեկարգ վիճակ:
Ձայն բարբառո հանապատի-անարձագանք, կոչ, առանց պատշաճ ուշադրության մնացած խոսք:
Նոյի ագռավ- հատուկ հանձնարարությամբ մի տեղ ուղարկված և չվերադարձած մարդ:
Փշե պսակ-չարչարանք,տանջանք փոխարեն արժանի վարձատրության:
Գողգոթա ելնել-
Անմեղ մեղավորներ- Անօրինական կապից ծնված երեխա
Մեծապատիվ մուրացկաններ-
Դառնանք մեր ոչխարներին-
Քաղքենին ազնվական-
Ավգյան ախոռ-խիստ կեղտոտված թափթփված շինություն:
Աքիլեսյան գարշապար-Որևե մեկի կամ որևե բանի խոցելի կողմը՝ թույլ տեղը։
Գորդյան հանգույց-Դճվար լուծելի,կնճռոտ խնդիր՝ գործ։
Դամոկլյան սուր- մշտապես սպառնացող վտանգ,մարդու գլխին կախված վերահարս։
Լուկուլոսյան խրախճանք-
Մորփեոսի գիրկն ընկնել- քնել,քնած լինել։
Պրոկրուստյան մահիճ- չափ, որից այն կողմ անցնել չի թույլատրվում՝ պատճվում է։



Գործնական քերականություն

1.Հոմանիշներից յուրաքանչյուրով նախադասություն կազմի՛ր:
ա) երկարե-լեզուդ այնքան երկարե, ձգվել- ձգվել հասնել աստղերի։
բ) աղքատ-այս մարդը հոգով շատ աղքատ է, խեղճ- նա խեղճ է, բայց ունի շատ մեծ սիրտ
գ) գույն-կարմիր գույնը շատ է քեզ սազում, երանգ- երկնքի երանգները արտացոլվում են պատուհանին

2. Նախածանցն այնպիսի վերջածանցով փոխարինի՛ր, որ բառի իմաստը չփոխվի.
դժգույն- գունատ, անպոչ-պոչատ, անկուռ-կռնատ (անթև), -, անքուն- չքնող ,անգլուխ- գլխազուրկ:

3.Գծիկները ը կամ ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:

Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով: Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով տարբերվում են: Աստղադիտակը դանիացի ապակեգործներն են ստեղծել: Աստղադիտակը ստեղծել են դանիացի ապակեգործները:
Եվրոպացիներն առաջին անգամ արևածաղիկը տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Արևածաղիկն առաջին անգամ եվրոպացիները տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Եվրոպացիները մեքսիկական տափաստաններում առաջին անգամ տեսան արևածաղիկը, երբ հայտնագործեցին Ամերիկան:
Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճարը ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական): Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):


Ամբողջացնել նախադասությունները:
ա) Քանի որ կենսուրախ և կատակասեր մարդ էր, բոլորը նրան հիշելուց ակամա ժպտում են։
բ) Ուզում եմ ձեզ այն պահին տեսնել, երբ դուք կանեք իմ բոլոր ասածները։
գ) Անցել էր ընդամենը երկու-երեք տարի, և նրանք կրկին վերամիավորվեցին։
դ) Թեև հայրն արդեն ծերացել էր, բայց չեր թերանում իր ծնողական պարտականությունները կատարելուց։
ե) Ով իր նպատակը լավ է պատկերացնում նա դրան հասնում է։

Մարդ, ձեռ, հույս, ջուր արմատներով նոր բառեր կազմել` դրանք ունենալով բառամիջում, բառասկբում, բառավերջում:

Ուղղել սխալները:
  • Վախում եմ-վախենում եմ , բազմիցս անգամ-բազմիցս, նորից եմ կրկնում-կրկնում եմ , սպասեցնել տվեց-սպասեցրեց, ուրիշ այլ մարդիկ-այլ մարդիկ, խոսքը քեզ է վերաբերվում-խոսքը քո մասին է, վիճվել-վիճել, կապնվել-կապվել, ուտացնել-ուտեցնել, խոսա-խոսիր, խոստովանվել-խոստովանել: 
Կետադրել ավանդազրույցը:
  • Ասում են, թե հենց մի փշուր հաց է գետնին ընկնում, երկնքից մեզ համար անտեսանելի հրեշտակ է իջնում և կանգնում հացի փշուրի վրա որպեսզի այն ոտնատակ չընկնի, չպղծվի: Այնպես որ, իմացեք, գետնին ընկած բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Քանի որ դա շատ դժվար է և հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն՝ հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:
Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիր է մտել, մաքրվել, սրբացել:
Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորել են ամեն ինչ, և մի կախարդող տեսարան ստեղծել, որով հիանում են հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։ (հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն ծաղկել են պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում է, թե մի նախշուն գորգ ծածկել է պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում երևաց մի տուն. նրա բակում արևածաղիկներ էին աճել, որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում էին անցորդներին։ (ժպտալ, երևալ, աճել)
4. Մենք մեքենայի միջից անշարժ նայում էինք ճամփեզրի մոտակա սյունին նստած արագիլին, մինչև որ նա տեղից պոկվեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ թռավ դեպի մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
5. Առաջարկը միաձայն ընդունեցինք, և հաջորդ օրվանից բոլորը սկսեցինք աշխատանքի գալ մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանանք ժամանակին ավարտել պատվերի կատարումը։ (սկսել, ընդունել, կարողանալ)
6. Ընթացող գնացքի լուսամուտից երևաց մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ անհետացան թանձրացող խավարում, ապա առկայծեցին: (երևալ, անհետանալ, առկայծել)
7. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրօրվում էինք , իսկ մեղմ քամին բերել էր մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոսնել, բերել)
8. Վարպետը անջատեց հաստոցը, համեմատեց նոր պատրաստած դետալը և վերցրեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
9. Դաշնակահարի մատները սահում են ստեղների վրայով, և դահլիճը ողողում հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծում է ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհայտացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր:
Ինչ–որ մութ մարդկանց հետ էր կապնվել:
Տղաները վիճվում- վիճում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
Դեռ շատ կտուժվես-կտուժես՝ ինձ չլսելով:
Խոսքս քեզ չի վերաբերվում:


Փակագծերում տրված բայը պահանջված ձևով գրի՛ր:
Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված (կախվել) էմարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծում է (կրծել) մարդու հոգին և տակնուվրա անում (տակնուվրա անել) էությունը, այլև առաջացնում է (առաջացնել) ստամոքսի խոց ու արյան ճնշմանհիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չես ցանկանում (չցանկանալ) տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ուալկոհոլի նման թունավորում է (թունավորել) նաև մարդու օրգանիզմը:
Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն են եղել (լինել):
Մ.թ.ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետներըծխելու հարմարանքներ գտան (գտնել): Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետևմիջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանան (չորանալ):

Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:
Հավանաբար հաջողությամբ կպսակվի-կստացվի նախարարի այս նորձեռնարկը երևի:
Սրա հիման վրա կլինի հիմքը:
Մի հատ լուրջ հակաճառություն-հայտարարություն ունեմ:
Դուք չափազանցացնում եք վտանգը:
Խոսքը գնում է նրա մասին է:
Ի՞նչ բան է հարբուխը:
Ի՞նչ բան են-է մթնոլորտային ճակատները:
Հաճելի տեսք չի թողնում-չունի:
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:

«Փարվանա» բալլադը
Կարդալ «Փարվանան», արձակ շարադրել Թումանյանի «Փարվանա» բալլադի բովանդակությունը (շարադրանքը պետք է կազմված լինի 7-10 նախադասությունից և պարունակի 50-60 բառ):
Փարվանա Բալլադը
Բալլադը պատմում էր ՝ մի թագավորության, թագավորի, արքայադստեր մասին։ Թագավորը ուզում էր ամուսնացնել իր դստերը ամենա-ամենա հզոր ռազմիկի հետ։ Նա հրավիրում է բազում երկրների ամենա ուժեղ ռազիկներին: Նրանք պետք է պայքարեյին արքայադստեր համար։ Արքայադուստրը չթողեց, որ նրանք մառտի բռնվեն փոխարենը ուզեց անշեջ հուր։ Անցան շատ տարիներ բայց կտրիչներից ոչ ոք չկարողացավ գտնել անմար կրակը։

«Փարվանա» բալլադի գաղափարը
Փորձիր պարզել՝ ինչ է բալլադը:

Քնարական փոքրիկ վիպերգ, որի մեջ բանաստեղծը հաղորդում Է ոչ միայն իր հույզերն ու մտքերը, այլև դրանք առաջացնող դեպքերը՝ երևույթները և այլն:

 Ի՞նչ է առակը


ԱՌԱԿ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՍՈՒՐՃԸ ԵՎ ԵՌԱՑՐԱԾ ՋՈՒՐԸ

Իմաստուններից մեկի աղջիկը մի օր հարցրեց նրան.
-Հայրիկ, ես հոգնել եմ: Իմ կյանքը այնքան ծանր է, ես այնքան դժվարություններ ու խնդիրներ ունեմ: Ես անընդհատ հոսանքին հակառակ եմ ընթանում, այլևս ուժ չունեմ… Ին՞չ անեմ :
Հայրը պատասխանելու փոխարեն կրակին դրեց երեք միանման, ջրով լի կաթսա, մեկի մեջ գցեց գազար, մյուսում դրեց ձու, իսկ երրորդի մեջ սուրճ լցրեց: Որոշ ժամանակ հետո նա ջրից հանեց գազարն ու ձուն և սուրճը լցրեց բաժակի մեջ:
– Ին՞չ փոխվեց,- հարցրեց նա աղջկան:
– Ձուն և գազարը եփվել են, իսկ սուրճը լուծվել է ջրի մեջ,- պատասխանեց նա:
-Ո՛չ, աղջիկս, դա առաջին հայացքից է այդպես: Նայի՛ր, պինդ գազարը, ընկնելով եռացրած ջրի մեջ, դարձել է փափուկ և փխրուն: Փուխր և հեղուկ ձուն դարձել է պինդ: Արտաքինից նրանք չեն փոխվել, նրանք միայն փոխել են իրենց ներքին կառուցվածքը՝ միևնույն անբարենպաստ միջավայրի՝ եռացրած ջրի ազդեցությամբ:
– Իսկ սո՞ւրճը,- հարցրեց աղջիկը:
-Օ՜, դա ամենահետաքրքիրն է, սուրճը ամբողջությամբ լուծվել է նոր, «թշնամական» միջավայրում և փոխել է այն՝ դարձնելով հոյակապ, բուրավետ մի ըմպելիք:

Փոխադրիր առակը և մեկնաբաիր:

Ճշտի՛ր սխալ գործածված ժամանակաձևերը:
1. Դժվար է ասել, թե մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր (կպահանջվի) աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլիներ (կլինի):
2. Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան շատ փոփոխություն մտցներ, (մտցնի) որքան տրանսպորտը:
3. Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշում է (իրականացնել) իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը:
4. Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն զգա (չէին զգա):


Տրված նախադասությունները կետադրիր.
· Երկինքը մթնել էր, և Արսենի սիրտը չէր կարողանում ազատվել անհասկանալի մի տագնապից։
· Անտառապահը ուշ գիշերով, միայն մտավ խրճիթ, հոգնած մոտեցավ վառարանին։
· Տեսնելով ` իրենց հյուրասենյակում նստած ուսուցչին, Նարեկը անակնկալի եկավ։
· Էմիլիան ` հայացքը առաստաղին հառած մտածում էր.
· -Միայն թե նա մի քիչ ուշանա, միայն թե չգա մինչև իմ հեռանալը։
· Պապը ` շեշտակի նայեց մուշեղին ու պոռթկաց․
-Ինչու չսպանեցիր դրան։
· Անցավ ու տեսնելով փթթուն երկիրը, նախանձից քարացրեց այն։
· Սեղանի տակ, նախշազարդ գորգի վրա քնել էր փոքրիկը։


Ուղղակի մեջբերվող խոսքը դարձրու անուղղակի.

·«Ո՞ւմ համար եմ այսքան տարի աշխատել, եթե զավակներս ինձ մոտ չեն մնալու»,- մտածում էր Մաթևոս պապը։
Մաթևոս պապը մտածում էր՝ թե ում համար է նա այդքան աշխատել, եթե նրա զավակները իր մոտ չեն մնալու։

— Դու կարո՞ղ ես բացատրել ինձ, թե ինչու էիր ժամանակից շուտ դուրս եկել դասից,- սպառնալից դիմեց մայրը որդուն։
Մայրը սպառնալի ձևով ասաց որդուն ՝ թե նա կարող է բացատրել իրեն, թե ինչու էր նա ժամանակից շուտ դուրս եկել դասերից։

— Բոլորը,- ասաց զինկոմը,- ովքեր արդեն վիճակը հանել են, թող կանգնեն աջ կողմում։
Զինկոմը ասաց, որ եթե նրանք ովքեր արդեն հանել են վիճակը թող կանգնեն աջ կողմում։

Աշոտը հետաքրքրվեց.
 -Իսկ դու որքա՞ն ժամանակ ես ծախսել՝ այդքան տեղեկություն հավաքելու համար։
Աշոտը հետաքրքրվեց, ՝ թե նա որքան ժամանակ էր ծախսել ՝ այդքան տեղեկություն հավաքելու համար։

«Ես օգնել եմ բոլոր նրանց,-մտածում էր տղամարդը,- ովքեր դիմել են ինձ»։
Տղամարդը մտածում էր,՝ թե նա օգնել է բոլոր նրանց ովքեր դիմել են նրան։

Կարդա բանաստեղծությունը, կատարիր առաջադրանքները.

Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:
Որպես լեռն է մեր պայծառ, տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:
Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե’ս-
Անհետ կորել, անցել է — չար մշուշի պես:
Ասորիքն է եղել մեր թշնամին — ահա’
Դաշտ է տեղը, և չըկա քար քարի վրա:
Ամրակուռ է մեր հոգին — դարերի զավակ
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:

Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք.
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք:
Գերված ենք մենք, ո’չ ստրուկ — գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:
Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:
Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար:
Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արևի պես, երկի’ր իմ, կըվառվես վառման:
Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր

Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:
Արիացի’ր, սի’րտ իմ, ե’լ հավատով տոկուն,
Կանգնի’ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն:




  • Առանձնացրու (ներկիր) այն տողերը, որտեղ Հայաստանի պատմության մասին է խոսվում։ Հայաստանի հետ առնչված հին պետությունների մասին տեղեկություններ գտիր։
  • Ուրիշ գույնով ներկիր այն տողերը, որտեղ հայերի՝ ժողովրդի մասին է խոսվում։
  •  Ընդգծիր հակադրությունները։
  • Ընդգծիր համեմատությունները։
  • Պատմելով գրիր, թե ինչի մասին է այս բանաստեղծությունը։
Թելադրություն
Վաղորդյան արեգակի ոսկեհուռ ճառագայթների ներքո երևաց կղզին՝ երկնակարկառ բրոնզագույն ժայռերով, արևադարձային փարթամ բուսականությամբ։ Օվկիանոսի արևից ոսկեզօծված փայփլուն մակերևույթի վրա, այն ասես խորդուբորդ, չհղկված զմրուխտ լիներ՝ ամփոփված որձաքարե շրջանակի մեջ։ Թվում էր՝ ջրերի վրա շլացուցիչ, անբասիր գեղեցկությամբ օրորվող կղզին նմանվում է սեթևեթող պչրուհու, որ գիտակցելով իր դշխոյական վեհությունը, ամբարտավան հայացքով է նայում՝ իրեն հավերժ սիրահարված օվկիանոսի հեղհեղուկ ալիքներին, որոնք մեր՜թ մեղմահնչյուն խշշոցով, մեր՜թ գոռուն-գոչյուն աղաղակներով փարվում էին իրենց տիրուհու քղանցքներին։ Խաղաղ եղանակին՝ կղզու անզեն աչքով ընդգրկելի տարածքը, երևում էր իր ողջ ապշեցուցից պճնանքով՝ գույնզգույն ծաղիկներ, գաճաճ գանգուր թփեր, վայրի խաղող՝ հյութեղ ողկույզներով, միմյանց խառնիճաղանջ փաթաթված բաղեղներ։ Լուսնկա գիշերներին, երբ լռում էր թռչունների ճռվողյունը, երբ գաղջ օդում լսվում էր միայն ալիքների ճողփյունը՝ միախառնված հարավ արևմտյան զեփյուռի մեղմ շնկշնկոցին, կղզին նմանվում էր բեղարավոր ապաշխարհողի՝ չոքած աղոթելիս։


Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր։

սրփազան-սրբազան
համփերություն-համբերություն
նյարթ-նյարդ
երթվել-երդվել

Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր։
հարձուփորձ-հարցուփորց
մրձույթ-մրցույթ
դախձ-դաղձ
դեդցանիկ-դեղձանիկ
օցանման-օձանման
ատաղծագործ-ատաղձագործ

Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր։
խեխտել-խեղտել
ոխկույզ-ողկույզ
վղտալ-վխտալ


Տրված բառերի կազմությունն ու զրությունր բացատրի՛ր:
ա. Անհյուրընկալ=ան+հյուր+ընկալ
զրուցընկեր=զրույց+ընկեր
դյուրընկալ=դյուր+ընկալ
գահընկեց=գահ+ընկեց
անընդհատ=ան+ընդ+հատ
համընթաց=համ+ընթաց

բ․ Միջօրե=միջ+օրե
հանապազօրյա=հանապազ+օրյա
ոսկեզօծ=օսկե+զօծ
ապօրինի=ապա+օրինական
առօրյա=
առօրեական=
բացօթյա=բաց+օթյա
բարօրություն=բար+օր+ություն
զօրուգիշեր=օր+գիշեր

Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:
Անընբռնելի, օրըստօրե, անընդմեջ, համընդանուր, մերթընթմերթ, անընթերնելի,
անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց

Նոյեմբերի 20-25

Յուրաքանչյուր ուրբաթ-շաբաթվա կատարած աշխատանքների ներկայացում-խորհրդատվություն

Ուսումնական պարապմունքների ժամանակ արվող աշխատանք

Սովորողի ընտրությամբ արվող լրացուցիչ ուսումնական աշխատանք

Գործնական քերականություն- Մայրենի լեզու, 7-8, էջ 75, 200, 201, 202, 204,205Ստեղծագործական փոխադրություն-

Քաղցրահնչյուն մեղեդի-Քաղցր, թավշային (ձայն) ունեցող մեղեդի
Բարեհնչյուն ձայն-բարեհունչ ձայն
Դառնահնչյուն ոռնոց-անախորժ հնչյուն՝ ձայն ունեցող ոռնոց

Մի օր մի հրեշ հարձակվեց թագավորության վրա։ Հրեշը շատ մեծ էր և վտանգոր։ Թագավորության զինվորները, ասպետները սկսեցին կռվել հրեշի դեմ։ Շատ մարդիկ զոհվեցին կռիվների ժամանակ։ Հրեշը սկսեց նահանջել և մարդիկ ասացին ՝ վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կանգ առավ։ Փրկված ենք։

Լավ ձին կերը կավելացնի, վատ ձին` մտրակը:
Խելոքին՝ մեկ ասա հիմարին` հազար ու մեկ:
Արդար մազը չի կտրվի, խարդախ գերանը կկոտրվի:
Մեկ՝ խոսիր, տասը լսիր:
Բոյը՝երկար խելքը կարճ:

1․Ֆրանց Կաֆկան ասել է, որ ճիշտ ճանապարն անցնում է ճոպանի վրայով,որը ոչ թեբարձրության վրա են ձգել,այլ՝համարյա գետնի:Կարձես ավելի շատ սայթակում են ,քան անցնում դրա վրայով:

2․ճիշտ ճանապարն անցնում է ճոպանի վրայով- ասել է Ֆրանց Կաֆկանը, որը ոչ թեբարձրության վրա են ձգել,այլ՝համարյա գետնի:Կարձես ավելի շատ սայթակում են ,քան անցնում դրա վրայով:

3․Ճիշտ ճանապարն անցնում է ճոպանի վրայով,որը ոչ թեբարձրության վրա են ձգել,այլ՝համարյա գետնի:Կարձես ավելի շատ սայթակում են ,քան անցնում դրա վրայով-ասել է Ֆրանց Կաֆկան

1․ Ֆրանց Կաֆկանը ասել է ՝ իսկական հակառակորդը անսահման արություն է ներշմչում։

2․ Իսկական հակարակորդն այն է ասել է <Ֆրանց կաֆկանը>, որ անսահման արիություն է ներշնչում

3․Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում ։ Ասել է Ֆրանց Կաֆկանը։


1․Բենը ասել է, որ․ -Ճշմարտությունը կփոխի արվեստը։
2․ Ճշմարտությունը ․-ասել է Բենը կփոխի աշխարը։
3․ Ճշմարտությունը կփոխի աշխարը․-ասել է Բենը։

Փոքր Ասիայի (փոքրասիական) Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակմի տաճար էին կառուցում՝ բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը:Այդ գործին իրենց մասակցությունն էին բերում (մասնակցում էին) փոքրասիական բոլոր պետությունները: Լիդիական Կրեսոս թագավորից. օրինակ Արտեմիսի տաճարը սյուներ էին ստացել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող(մարդաբոյ) բարձրաքանդակները զարդարում էին սյուները:Կրեսոսը Եփեսոյան Արտեմիսին մի ուրիշ բարձր արժեք ունեցող նվեր էլ էր ընծա բերել՝ կովերի՝ ոսկուց ձուլած դրոշմապատկերներ:

Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավ , զարմանք ու հիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ. ում վիճակվեց տեսնել մարմարից կերտված, նուրբ գեղեցկություն ունեցող (նրբագեղ) շինությունը: Բայց դա հարյուր տարու ավելի կանգուն չմնաց(չկանգնեց)Մ»թ.ա. 356թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հրեստրասոս ցանկանալով իր անունն անմահացնել. կրակի մատնեց (վառեց) նշանավոր սրբավայրը; Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքրասիական բոլոր պետությունները միասին որոշեցի մոռացության տալ (մոռացան) Հրեստրասոսի անունը:Պատմություն գրողները (պատմագիրները) նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ պահեցին ոճիրը գործողի (ոճրագործ) անունը:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն մտքին էին եկել,որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել:Այդ կանոնը անտեսող մարդիկ անկողին էին ընկնում ու անգամ մահանում: Հիմա արդեն ընբռնում ենք, թե ինչից է երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջանում են թունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում։ Արդեն շատ հնուց ստեղծվել է չժանգոտվող պողպատ, որը կարեյի է առանց վախենալու օգտագործել: Բայց գյուտն ուշացել էր սովորությունն անրդեն իրենը արել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է,որ ձուկը դանակով ուտել չի կարելի:


«Կարդում ենք» ռադիոնախագիծ
Ուսումնական ճամփորդություն

Նոյեմբերի 13-18

«Ճանաչենք մեր մեծերին»
Մխիթար Սեբաստացու գրական ժառանգությունը
Ծանոթացեք մեդիափաթեթին, կարդացեք, ընտրեք մեկ նյութ, գրավոր վերապատմեք:
Մխիթարյան միաբանության կայքից փոքրիկ թարգմանություն արեք:

Մխիթարյան կաթոլիկ միաբանության հիմնադիրը: Գիտնականը, կրոնական և հանրային գործիչը:

Մխիթարյանների դերը հայ մշակույթում:

Մխիթար Սեբաստացի- աշխատությունները

Սեբաստացի «Բառգիրք հայկազյան լեզվի»

«Բազմավեպ»

Ղևոնդ Ալիշան «Բազմավեպ»

Սեբաստացու կյանքն ու գործունեությունը, աշխատությունները. կարդալ, մեկնաբանել, արտահայտել կարծիք, ֆիլմեր, լրացուցիչ հետազոտական աշխատանք:

Ուսումնական պարապմունքների ժամանակ արվող աշխատանք

Սովորողի ընտրությամբ արվող լրացուցիչ ուսումնական աշխատանք

Գործնական քերականություն , Մայրենի լեզու, 7-8, էջ 70, 185, 187, 188,198,199Փոխադրություն -«Արծվի մահը»



Ընկեր-ընկերներիս հետ։
Կին-Կանանց հետ։
Արման-առանց Արմանի
Տեր-իմ տեր
Մարդիկ-բացի մարդկանցից
Տղաներ-իմ տղաները
Կինո- նոր կինո
Արվեստ- բարձրակարգ արվեստ
Վարդեր- կարմիր վարդեր
Մեղու- մեծ մեղու


Ավստրիական Պերտ քաղաքի իշխանությունները մի կլորիկ գումար տվեցին և կրյաների համար, հուսալի և լավ լուսավորված մի գետնուղի կառուցեցին, ճանապարհն անցնելիս այդ դանդաղաշարժ ճամփորդները մեքենայի տակ չնկնեն։



Երկինքը քերելու չապ բարձր- երկնաքեր
Բարի մտքով-բարեմիտ
Վատ համբավ ունեցող- վատահամբավ
Հեշտությամբ տեքվող-ճկուն
Խաժ աչքեր ունեցող- խարտյաժ
Կյանքը սիրող-կենսուրախ
Հանրության կողմից ճանաչված-հանրաճանաչ
Կյանքով ուրախացող- կենսուրախծ
Կրակին դիմացող-հրակայուն



Ուրանալ-զինակիցներին, ընկերներին, հայրենիքը, գաղափարին
Մոռանալ-տանը, գաղափարը, թշնամուն, սկզբունքները
Դավաճանել-սկզբունքներին, հայրենիքին
Դավ նյութել- թշնամու դեմ, ընկերների հանդեպ․ զինակիցների դեմ, հայրենիքի հանդեպ


Վահագն
Հինավուրց ավանդությունն ասում է, թե շատ տարիներ առաջ, երբ մարդիկ մեհենական սուրը կրակի՝ ատրուշանի առջև ջերմեռանդորեն զոհեր էին մատուցում հեթանոս աստվածներին,Հայոց աշխարհի Բզնունյաց ծովում (այսպես էր կոչվում Վանա լիճը) դեռ ոչ մի կղզի չկար: Օրերից մի օր վիշապաքաղ Վահագն աստվածն իր սիրելիի՝ չքնաղատես Աստղիկի հետ նավակով զբոսնում էր ծովի վրա: Վաղորդյան շնկշնկան զեփյուռը քնքշորեն խաղում էր պաղպաջուն ալիքների հետ: Զմայլված երկնակառկառ ժայռերով շրջապատված ալևետ ծովակի գեղեցկությամբ՝ դիցուհին ափսոսում է, որ ծովը հանգստավայր չունի: Եվ հրավարս, բոցամորուս Վահագնը բարձրանում է Հայկական պարի կատարները, վիթխարի ժայռաբեկորներ պոկում և նետում ծովի ալիքների մեջ: Առաջանում են Աղթամար, Կտուց և Լիմ կղզիները: Նրբագեղ դիցուհին պահանջում է, որ այդ կղզիներից մեկի վրա կառուցվի աշխարհի ամենաշքեղ տաճարը՝ որպես առհավատչյա իրենց անշեջ սիրո: Վահագնը գործի է դնում իր աստվածային քանքարը, և արփիաշող Աղթամար կղզու վրա բարձրանում է Վահեվահյան անձեռակերտ մեհյան-տաճարը:
«Գեղեցիկ է, բայց ամենագեղեցիկը չէ»,- ասում է քմահաճ դիցուհին և հեռանում՝ դեմքը խոժոռած:Անցնում են դարեր: Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու կարգադրությամբ և Հռչակավոր վարպետ Մանվելի գլխավորությամբ գործի են անցնում վեց հազար վարպետներ՝ անթիվ-անհամար օգնականներով: Եվ վեց-յոթ երկար ու ձիգ տարիների ընթացքում վեր է խոյանում Աղթամարի գեղաշուք տաճարը:

Տեքստում Վահագն աստվածը բնութագրվում է մի քանի հատկանիշներով. դո՛ւրս գրիր այդ բառերը և մեկնաբանի՛ր, թե ինչո՞ւ է նա այդ բառերով բնութագրված:
Վիշապաքաղ, հրավարս, բոցամորուս
Վահագի մակդիրը վիշապաքաղ էր, որը նշանակում է վիշապներ քաղող,հավաքող, ջնջող: Ըստ առասպելաբանության, կենսատու լույս անձնավորող Վահագնը, որպես քաջ որսորդ, մարտնչում է խավարը, չար ու վնասակար ուժերը մարմնավորող վիշապների դեմ։ Այդ պատճառով էլ նրան տրվել է Վիշապաքաղ մականունը։Վահագը ուներ կրակի գույնի մազեր և մորուք, այդ իսկ պատճառով նրան նկարագրում են հրավարս և բոցամորուս:


Լիլիթ
Աստված առաջինը ստեղծեց Ադամին հողից և նա միայնակ էր զգում իրեն դրախտում: Այդ ժամանակ նա ստեղծեց Լիլիթին կրակից: Աստված հրամայեց Ադամին և Լիլիթին սիրել իրար: Լիլիթը ուներ հրեղեն մազեր և շատ գեղեցիկ էր: Ադամը իր կյանքը չէր պատկերացնում առանց Լիլիթի: Մի անգամ Լիլիթը տեսավ իր արտացոլանքը ջրի մեջ և սկսեց հիանալ իրենով, ծաղիկներ կպցնել մազերի մեջ: Ադամը անում էր ամեն ինչ, ինչ Լիլիթն էր ցանկանում: Լիլիթը գիտեր այնպիսի բաներ, որոնց մասին Ադամը առաջին անգամ էր լսում: Լիլիթը շատ անգամներ անհետանում էր և ադամը ամբողջ օրը որոնում էր նրան: Մի անգամ Ադամը Լիլիթին որոնելիս տեսավ նրան սատանայի գիրկը թռած: Լիլիթը համբուրում էր սատանայի շուրթերը: Ադամը չէր հավատում իր աչքերին և նա թողեց ու հեռացավ: Աստված նայեց վհատված Ադամին և քնեցրեց նրան: Աստված ստեղծեց Եվային, որը իր բնույթով հավատարիմ էր Ադամին: Ադամը սիրում էր Եվային, բայց ամեն անգամ Եվային համբուրելիս նա տեսնում էր Լիլիթին, միայն Լիլիթին


<<Հրաչյա Աճառյան հուշեր Կոմիտասի մասի>>: Հատվածներ
Կոմիտասը աշխատասեր էր, անկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր և համեստ՝ ամենուն նկատմամբ: Վերին աստիճան սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն:
Հայրիկը շատ էր սիրում Կոմիտասին:Այդ օրը ուշ երեկո էր, երբ Կոմիտասը ճեմարանի կտուրեն իջնելով մտավ մեր սենյակը և ուրախության բացականչություններով ցույց տվավ օրվա իր հավաքած ժողովրդական երգերն ու պարերգները, որոնք նոտագրած էր հայկական ձայնանիշերով:
Կոմիտաս մեծ ընթերցասեր մըն էր, ուժեղ էր հայոց լեզվի մեջ, և հայոց պատմությունը շատ լավ գիտեր: Մասնավորապես կկարդար Մովսես Խորենացին և Նարեկացին, իսկ Աբովյանին «Վերք Հայաստանին» կանվաներ իր մասունքը:
Կպատմեր, որ իր ուսանողական տարիներեն ան ընտրած էր իր կյանքի ուղին: Ան հաճախ կըսեր, որ «Երաժշտական չոր մասնագիտությունը ոչ մի բավարարություն չի ներկայացներ իրեն, իր միակ փափագը խորանալն է անոր մեջ»:
Միշտ կըսեր, որ ժողովրդական բանահյուսությունը իր հոգվույն մեջ զուգընթաց էր ժողովրդական երաժշտության հետ: Եվ կավելցներ վստահ շեշտով մը. «Ես պիտի հասնիմ իմ բուն նպատակին և մեր հայ ժողովրդական երաժշտության գանձերը դուրս պիտի բերեմ հայրենի ավերակներեն…»:
Կոմիտաս քաջ պարող մըն ալ էր, միևնույն ատեն կատակերգակ դերասանի հակումներ ուներ. ձևեր և բարբառներ հարազատորեն ընդօրինակելու բացառիկ շնորհք ուներ: Ճեմարանի մեր մտերմական հավաքույթներուն, որքա¯ն հաճելի էր մեզ, երբ ան, մեր խնդրանքին վրա, իր ծննդավայրեն սորված թրքական պարերը թե կերգեր, թե կպարեր, և մենք ծափերով կոգևորեինք իր մատներուն շխշխկոցները՝ իր բազմաձև ճոճումներուն մեջ:
Ճեմարանի ուսուցիչներուն մեջ հայտնի ժողովրդական պարողն էր: Տղամարդկանց խիզախ, խրոխտ շորորեն, ծանր ճոճումներով և մարտական սուրով պարերեն մինչև շինական կանանց պարերը, իրենց ձայնի հարազատ ելևէջներով և մարմնի ու ձեռքերու նուրբ արտահայտություններով առհավետ անմոռանալի կմնան:
Կոմիտաս շատ կսիրեր ազատ ժամերուն երկար զբոսնել բացօթյա դաշտերուն մեջ և կըսեր. «Ես սակավ ուտելիքով կապրիմ, բայց առանց օդ ծծելու՝ երբեք. իմ առաջին սնունդը ազատ օդի մեջ զբոսնելս է»:
Կոմիտաս բծախնդիր էր մաքրության: Անոր թխորակ դեմքը, սեփ սև մազերը մաքրության մեջ միշտ կփայլեին: Մեծ խնամք կտաներ իր հագուստներուն մաքրությանը:
Երկար ժամեր ճամփորդելե վերջ, երբ կվերադառնայինք փոշեթաթախ վիճակով, ան մինչև բոլորովին չմաքրվեր՝ չէր կրնար ճաշել, նույնիսկ ամենաքաղցած վիճակին մեջ:
Կոմիտաս օր մը ինծի ըսավ. «Հայկական 50 հատ խազ կա: Ես կկարծեմ, որ հայոց ձայնանիշը քանի մը ձայն կպարունակե իր մեջ» և ուրախությամբ վրա բերավ. «Ես գաղտնիքը գտեր եմ…»:
Նրա բնակարանը հին շենքումն էր. սենյակի դուռը և պատուհանները շղարշով պատած էին, որպեսզի ոչ մի ճանճ չմտնի և իր ձայնագրած էջերի վրա որևէ կետ չավելացնի: Երբ մեկը մտնում էր դռնից, իսկույն բղավում էր. «Դուռը, դուռը, դուռը»:
Այդ նրա համար էր, որ մտնողը իսկույն փակեր դուռը, և ոչ մի ճանճ չմտներ: Էջմիածնի ճանճերի քանակությունը արդեն ամենքին հայտնի է:
Իմացեր եմ, որ 1906 թվին Փարիզի մեջ Կոմիտասի ցուցադրական մեկ համերգեն վերջ, ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր-դաշնակահար Կլոդ Դեբյուսին ծունկի գալով կհամբուրե Կոմիտասի ձեռքերը, ըսելով՝ «Հանճարեղ հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարին առջև կխոնարհիմ…»:
Կոմիտասի ձայնը մեծ դիապազոն ուներ: Բեռլին գտնված միջոցին հայ ժողովրդական երգերը անձնապես ցուցադրած համերգեն վերջ, Բեռլինի օպերայի տնօրենը անձամբ կհրավիրե զինքը իբրև օպերայի գլխավոր երգիչ և կխոստանա 1000 մարկ ռոճիկ:
Կոմիտասը կպատասխանե անոր. «Իմ երգչի կարողությունները մեկ նպատակի միայն կծառայեն, մեծ ժողովուրդիս երգն ու երաժշտությունը ծանոթացնել երաժշտական աշխարհին և ապացուցել, որ հայ ստեղծագործ ժողովուրդը սկզբնական դարերեն ունեցեր է իր ինքնուրույն երգն ու երաժշտությունը»:
Մեր անհատական խոսակցության միջոցին Կոմիտաս վարդապետը հայտնեց ինձ հետևյալը:
– Մեր հայկական խազերի (ձայնանիշների) թիվը 50-ի է հասնում, այսքան նոտա չկա երգեցողության մեջ, որ միայն 7 ձայն գիտե: Ինչո՞ւ հայերը այսքան խազ են հնարել: Մեր բոլոր շարականները և երգեցողական գրքերը միօրինակ և միատեսակ ձայնագրությամբ են գրված, բայց ոչ մի բացատրություն չկա նրանց արժեքի մասին: Ես կարծում եմ, որ այս 50 խազերի մեծագույն մասը ներկայացնում է մի քանի նոտաների գումարը, օրինակ՝ այսինչ խազը ներկայացնում է դո, րե, մի, ֆա քառյակը միասին կամ մի ուրիշ խազ նշանակում է ֆա, մի, րե, դո քառյակը:
Կոմիտասը հայտնեց նաև, որ 15 տարի ուսումնասիրել է հին հայոց ձայնագրությունը և վերջապես գաղտնիքը լուծել, այսինքն՝ թե այդ 50 խազերը ո՞ր ձայների գումարներն են:
Գևորգ Դ Մեծագործ կաթողիկոսը առանձնապես սիրող լինելով երաժշտության, ուզեց Բաբա Համբարձումի արվեստը փոխադրել Էջմիածին և տարածել հայոց մեջ, բայց Բաբա Համբարձումը մեռել էր, մնում էր նրա աշակերտը՝ Նիկողայոս Թաշճյանը, որին հրավիրեց իր մոտ, Էջմիածին: Հրավիրեց նաև Կովկասի բոլոր երաժշտագետ տիրացուներին և քահանաներին, մինչև անգամ Աբարանի հետնյալ գյուղերի հայտնի քահանաներին:
Այս բոլորից ժողով գումարելով, երգել էր տալիս յուրաքանչյուր շարականը, ինքն էլ նրանց հետ, որովհետև լավ երաժշտագետ էր և այսպիսով որոշելով ամենից հարազատ եղանակը, հրամայում էր Թաշճյանին գրի առնել: Թաշճյանը հին հայոց 50 խազերից որոշել էր 7 հատ ըստ պատահման և դրանցով կազմել էր հայ ձայնագրության նոր յոթնյակը՝ փո, է, վե, բե, խո, նե, պա. այսինքն՝ դո, րե, մի, ֆա, սոլ, լա, սի:
Այսպես պատրաստվեց նոր հայերեն ձայնագրությունը: Ամբողջ Շարականը, Ժամագիրքը, Պատարագամատույցը, Խորհրդատետրը ձայնագրվեցին այս ոճով: Կաթողիկոսը ձուլել տվեց այս խազերը և Էջմիածնի տպարանում տպագրել տվեց բոլոր այս գրքերը: Նշանավոր է նրանց մեջ «Ձայնագրեալ Շարական»-ը, որ մեծադիր, խոշոր մի հատոր է և ժամանակին արժեր 80 ռուբլի:
Պատմում են, թե մի օր Կոմիտասը դաշտում մի խնջույքի ժամանակ լսում է էշի զռալը, իսկույն մի թղթի կտոր է վերցնում և սկսում է ձայնագրել. Կոմիտասը էշին հանդիմանում է, թե «Ա¯յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:
Կոմիտասը թեև եվրոպական ձայնագրության մասնագետ էր, բայց հաճախ նկատում էի, որ գրում է Թաշճյանի ձայնագրությամբ: Հարցրի, թե «Մի՞թե հայկական ձայնագրությունը առավել է եվրոպականից, որ դուք գերադասում եք»:
Պատասխանեց, թե «Եվրոպական ձայնագրությունը պահանջում է անպատճառ հինգ տողանի թուղթ, իսկ հայկականը որևէ թղթի կտորի վրա կարելի է գրել: Այդ է պատճառը, որ ես հաճախ գրում եմ հայկականով»:
Վերին աստիճանի կոմիկ մարդ էր Կոմիտաս վարդապետը, և որովհետև ես էլ սիրող եմ եղել զավեշտի, ուստի մտերմական շրջանում հաճախ երկուսով ներկայացնում էինք Պարոնյանի Բաղդասար աղբարի այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից մտնելու համար երկար բարակ իրար համեցեք են ձոնում:
Մենք տեսարանը ավելի զարգացնելով, ծաղրանքի բարձրագույն աստիճանին էինք հասցրել: Ընկերները շատ էին ծիծաղում և հաճախ խնդրում էին, որ կրկնենք այդ տեսարանը:
Բնավորությամբ, իհարկե արտաքուստ, շատ թեթև էր Կոմիտասը: Այդպես են լինում առհասարակ կոստանդնուպոլսեցիք և դրա համար էլ Կովկասում համարվել են «թեթևամիտ»: Ամենալուրջ խոսակցության մեջ Կոմիտաս վարդապետը հանկարծ մի կատակ կամ թեթև զվարճախոսություն էր խառնում: Բարկանալ ընդհանրապես չգիտեր: Չորս տարվա կենակցությանս մեջ մի անգամ միայն տեսել եմ նրան բարկացած:
Ամառվա արձակուրդի ժամանակն էր. ճեմարանի մեծ մասը դռան առաջ, փոքրիկ պատշգամբում նստած էինք երկուսս: Քիչ հեռու, պարտեզում, ուսանողները խաղում էին: Նրանք կազմեցին հանկարծ սովորական մի քառաձայն երգ. «Բիմ, բամ, բում, զանգակները զնգում են»:
Բայց քառաձայնը այնպիսի ժխորի վերածվեց, որ Կոմիտասը թռավ տեղից, ահարկու ձայնով սկսեց գոռալ և պահանջեց, որ լռեն: Ես հետևը կանգնած դիտում էի նրան, մինչև ականջները սոսկալի կարմրել էր, քունքի երակները ուռել էին. սարսափեցի և վախեցա, թե սիրտը հանկարծ չպայթի:
Ուսանողները նույնպես սարսափեցին նրա ահարկու ձայնից և ցրվեցին: Կոմիտասը նստեց և երկար ժամանակ լուռ էր:
Վարդապետները Էջմիածնում հագնում են սև ֆարաջա, ֆարաջայի տակից հագնում են անպատճառ աշխարհականի սև շալվար: Կոմիտասր հաճախ այդ սև շալվարը չէր հագնում և դուրս էր գալիս միայն տակի սպիտակեղենով, որ ծածկված էր ֆարաջով: Ընկերները, որ գիտեին այդ բանը, քաշում էին ֆարաջան և Կոմիտասը երեխայական միամտությամբ ճչում, պպզում և ծածկվում էր:
Առատ մորուք չուներ, քոսակ էր և այդ շատ անհարմար էր իր աստիճանին: Ականջների մազերը չէր կտրում և սսուկը չէր մաքրում, ասելով, թե նրանք բնության կողմից տրված միջոցներ են լսողությունը արտաքին վտանգներից պաշտպանելու համար: Քնած միջոցին բարձ չէր դնում գլխի տակ և վերմակը մի սավան էր միայն:
Լսել եմ, թե Բուլղարիայի թագավորը, լսելով Կոմիտասի համբավր, հրավիրել է նրան Բուլղարիա և խնդրել, որ հավաքի բուլղար ժողովրդական ազգային երգերը: Կոմիտասը կատարել է նրա խնդիրքը: Նույնը լսելով Սերբիայի թագավորը, հրավիրել է Կոմիտասին Սերբիա նույն նպատակով: Բայց չգիտեմ, թե Կոմիտասը կատարե՞լ է այդ խնդիրքը:
Կոմիտասը Ֆրանսիա էլ գնաց, և այնտեղ Փարիզում նշանավոր ղասախոսություններ կարդաց հայկական երաժշտության մասին, միաժամանակ երգելով և նվագելով: Նշանավոր մի երաժշտագետ, ծերունազարդ մի անձ, ֆրանսիացի, լսելով, որ նա վարդապետ է, բեմ է բարձրանում և նրա ձեռքը բռնելով՝ խոնարհությամբ համբուրում է: Կոմիտասը գրկում է նրան և ողջագուրում հասարակության բուռն ծափահարության տակ:
Կոմիտասի վախճանր ամենքիս հայտնի է: Նա գժվեց Կոստանդնուպոլսում: Սրա պատճառը երեք տարբեր ձևով են բացատրում: Առաջին այն, որ նա 15 տարի հայկական ձայնագրության գաղտնիքները լուծելու վրա աշխատելուց և գաղտնիքներն էլ լուծելուց հետո հանկարծ գտնում է մի բան, որով իր ամբողջ աշխատանքը ոչնչանում է: Դուրս է գալիս, որ ստացված արդյունքը սխալ էր: Սրա վրա գժվել է:
Երկրորդ՝ պատմում են, թե նա սիրահարվել է մի ազնվատոհմ տիկնոջ, թերևս օտարազգի, և այդ անհուսալի սիրո պատճառով գժվել է:
Երրորդ՝ որ ամենից ավելի ստույգն է թվում, հայկական ջարդն է 1914 թվականի: Տաճիկները մի գիշերվա մեջ ձերբակալեցին և աքսորեցին Կոստանդնուպոլսից 500 գրական և քաղաքական գործիչների, որոնց թվում էր նաև Կոմիտաս վարդապետը: Գերմանացիների դեսպանը միջամտեց և ազատեց Կոմիտասին, բայց Կոմիտասը տեսած լինելով այն ահավոր տանջանքները և սարսափները, որոնց ենթարկվեցին իր ազգակից ընկերները, գժվեց:
Հայտնի է, որ Փարիզի հայերը Կոմիտասին փոխադրեցին Փարիզ և տեղավորեցին մի նշանավոր գժանոցում, ուր ամսական մի մեծ վարձով պահեցին նրան ամենայն հոգատարությամբ մինչև իր մահը:
1925–1926 թվականներին Երևանում ես տեսա նկարիչ Փանոս Թերլեմեզյանին, որ պատմեց, թե ինքը Փարիզում գնացել է նույն գժանոցը, Կոմիտասին տեսության: Կոմիտասը ճանաչել է նրան, ինչպես ասում էր Թերլեմեզյանը, բայց ոչ մի խոսք չի խոսել և ամբողջ մի ժամ լուռ մնալուց հետո, Թերլեմեզյանը տեսնելով նրա համառությունը, մնաս բարով է ասել և հեռացել:
Կոմիտասը մեռավ նույն գժանոցում: Փարիզի հայերը սքանչելի մի դագաղի մեջ դրեցին նրա մարմինը և փոխադրեցին Երևան, ուր շքեղ հանդեսով թաղվեց հին գերեզմանատան պանթեոնում:
Հայր Կոմիտասի հետամահու Գողգոթան
Կոմիտասը «մնացած մտավորականների պես հևում, Չանղըրիի զառիվերը հաղթահարել չէր կարողանում: Նա իր խաչը լուռումունջ կրում, պապակ լեզուն մերթընդմերթ փառակալած շուրթերին էր տանում»: Քիչ անց հանդիպած ջրհորից, սակայն, ոստիկանապետ Իբրահիմ բեյը բռնահանվածներին չի թույլատրում ջուր խմել` մինչև «իր ութսունչորս զտարյուն երիվարները, սայլերին լծված բեռնաքարշ ջորիները» չհագենան: Ձերբակալման պահին գրպանների անկյուններում մնացած մանրադրամները կցմցելով զինվոր-ոստիկանին կաշառած Արփիարն ու ընկերները մի դույլ ջուր են հասցնում «ծարավից տոչորվող հայր սուրբին»: Բայց հեռվից նկատելով, Իբրահիմ բեյը ձիով շեշտակի մոտենում, արմունկով հարվածում է Կոմիտասին. «Վարդապետը ցավից ջղաձգվեց, փռվեց գետնին, դույլը մի կողմ թռավ»: Հետո` «Կոմիտասը երկու ձեռքով դեմքը փակել, դողդողում էր»: Վերջապես, երբ հասնում է նաև աքսորականների ջրի հերթը, ընկերները մի փոշոտ տուփ են գտնում, հողով մաքրում, առաջինը Կոմիտասին են ջուր հրամցնում: Բայց… նա ժանգոտ տուփը շուրթերին տանում ու նողկանքով ետ է մղում: Չի կարողանում խմել. «Դրանից հետո ամբողջ կյանքում ջուր խմելիս սարսռում, սարսափից փակում էր աչքերը»:


***

Սեղբոս Ակնունին չէր հեռանում Կոմիտասից, միշտ ու ամենուրեք նրա հետ էր` Պոլսի թուրքական զինվորական հիվանդանոցից մինչև Փարիզի ապաքինարանները: Ճիշտ է, կար Խնամատար հանձնախումբը, բայց ճշմարտությունն այն էր, որ «երբ Վիլ-Էվրարի ապաքինարանի երեք տարվա բուժումը արդյունք չտվեց, Վիեննա` Ֆրեյդի մոտ տանելն էլ չստացվեց», հանձնախումբը «վարդապետին Վիլ-Ժուիֆի համեմատաբար էժանագին ապաստարանը փոխադրեց ու նրա նկատմամբ կարծես իր պարտքը կատարած համարեց: Նախկին ուշադրությունը զլացավ»: Սեղբոսն էր դարձյալ, որ Կոմիտասին ամենից հաճախ էր այցելում, «Կոմիտասի դեմքը նրան տեսնելիս էր պայծառանում»: Ահա թե ինչու, ապաստարանի բժիշկներն ու խնամակալուհիները նրան հիվանդի հարազատը և նույնիսկ «ապօրինի զավակն» էին համարում, «նրա առջև էին իրենց հաշվետու զգում», իսկ Կոմիտասն ինքը` նրան իր «հոգեորդին» էր ընդունում:
Սեղբոսը վկան էր նաև Կոմիտասի կյանքի վերջին պահերի, որի հոգեբանական վերարտադրությունը պատումի գեղարվեստորեն հավաստի դրվագներից է: Ճակատագրական այդ օրը` «տասնութ տարվա մեջ առաջին անգամ» նա չի հիշում անավարտ թողած իր ձեռագրերը, Սեղբոսին խնդրում է պատուհանի մոտ տանել իրեն, քանզի քայլում էր «կաղալով, ցավին դժվարությամբ տոկալով», այնքան թույլ էր, որ նույնիսկ «գլուխը չէր կարողանում ուսերին պահել»:

Մարտիրոս Սարյան
Կոմիտասը բնության հրաշքներից է: Մի՞թե հրաշք չէ՝ տասը տարեկան որբը գա Էջմիածին, կաթողիկոսի մոտ տաճկերեն երգի, հետո էլ…Նա պատարագ է ստեղծել: Նրա պատարագը մեր ժողովրդական ոգու խտացումն է: Դա մեծ արվեստ է, մեր ժողովրդական իսկական օպերան: Կոմիտասը խորն էր զգում ժողովրդական ոգին, և նա կարող էր գրել այդպիսի մեծ գործ…
Լսում եմ ու զարմանում նրա երգի պարզության վրա: Պարզությունը, բնականությունը, հանճարի ամենաբնորոշ հատկությունն է: Արվեստի հետ գործ ունենալիս չպիտի մտածես ինչպես է արված: Ամեն մի գիծ պետք է արժեք, բովանդակություն ունենա: Գաղտնիքն էլ հենց պարզության մեջ է: Բնությունն էլ է այդպես՝ պարզ ու անբացատրելի: Դու կարծում ես՝ մենք լրիվ հասկանու՞մ ենք Կոմիտասին: Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ: Այս երաժշտությունն իր կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով….


Սեպտեմբերի 18-23
Հորինի՛ր որևէ պատմություն «Ես և համակարգիչը»:

Համակարգիչ մարդիկ խաղում են համակարգչով դաս են անում մարդկանց հետ են շբվում են մարդկանց հետ և շատ այլ տարբեր բաներ են անում: Ես նույնպես օգտվում եմ համակարգչից։ Անում եմ դասերս, մեկ-մեկ խաղեր եմ խաղում, շբբում եմ բազում մարդկանց հետ եթե չլինի համակարգիչը համացանցը, մենք չենք կարող անել շատ բաներ։ Ես դեռևս չունեմ կախվածություն համակարգչից։


Սեպտեմբերի 11-16
Նայի՛ր տեսանյութը:

Ի՞նչ ես կարծում, դու նմա՞ն ես տեսանյութի հերոսներին:
Ոչ նման չեմ, որովհետև չունեմ կախվածություն համակարգչից կամ համացանցից։
Արդյո՞ք ճիշտ ես համարում, որ կարելի է անընդմեջ ու անընդհատ նայել համակարգչին կամ հեռախոսին:
Ճիշտ չեմ հավարում որովհոտև աննդատ կլանված նայել համակարգչին կամ հեռախոսին կբերի մի շարք հիվանդությունների։ Իմ կարծիքով կարելի է հեռախոսին նայել շատ, բայց համակարգչին չի կարելի նայել այդքան։
Անձամբ դու, քո կարծիքով, կախվածություն ունե՞ս համակարգչից, թե ոչ:
Ոչ չունեմ կախվածություն համակարգչից կամ համացանցից։
Փորձի՛ր գրավոր բացատրել տեսանյութի վերնագիրը: Քո կարծիքով, ինչո՞ւ է տեսանյութը վերնագրված «Եթե չլիներ համացանցը»:
Շատ մարդիկ այդ թվում ես (որոշ չափով) գիտելիքիս և օրվա մի մասը անցկացնում եմ համացանցում։ Դասերս անում եմ համակարգչով, որտեղ նույնպես անրաժեշտ է համացանցը։ Շբվում եմ մարդկանց հետ և դրա համար նույնպես պետ է համացանցը և էլի լիքը բաներ, որտեղ պետք է համացանցը և ետե չլիներ համացանցը մենք չեինք կարող անել շատ բաներ։
Հայկն ու Բելը

Փոխադրություն

Հայկն ու Բելը 
Հայկը, ասում է, թե նա վայելչակազմ էր, թիկնավետ,խիստ գանգուր մազերով, հաստ բազուկներով։ Նա քաջ ցույց տվեց իրեն հսկաների մեջ։ Հայկը ձեռք բարձրացրեց Բելի բռնավորության դեմ։ Այդ ժամանակ բոլորը ձգտում էին մեկը մյուսի վրա տիրելու, և Բելին հաջողվեց գրավել ամբողջ երկիրը։ Երբ Հայկի Արամանյակ որդին Բաբելոնում ծնվում է, նա գնում է դեպի Արարդին երկիրը իր որդիներով, դուստրերով։ Գնում բնակվում է մի լեռան ստորոտում դաշտավայրում: Այն ժամանակ Բելը զորք է ուղարկում Հայկի դեմ և ամբողջ զորքով հասնում է հյուսիս Արարդի երկիր Կադմոսի տան մոտ։ Կադմոսը արագագնաց մարդկանց ուղարկում է Հայկի մոտ: Գիտցած եղիր, ասում է, ո՛վ մեծդ դյացազյունների մեջ, որ Բելը դիմում գալիս է քո վրա հավերժական քաջերով և երկնադեզ հասակով մրցող հսկաներով։ Եվ ես իմանալով, որ նա մոտեցել է իմ տանը, փախա և ահա տագնապահար գալիս եմ քեզ մոտ: Ուրեմն շտապիր մտածել, ինչ որ անելու ես։ Իսկ Բելը շտապում է հասնել Հայկի բնակության սահմանները վստահ լինելով զորավոր մարդկանց սրտերի և անձերի վրա։ Հսկան խիստ գանգուր մազերով, վառվռուն աչքերով շտապով հավաքում է իր որդիներին ու թոռներին, քաջ և աղեղնավոր մարդկանց, թվով շատ նվազ, և ուրիշ մարդկանց, գնում հասնում է մի ծովակի ափ, որի ջրերն աղի են և մանր ձկներ կան: Եվ իր զորքերը կանչելով ասում է նրանց: Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, աշխատենք այն տեղին պատահել, որտեղ կանգնած կլինի Բելը քաջերի խուռն բազմության մեջ, որպեսզի կամ մեռնենք, կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի, և մենք հաղթություն տանենք։ Եվ ամբողջ ասպարեզներ դեպի առաջ անցնելով հասնում են բարձրագույն լեռների միջև մի դաշտաձև տեղ:Եվ ջրերի հոսանքի աջ կողմում բարձրավանդակի վրա ամուր դիրք գրավելով, գլուխները վեր բարձրացնելով տեսնում են Բելի բազմաթիվ ամբոխի անկարգ հրոսակը:Հայկը ճանաչեց ապառազինված ջոկատի խումբը, որտեղ Բելը մի քանի ընտիր ուժեղ մարդկանցով ամբոխի առաջն էր անցել և երկար տարածություն կար նրա և ամբոխի միջև: Հայկը տեսնելով պինդ սպառազինված Տիտանյանին և նրա աջ և ձախ կողմի ընտիր մարդկանց՝ կանգնեցնում է Արամանյակին երկու եղբայրներով աջ կողմը, Կադմոսին իր ուրիշ երկու որդիներով՝ ձախ կողմը ինքը կանգնեց առջևից և մյուս բազմությունը կանգնեցրեց է իր հետևում, դասավորում է մոտավորապես՝ եռանկյունի ձևով և հանդարտ առաջ շարժվեց։ Երբ երկու կողմի հսկաներն իրար մոտ հասան, երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին իրենց գրոհներով և իրար վրա ահ ու սարսափ էին գցում իրենց հարձակումների ձևերով: Այնտեղ երկու կողմից ոչ պակաս սակավ հաղթանդամ մարդիկ սրի բերանի հանդիպելով թավալվում ընկնում էին գետնին, և կռիվն անորոշ էր մնում, երկու կողմերն էլ անպարտելի մնալով: Եվ այդ ամենը տեսնելով Տիտանյան արքան քաշվելով սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր և որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև բոլոր զորքը հասնի, որպեսզի երկրորդ անգամ ճակատամարտ սարքի: Հայկը այս բանը հասկանալով իրեն առաջ է նետում մոտ է հասնում արքային, և պինդ քաշում է լայնալիճ աղեղը, երեք թևյան նետը դիպում է նրա կրծքի տախտակին և սլաքը շեշտակի թափ անցնելով նրա թիկունքի միջով, գետին է խրվում. այս անգամ ճոխացած Տիտանյանը կործանվում, ընկնում է գետին, շունչը փչում է: Իսկ Ամբոխն այս անգամ քաջության ահագին գործը տեսնելով փախչում է, ամեն մեկը իր երեսը դարձած կողմը: Բայց ճակատամարտի տեղը շենացնում դարձնում է դաստակերտ և անունը դնում է Հայք, հաղթական պատերազմի պատճառով։ Սրանից գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր: Իսկ այն բլուրը, որտեղ Բելն ընկավ քաջ զորականների հետ Հայկը կոչեց Գերեզմանք,որին այժմ ասում են Գերեզմանակ: Բայց Բելի դիակը, Հայկը հրամայում է տանել Հարք և թաղել մի բարձր տեղում: Իսկ մեր աշխարհը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք:


Առակ
Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում տհաճ հոտ արձակաող և մեռնող ծաղիկներ ու թփեր։ Կաղնին բողոքում է, որ չի կարող այնքան լավ լինել ինչքան սոճին։ Սոճին ասում է, որ իր մահանլու պատճառը այն է, որ չի տալիս այնքան բերք իչքան, որ խաղողը։ Իսկ խաղողը բողոքում է, որ մեռնում է, որովհետև չի ծաղկում այնպես, ինչպես ծաղկում է վարդը։ Հետո արքան գտնում է մի բույս որը օգնում է իր ծաղիկներին։ Հետո բույսը պատասխանում է արքային, որ արքան տնկեց իրեն և ուզեց որ աճի և ուրախություն պարգևի արքային։ Եթե նա տնկեր վարդ կամ խաղող հենց դրանք էլ կտնկեիր։ Եվ վերջում ասեց, որ նա փորձում է ամեն ձև զարգացնել իր ունեցած լավագույն որակները:
Առաջադրանք

Առաջադրանք
Կետդրիր Եղ. Չարենցի ,,Երկիր Նաիրի,, վիպակի հետևյալ հատվածը.
Նաիրյան այդ հնամյա քաղաքն ամեն ինչով նման էր նաիրյան բոլոր հին ու նոր քաղաքներին. փոքր էր, ոչ բազմամարդ, խարխուլ ու փոշոտ, ժամանակակից լեզվով այդպիսի քաղաքներին ասում են գավառական, հետամնաց քաղաք։ Ե՞րբ է շինված նաիրյան այդ հին քաղաքը, աստված ինքը գիտե, բայց ասում են, որ այդ քաղաքը հիմնողները եղել են հին նաիրցիներ, գուցե՝ խալդեր լայնաթիկունք ու ջլաբազուկ, գուցե՝ գանգրահեր ուրարտացիներ։ Սակայն պատմական այդ հանգամանքը, կարծում ենք, այնքան էլ կարևոր չէ, որովհետև խալդական կամ ուրարտական այն հին քաղաքից հիմա երևի տեղն էլ չի մնացել. նրանց այն կավե գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա նաիրյան այդ փոքրիկ քաղաքում քարե միհարկանի, երկհարկանի և նույնիսկ երեքհարկանի շինություններ՝ տներ ու խանութներ, որոնք նույնքան են նման ուրարտական այն հին խրճիթներին, որքան քո քիթը, ընթերց'ող էյֆելյան աշտարակին։ Այդ նոր տներից ու խանութներից մի քանիսը նույնիսկ թիթեղե կարմիր կամ կանաչագույն կտուրներ ունեն: Մի հանգամանք, որ քսաներորդ դարից է գալիս և, որպես այդպիսին, նոր է և միանգամայն ուշագրավ։ Քաղաքի ցածլիկ տների ու խանութների միօրինակ ծովում թիթեղե այդ կտուրներն աչքի են զարնում, ինչպես աչքի կզարներ կանացի եվրոպական փետրազարդ գլխարկն արևելյան գյուղում։ Եվ իզուր չէ, որ նաիրյան այդ քաղաքում մինչև օրս էլ մի անհուն վախով ու պատկառանքով են խոսում այն անձնավորության մասին, որն առաջին անգամ թիթեղե կտուրով է ծածկել իր երկհարկանի բնակարանը, դա բոլորին հայտնի, բոլորից հարգված, այսպես անվանված Գեներալ Ալոշն է, ութսունն անց պատկառելի մի նաիրցի, որի հետ ընթերցողը դեռ շատ առիթ կունենա հանդիպելու սույն իմ այս պոեմանման վեպում։

Եղիշե Չարենց կենսագրություն
Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:
Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:
Չարենցի եղբայր Սերոբը հոր հետ առևտրով էր զբաղվում և ապրում է մինչև ծերություն, իսկ Գեղամը` 1937թ. ստալինյան բռնությունների զոհերից է: Քույրերից Աննան բնակվում էր Երևանում, իսկ Աշխենը, ով փոքր տարիքում ծաղիկ հիվանդությունից կորցրել էր տեսողությունը, եղբոր` Գեղամի հետ բնակվում էր Լենինգրադում: Չարենցի մյուս քույրը` Մարիամը իր ընտանիքի հետ զոհվում է Մեծ եղեռնի տարիներին:
20-րդ դարի սկզբին Կարսում կային մի քանի ուսումնական հաստատությունների. եռամյա ուսումնարանը, որը գործում էր 1880թ.-ից, կաթոլիկ եկեղեցական-ծխական ուսումնարանը, քաղաքային մեկդասյա դպրոցը, Ջամբազյանի երրորդ կարգի մասնավոր դպրոցը և 1905թ.-ին բացված լուսավորչական եկեղեցուն կից ծխական դպրոցը: Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում:
1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Թեև Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական-հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր: Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «... Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:
— Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:
Մի օր քաղաքի տպարաններից մեկի մոտ Չարենցը հանդիպում է գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանին և ասում, որ «բերել եմ ոտանավորներս տպել տամ»: Տղայի համարձակ պատասխանը հետաքրքրում է գրավաճառին, և նա վերցնում է ձեռագիրը, կարդում և զարմանում: Նրա միջնորդությամբ էլ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն):
1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը:
1914թ. սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, որը թուրքերն օգտագործում են Հայկական հարցը հայ ժողովրդի բնաջնջումով լուծելու համար: 1915թ. ստեղծվում են հայկական կամավորական առաջին ջոկատները, որոնց շարքերում էլ Չարենցը մասնակցում է մի շարք մարտական գործողությունների:
1915թ. ամռանը Քանաքեռում կազմավորվում էին հայկական 6-րդ և 7-րդ կամավորական գումարտակները: Օգոստոսի 27-ին 6-րդ և 7-րդ գումարտակների հրամանատար Իշխանը առաջարկում է բժիշկ Լևոն Ատամյանին ընտրել սանիտարական կազմ հետևյալ սկզբունքով. յուրաքանչյուր վաշտում երկու «նասիլքա» երեքական սանիտարով, երկու հեծյալ հիսնյակում մի-մի սանիտար, «աբոզում», շտաբում` մեկական, երկու դեղակիր, երկու դեղակիր էլ սայլի վրա, հիվանդանոց-վրանում կրկին երկու սանիտար, երկու սանիտար էլ դնել բժիշկների տրամադրության տակ: «Առաջարկում են պպ. բժիշկներին սանիտարների վերաբերյալ ամենախիստ ընտրություն կատարել և նրանց ցուցակը ներկայացնել ինձ հաստատության համար»: Երկրորդ վաշտի սանիտարների ցուցակում է նաև Եղիշե Սողոմոնյանի (Չարենց) անունը:
... Համաձայն ընդհանուր կարգի` զինվորները պարտավոր էին «ոտքի լինել» առավոտյան ժամը 5-ին, մեկ ժամ հետո տրվում էր առավոտյան թեյը, 6:30-ից մինչև 9:30-ը «բոլոր վաշտերում ու ջոկատներում» սկսվում էր մարզանքը, 11:30-ին ճաշն էր, որից հետո հավանբար հանգիստ էր տրվում, ստուգումը, որով ավարտվում էր զինվորների աշխատանքային օրը, կատարվում էր երեկոյան ժամը 8-ին:
Սեպտեմբերի 6-ից սկսած «յուրաքանչյուր երեկո բանակի հերթապահի կարգադրությամբ ժամը 8:30-ից ոչ ուշ նվագում է ազդարարը, որով զինվորները և բոլոր պաշտոնյաները հավաքվում են բանակի առաջին գիծը և շարվում բաց կազմով: Անմիջապես վաշտերում և բաժանմունքներում կատարվում է մարդկանց ստուգումը. կարդացվում է հաջորդ օրվա հրամանը, նշանակվում են ներքին ծառայության օրապահները և հերթապահները, կատարվում են առանձին կարգադրություններ հաջորդ օրվա համար և երբ ամեն ինչ վերջանում է, բանակի հերթապահը հրամայում է` «Հանդարտ»: Դրանից հետո երաժիշտները նվագում են Կոչը, երից հետո երգվում է աղոթք, այնուհետև հերթապահի հրամանով մարդիկ ցրվում են վրանները ազգային քայլերգի նվագակցությամբ»:
Օգոստոսի 17-ից «կանոնավոր կերպով սկսվում են Զ և Է գումարտակներում հրացանաձգության վարժություններ: Նախորդ օրը ստացել էին «զինվորական բոլոր պարագաները, այն է` ջրաման, պայուսակ իրեղենների, տոպրակ երկուական հատ, մեկը ուտեստի պաշարի, մյուսը թել-ասեղի համար, փամփուշտակալներ, կացիններ, կերակրամաններ, յուրաքանչյուր տասնյակի համար մի չայնիկ, թեյամաններ, յուղամաններ, ուսադիրներ,— բոլոր պարագաները, ինչ որ հրահանգված է տնտեսական մասի կառավարողին»:
Կամավորներին ռազմական գործին վարժեցնում էին ցարական բանակից հատուկ այդ նպատակով հրավիրված կադրային հայ զինվորներ ու ցածրաստիճան սպաներ: Կամավորականների համար 1915-ին հաստատվում է միասնական զինվորական հանդերձանք` կանաչ ուսադիրներով, որոնց վրա կարդացվում էին АД տառերը (армянские добровольцы) գծիկով, որին հաջորդում է համապատասխան գումարտակի համարը (ասենք` АД-6):
Չարենցը 6-րդ կամավորական գումարտակի 864 զինվորներից 373-րդն էր: Նա հրաժարվում է սանիտարի պարտականություններից և որպես 2-րդ վաշտի շարքային զինվոր մասնակցում մարտական գործողություններին: Գումարտակում մեծ թվով հնչակյանների կային, որի պատճառով այն կոչվում էր «հնչակյան»:
1915թ. սեպտեմբերի 30-ին գումարտակն սկսում է իր մարտական ուղին: Չարենցի հետ նույն վաշտում ծառայած զինվոր Թորգոմ Գևորգյանի վկայությամբ գումարտայը առանց կռիվների հասնում է Վան, այնտեղից` Անգեղ գյուղը, որի դիմաց գտնվող Արտոս լեռան մոտ էլ սկսվում են կատաղի կռիվները թուրքերի հետ: Կամավորական գումարտակն ազատագրում է Նարեկը և Աղթամարը: Այնուհետև, մինչև նոյեմբեր ամիսը ծանր մարտեր են մղում Ոստանի շրջակայքում: Հաջորդ կռիվը տեղի է ունենում 1915թ. դեկտեմբերի 25-ին Սուլդուզի դաշտում: Ճակատամարտից հետո 2-րդ վաշտը գիշերում է Շեյթանաբադ գյուղում, որտեղ, քրդական դարանակալ հարձակումից ամբողջովին ոչնչանում է: Չարենցը փրկվում է հրաշքով, քանի որ, իր իսկ խոսքերով, հետ էր ընկել վաշտից: Պատերազմի արհավիրքներն ու հայ ժողովրդի ողբերգությունը Չարենցը նկարագրել է իր «Դանթեական առասպել» պոեմում:
1916թ. կեսերին Չարենցը հեռանում է բանակից և գնում Թիֆլիս, այնտեղից` Կարս, հետո` Կարինե Քոթանջյանի հորդորով` Մոսկվա, որտեղ գրական կյանքը բուռն վերելք էր ապրում: Ճանապարհածախսը հոգում է Աբգար աղան: «Ուզում էի Մոսկվա գնալ: Հնարավորություն չկար: Աբգար աղան ու մայրս դեմ էին: Վերջը մայրս համոզվեց, բայց Աբգար աղան հակառակում էր: Այնուամենայնիվ ելքը գտնվեց. չգիտեմ` մորս աղաչանքներն օգնեցին, թե Աբգար աղայի շահասիրությունը: Համաձայնվեցին, որ գնամ սովորելու և, միաժամանակ, Աբգար աղայի մոսկովյան գործակալ դառնամ` գորգավաճառության գծով: — Տո, ե՜ս... ու առևտրական գործակալ... Ինչ արած, համաձայնվեցի: Աբգար աղան ռոճիկ նշանակեց, ճանապարհածախս տվեց: Էփեջա փող ընկավ ձեռքս»,— այսպես է նկարագրում Չարենցն այս միջադեպը:
1918թ. հունիս-հուլիսին Չարենցը Կարմիր բանակի շարքերում Ցարիցինի մատույցներում մասնակցում է քաղաքացիական կռիվներին: Իսկ մինչ այդ, թուրքական հարձակումից Կարսից փախչում է Աբգար աղայի ընտանիքը և հաստատվում Մայկոպում:
Պարտվելով համաշխարհային պատերազմում և 1918թ. հոկտեմբերին կնքելով Մուդրոսի զինադադարը թուրքական բանակը սկսում է նահանջել: Դա հույսի և ոգևորության նոր ուժ է հաղորդում աշխարհասփյուռ հայությանը, որոնք սկսում են վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը: Այպես 1919թ. վերակենդանանում է նաև Կարսը: Համընդհանուր այս ոգևորությանը անմասն չի մնում նաև Չարենցը, որն իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ գնում է ծննդավայրը` ուսուցչությամբ զբաղվելու:
Չնայած պատերազմի ավերածություններին` 1919թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Կարսի շրջանում բացվում է 75 դպրոց, որոնց կեսը հայկական էր: Կային նաև ռուսական, հունական, քրդական, թուրքական դպրոցներ:
Չարենցն ու Աբովը դասավանդում էին Բաշքյադիքլարի դպրոցում: Այստեղ է, որ երիտասարդ ուսուցիչները ստիպված ձեռք են բերում պարսկական անձնագրեր, քանի որ զորակոչային տարիքի մարդկանց (մինչև 25 տարեկան) չէր թույլատրվում ուսուչցությամբ զբաղվել: Բաշքյադիքլարը Կարս—Ալեքսանդրապոլ երկաթգծի փոքրիկ կայարաններից մեկն էր: Այնտեղի դպրոցն ուներ երեք դասարան` 152 աշակերտով: Թուրքական ավերածությունները, սովը, երկրի քայքայված տնտեսությունը ծայրահեղ ծանր դրություն էին ստեղծել Կարսի շրջանում: Գյուղը աղքատ էր, դպրոցի շենքը` կիսավեր, պատուհանները ծածկված էին թիթեղներով, դասարանը միաժամանակ ուսուցիչների ննջարանն էր: Դպրոցի վիճակը ամենալավը նկարագրել են հենց երիտասարդ ուսուցիչները. «Քարեր շարեցինք մեր սենյակների հողե հատակին որպես նստարաններ, իսկ դասասեղաններին փոխարինում էին երեխաների ծնկները, գրատախտակի տեղ պատին փակցրեցին թիթեղյա թերթ, կավիճի փոխարեն գտանք ածուխ, բաժանեցինք մեր շալակով բերած տետրակներն ու մատիտները և անցանք պարապմունքների: Ընդամենը մի այբբենարան ունեինք, որ մի աշակերտի ձեռքից առնում մյուսին էինք տալիս` կարդալու համար, ամեն մի գրքի նայում էին իրար գլխի հավաքված մի խումբ աշակերտները: Նրանց թիվը շատ էր: Հաճախում էին 8-15 տարեկան հասակի բոլոր երեխաները, բոլորն էլ անգրագետ և համարյա բոլորն էլ ցնցոտիապատ և բոկոտն»:
1920թ. սեպտեմբերին, թուրքական արշավանքի հետևանքով փակվում է Բաշքյակիքլարի դպրոցը:
Հարկ ենք համարում նշել, որ հայ գրողներից ու բանասերներից առաջինը Գարեգին Լևոնյանն է (աշուղ Ջիվանու որդին), որ 1916թ. «Դանթեական առասպել» պոեմի հրատարակությունից հետո, «Մշակ» թերթում անդրադարձել է Չարենցին. «Նոր մարդ է Եղիշե Չարենցը, անծանոթ մեր գրական միջավայրում: ...Ով էլ, որ լինի նա, երևում է երիտասարդ է, եղել է կամավոր, ռազմի դաշտ գնացել «որպես հարսանիք», բայց այնտեղ զարհուրելի բան տեսնելուց և կռվի մեջ երեք մտերիմ ընկերներին կորցնելուց հետո ընդհանուր նահանջի ժամանակ վերադարձել է իր քաղաքը: Ահա իր այդ տպավորություններն է, որ սկսնակ գրողը հյուսել է գաղափարական արվեստով և կազմել «Դանթեական առասպել»: ...Եղիշե Չարենցը ընդունակ է իր նյութը հետաքրքրական դարձնելու, սահուն և պատկերավոր ոճ ունի և գաղափարական արվեստին տեղյակ է կանոնավորապես»:
1919թ. աշնանը Երևանում ստեղծվում է Հայ գրական միությունը, որի անդամներն էին Լեռ Կամսարը (Արամ Թովմաղյան), Համբարձում Մազմանյանը, Հայկ Աճեմյանը, Շահան Նաթալին (Հակոբ Տեր-Հակոբյան), Դավիթ Անանունը (Դավիթ Տեր-Դանիելյան), Վեսպերը (Մարտիրոս Դաբաղյան), Արտաշես Աբեղյանը և ուրիշներ: Ընկերության պատվավոր նախագահն էր Նիկոլ Աղբալյանը:
Հայ գրական միությունը նշանավոր գրողներին ու գրականության զարգացման հեռանկարներին նվիրված երեկոներ էր կազմակերպում, որոնցից մեկի ժամանակ Ն. Աղբալյանը հայտարարում է նոր բանաստեղծի` Եղիշե Չարենցի ծնունդը: Դեռ 1917թ. Աղբալյանը ծանոթացել էր Չարենցի բանաստեղծություններին ու «Դանթեական առասպել» պոեմին և նկատել երիտասարդ բանաստեղծի տաղանդը:
1919թ. դեկտեմբերին Չարենցը թողնում է Բաշքյադիկլարի դպրոցը, գալիս Երևան և 1920թ. հունվարից` Աղբալյանի հրավերով աշխատանքի է անցնում Հանրային կրթության և արվեստի նախարարությունում` որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար: Սակայն մի քանի ամիս անց նա ազատվում է աշխատանքից և սկսում է դասավանդել հիվանդ երեխաների ամերիկյան որբանոցի դպրոցում:
Հայաստանի խորհրդայնացումից հետո (1920թ. դեկտեմբերի 2) Չարենցը նշանակվում է Լուսավորության կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ: Այստեղ Չարենցը լայն գործունեություն է ծավալում հայ գրողներին և մշակույթի գործիչներին Խորհրդային Հայաստան հրավիրելու գործում` գտնելով, որ միայն մայր հայրենիքում նրանք կարող են ստեղծագործել և օգնել իրենց ժողովրդին: 1921թ. փետրվար-ապրիլ ամիսներին Չարենցը Կարմիր բանակի շարքերում մասնակցում է մարտական գործողություններին:
1921թ. մայիսին Չարենցն ամուսնանում է Արփիկի` Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ, և հունիսին նորապսակները մեկնում են Մոսկվա` սովորելու Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանում:
1922թ. փետրվարին, Ալեքսանդր Մյասնիկյանի անմիջական օժանդակությամբ Մոսկվայում լույս է տեսնում Չարենցի «Երկերի ժողովածուի» առաջին, իսկ մայիսին` երկրորդ հատորը: Դրանք ամփոփում էին երիտասարդ բանաստեղծի շուրջ տասնամյա գրական ժառանգությունը:
1924թ. նոյեմբերին Չարենցը մեկնում է ճանապարհորդության: Այցելում է Թուրքիա, Իտալիա, Ֆրանսիա, Հունաստան: Նա ցանկանում էր լինել նաև Ամերիկայում, սակայն նրան մուտքի թույլտվություն չեն տալիս: Դեկտեմբերին Պոլսում Չարենցը գրում և հրատարակում է իր «Ստամբոլ» պոեմը: Պոլսահայ գաղութի կյանքը ծանր տպավորություն է թողնում Չարենցի վրա: «Թե որքան ողորմելի է այստեղ հայ գաղութի կյանքը` դժվար է պատկերացնել,— մարդիկ պարզապես քարշ են տալիս խղճուկ մի գոյություն... իսկ կառավարությունը, թուրք հասարակությունը, մամուլը և այլն, աշխատում են պահել նրանց արհամարհանքի, իրավական տեռորի, հայհոյանքների այնպիսի մի մթնոլորտում, որից մարդու մազերը կարող են բիզ-բիզ կանգնել»,— գրում է բանաստեղծը:
Հետաքրքիր է Չարենցի և Իսահակյանի առաջին հանդիպումը: Մի անգամ, երբ Իսահակյանը Կարսում զբոսնում էր հյուրանոցի բակում, պատանի Եղիշեն տեսնում է նրան և կախարդվածի պես, հիացած նայում է նրան: Վարպետին դուր չի գալիս այդ սևեռուն հայացքը և նա մի ուժգին ապտակ է հասցնում Չարենցին: 1925թ. Չարենցը Վենետիկում հանդիպում է Իսահակյանին և, մտերմիկ զրույցի ժամանակ, հիշեցնում է միջադեպը: Վարպետը ծիծաղելով պատասխանում է.
— Դե, ոչինչ, Եղիշե ջան, դա ուստա–սիլլասի է եղել: Ապտակս ուժգին է եղել, դրա համար էլ լավ բանաստեղծ ես դարձել:
1925թ. հուլիսին Չարենցը վերադառնում է Երևան և աշխատանքի է անցնում «Խորհրդային Հայաստան» թերթում, այնուհետև` «Նորք» ամսագրում: 1926թ. սեպտեմբերին նա ատրճանակով կրակում և թեթևակի վիրավորում է մի աղջկա, որի պատճառով էլ հայտնվում է Երևանի ուղղիչ տանը (բանտում): 1927թ. հունվարին մահանում է Չարենցի կինը` Արփենիկը: Հաշվի առնելով ծանր վիշտը և հոգեկան ապրումները` Չարենցին վաղաժամ բաց են թողնում ուղղիչ տնից, և նա մեկնում է Մայկոպ` հարազատների մոտ: Այստեղ էլ նա գրում է «Երևանի ուղղիչ տնից» արձակ ստեղծագործությունը:
1928-35թթ. Չարենցն աշխատում է Հայաստանի պետական հրատարակչությունում` Հայպետհրատում, սկզբում որպես գեղարվեստական բաժնի աշխատակից, հետո` գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ 1934-ից` հայ, ռուս և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիր:
Այս տարիներին է, որ Չարենցի գեղարվեստական բարձր ճաշակի, գրագիտության և անսպառ եռանդի շնորհիվ հայ գրատպությունը մեծ զարգացում է ապրում: Նա կարողանում է իր շուրջը համախմբել ժամանակի տաղանդավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին և ուրիշների և նրանց հետ միասին հրատարակել նոր, թարմ մտքերով և լուծումներով հարուստ բազմաթիվ գրքեր: Լավ իմանալով կերպարվեստի պատմությունը` նա հաճախ նկարիչներին ցուցումներ էր տալիս, թե ինչպես ձևավորել այս կամ այն գիրքը: «Ամեն մի գրքի շուրջը նա երկար զրույց էր ունենուն նկարչի հետ, նրան ոճային ուղղություն էր տալիս, որպեսզի գիրքը զգեստավորեր իր բովանդակության համաձայն»,— հիշում էր Հակոբ Կոջոյանը:
Ստանալով Կոմկուսի կենտկոնի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի համաձայնությունը` Չարենցը մեծ դժվարությամբ համոզում է լեզվաբան Մանուկ Աբեղյանին գլխավորել հայկական ժողովրդական էպոսի հրատարակության գործը: Չնայած բազմաթիվ դժվարություններին` 1935թ.-ին լույս է տեսնում «Սասնա ծռերի» Ա հատորը` Եղիշե Չարենցի պատասխանատու խմբագրությամբ:
«Սասնա ծռերի» Ա հատորը պատրաստ էր. տարանք Պետհրատ: Լավ հիշում եմ` ինչպիսի անկեղծ ուրախությամբ Չարենցը դիմավորեց մեզ, երբ «ծռերի» Ա հատորի ձեռագիրը հանձնեցինք նրան: Նրա մեծ, գեղեցիկ աչքերը փայլում էին, ահարկու քթի տակ լայն ժպիտ էր խաղում...
— Շնորհավորում եմ,— մեկնեց նա իր ձեռքը մեզ:— Ահա մի անմահ գործ, որով դարեր շարունակ հիացել ու ոգևորվել է մեր ժողովուրդը և դեռ շատ ու շատ դարեր էլ ավելի կսիրի ու կպարծենա ու կոգևորվի առհասարակ հայ մարդը»,— հիշում էր Կարո Մելիք-Օհանջանյանը:
Պետհրատում աշխատելու տարիներին Չարենցի նախաձեռնությամբ լույս են տեսնում հայ անվանի երաժշտահաններ Կոմիտասի, Սպենդիարյանի, Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Վ. Տիգրանյանի, Ա. Սաթյանի և ուրիշներիստեղծագործությունները: Քանի որ այդ ժամանակ Հայաստանում նոտաներ տպագրելու հնարավորություն չկար, Կոմիտասի երկու ժողովածուները հրատարակվում են Մոսկվայում: Չարենցի նախաձեռնությամբ Պետհրատի տպարանում ստեղծվում են նոտաների տպագրության տեխնիկական հնարավորություններ:
1931թ. Չարենցն ամուսնանում է Իզաբելլայի հետ. 1932թ. ծնվում է նրա ավագ դուստրը` Արփիկը, իսկ 1935-ին` Անահիտը:
Անձի պաշտամունքի դաժան տարիներին` 1930-ական թթ. սկսվում են հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Դրանից չի խուսափում նաև Չարենցը. 1936թ. սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Մեղադրանքները նույն էին, ինչ որ բոլորինը` նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանույթուն...
Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային:
Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին:


Հովհաննես Թումանյան
Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։
Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։ 1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում: 1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։ Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։


Վահան Տերյան.  կենսագրություն

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների "Մթնշաղի անուրջներ" ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

Առաջադրանք 45

1.Կարդա առակը:
2.Առակը վերապատմիր 3-5 նախադասությամբ:

Մի մարդ կա միշտ ուրախ էր միշտ ժպտում էր: Մարդիկ հարցնում էին նրան թե ինչպես է նա այդքան ուրախ և նա պատասղանում էր.
-Մի ժամանակ ես էլ էի ձեր մնան տխուր, իսկ հետո հասկացա, որ դա իմ ընտրությունն է, և ամեն առավոտ ես ընտրում եմ որախ լինեմ թե՞ տխուր և միշտ ես ընտրում եմ ուրախությունը:

3. Գրիր՝ ո՞րն է առակի ասելիքը:
Առակը ուզում է ասել, որ կյանքը ընտրությունն է և միշտ պետք է ընտրես ինչ ես ուզում: Կուզես տխուր կլինես կուզես ուրախ:

Մի մարդ երջանիկ էր ապրում իր կյանքը: Միշտ ժպտում էր, ծիծաղում էր, ոչ ոք երբևէ նրան տխուր չէր տեսել: Երբեմն-երբեմն մարդիկ հարցնում էին.
— Ինչպե՞ս է, որ դու երբեք չես տխրում: Ինչպե՞ս ես կարողանում միշտ ուրախ լինել: Ո՞րն է քո երջանկության գաղտնիքը:
Այդպիսի հարցերին մարդը սովորաբար պատասխանում էր.
— Կար ժամանակ, որ ես էլ էի ձեզ նման տխուր: Եվ ես հանկարծ գլխի ընկա. բայց չէ՞ որ դա ԻՄ ընտրությունն է, ԻՄ կյանքը: Եվ այդ ընտրությունը ես անում եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե: Եվ այդ պահից ամեն անգամ արթնանալիս ես հարցնում եմ ինձ.
— Դե, ի՞նչ ես ընտրում այսօր՝ տխրությո՞ւն, թե ուրախություն:
Եվ ամեն անգամ ստացվում է այնպես, որ ես ընտրում եմ ուրախությունը:


2016-2017 ուս. տարի


Նախագծային ուսուցում


Գրականության ժամին մենք հիմնականում աշխատում ենք նախագծերով: Ես հիմնականը անում են ձայնագրություններ տարբեր բանաստեղծների գործերից ` Եղիշե Չարենց, Հովանես Թումանյան, Համո Սահյան և այլն: Նախագծային ուսուցումը տալիս է շատ գիտելիքներ զարգացնում է բառապաշարս և նպաստում է լավ գնահատականին: Ես սիրում եմ ձայնագրել բանստեղծություններ: Դրանք կարելի է ասել նպաստում են հոգուս հանգստուցյանը: Բացի բանստեղծություններից մենք անում ենք մեկ այլ նախագիծ Sport News-ը: Նախագծի շրջանակներում մենք ձայնագրում ենք տարբեր սպորտային նորություններ: Նախագծային ուսուցում շատ լավ է, երբ կարդում ես տարբեր բանաստեղծություններ, տարբեր սպորտային նորություններ ինտելեկտդ ավելի է զարգանում: 
 
Առաջադրանք 44


Շարադրել մտքերը հետևյալ թեմաներով.
Հեքիաթ, թե՞ իրական, մի՞թե նույնը չէ
Սիրում եմ…
Դու այնպես թարմ ես բացվել, առավոտ
Լիներ, այնպես լիներ…
Այլ թեմա






Փոխադրել առակը.


Притча о гвоздях


Жил-был один очень вспыльчивый и несдержанный молодой человек. И вот однажды его отец дал ему мешочек с гвоздями и наказал каждый раз, когда он не сдержит своего гнева, вбить один гвоздь в столб забора.


В первый день в столбе было несколько десятков гвоздей. На другой неделе он научился сдерживать свой гнев, и с каждым днём число забиваемых в столб гвоздей стало уменьшаться. Юноша понял, что легче контролировать свой темперамент, чем вбивать гвозди.


Наконец пришёл день, когда он ни разу не потерял самообладания. Он рассказал об этом своему отцу и тот сказал, что на сей раз каждый день, когда сыну удастся сдержаться, он может вытащить из столба по одному гвоздю.


Шло время, и пришёл день, когда он мог сообщить отцу о том, что в столбе не осталось ни одного гвоздя. Тогда отец взял сына за руку и подвёл к забору:


— Ты неплохо справился, но ты видишь, сколько в столбе дыр? Он уже никогда не будет таким как прежде. Когда говоришь человеку что-нибудь злое, у него остаётся такой же шрам, как и эти дыры. И не важно, сколько раз после этого ты извинишься — шрам останется.






Առակ մեխերի մասին


Կար մի շատ դյուրագրգիռ և կտրուկ բնավորության ունեցող երիտասարդ: Մի օր նրա հայրը տվեց մեխերով լի պարկ և հրամայեց , ամեն անգամ, երբ նա չպահի իր բարկությունը, նա պետք է մեխ մեխի սյանը: Առաջին օրը, փայտին մի քանի տասնյակ մեխեր կային: Հաջորդ շաբաթ, նա սովորել էր վերահսկել իր զայրույթը, և յուրաքանչյուր անցնող օր մեխված մեխերի քանակը քչանում էր : Երիտասարդը հասկացավ, որ ավելի հեշտ է կառավարել բարկությունը քան, մեխել մեխեր: Վերջապես եկավ այն օրը, երբ նա չէր կորցրել իր ինքնատիրապետումը : Նա պատմել էր այդ ամենի մասին իր հորը և նա ասաց, որ այս պահին ամեն օր, երբ նա կկարողանա զսպել իրեն, նա կարող է հանել սյունից մեկական մեխ: Անցավ Ժամանակ , և եկավ այն օրը, երբ նա կարող էր հայտնել, իր հորը, որ պատին, ոչ մի մեխ չկար. Այնուհետև հայրը բռնեց իր որդու ձեռքը, և տարավ սյան մոտ:



— Դուք այդքանել վատ չես աշխատել , բայց դու տեսնում ես քանի անցք կա սյան վրա: Երբ դու ասոմւ ես մեկին վատ բան, նրա մոտ մնում է այսպիսի սպի, ինչպես այս անցքերը: Եվ կարևոր չէ , թե քանի անգամ ներողություն կխնդրես, սպին կմնան:
Առաջադրանք 43 . Следы на песке


Թարգմանել առակը.


Как-то раз одному человеку приснился сон. Ему снилось, будто он идёт песчаным берегом, а рядом с ним — Господь. На небе мелькали картины из его жизни, и после каждой из них он замечал на песке две цепочки следов: одну — от его ног, другую — от ног Господа.


Когда перед ним промелькнула последняя картина из его жизни, он оглянулся на следы на песке. И увидел, что часто вдоль его жизненного пути тянулась лишь одна цепочка следов. Заметил он также, что это были самые тяжёлые и несчастные времена в его жизни.


Он сильно опечалился и стал спрашивать Господа:


— Не ты ли говорил мне: если последую путём твоим, ты не оставишь меня. Но я заметил, что в самые трудные времена моей жизни лишь одна цепочка следов тянулась по песку. Почему же ты покидал меня, когда я больше всего нуждался в тебе?


Господь отвечал:
— Моё милое, милое дитя. Я люблю тебя и никогда тебя не покину. Когда были в твоей жизни горе и испытания, лишь одна цепочка следов тянулась по дороге. Потому что в те времена я нёс тебя на руках.









Մի անգամ մի մարդու երազ եկավ։ Նրա երազում նրան թվում էր, թե՝ քայլում է ավազե ափով իսկ նրա կողքին աստված էր։ Երկնքում գծագրվում էին պատկերներ նրա կյանքից, և ամեն պատկերից հետո ավազի վրա հայտնվում էին ոտնահետքեր՝ մեկը, իր ոտքի, մյուսը աստծու: Երբ նրանց մոտ հայտնվեց հաջորդ պատկերը, նա նայեց ավազի վրայի հետքերին, և տեսավ, որ ճանապարի հետքերի վրա երեվում է մի հետքերի շղթա։ Նա ևս նկատեց, որ դա եղել է ամենա ծանր և դժբաղտ ժամանակը, իր կյանքում։ Նա ուժեղ տպավորվեց և սկսեց հարցրեց աստծուն․


- Դու չէիր ասել ինձ, եթե հետևեմ քո ճանապարին, դու երբեք չես թողնի ինձ, բայց ես նկատեցի, որ ամենա դժվար ժամանակ իմ կյանքում միյայն մի հետքերի շղթա էր ավազի վրա։ Ինչու դու լքեցիր ինձ, երբ ես ամենա շատնտ քո կարիքը ունեյի։


Աստված ասաց․


-Իմ քնքուշ, քնքուշ երեխա։ Ես սիրում եմ քեզ և երբեք չեմ լքի քեզ։ Երբ քո կյանքում կային փորձություններ և դժբաղտություններ, միյայն մեկ հետքրի շղտա էր ձգվում ճանհապարով։ Որովհետև ես քեզ կրում էի ձեռքրիս վրա։

Մենք և մեր պարերը







Մեր դպրոցում` <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում, շատ մեծ դեր ունի պարը: Մենք պարում ենք ազգային պարեր: Ազգային պարը, երբ, որ պարում ես, ավելի լավ ես զգում քեզ և ավելի ես առույգանում: Կան պարեր, որոնք պարում են տխուր առիթների ժամանակ, կան ծիսական, ռազմական, և այլ տեսակների պարեր: Մեր խումբը` <<Կայծիկներին>> , գլխավորում է Ստեպան Թորոյանը: Նա <<Կարին>>ազգային երգ ու պարի խմբից է և ունի մեկ այլ խումբ` <<մեր պարերը և Մենք>>: Մեր դպրոցում կա մեկ այլ պարի ուսուցիչ` Սաշա Սարգսյանը: Նա էլ է <<Կարինից>> : Իմ ամենասիրած պարը Ալաշկերտի քոչարին է (երևի ես արմատներով Ալաշկերցի եմ, դրա համար եմ այդքան շատ սիրում այդ պարը): Ալաշկերտի քոչարին համարվում է ռազմապար: Այդքան էլ հեշտ չէ պարել ռազմապարեր .դրանք նման չեն սովորական պարերին, շարժումները ավելի բարդ են, ավելի շեշտված և մարտական: Շատ պարեր կան աշխարում, բայց ինձ համար ազգային պարից լավը չկա, և ամեն Հայ պետք է իմանա իր ազգային երգը և պարը: Մի քիչ էլ պատմեմ ուրիշ պարի մասին` Համշենի Թրթռուկի: Այս պարը պարում են համշենահայերը: Թրթռուկը նույնպես համարվում է ռազմապար և շատ դժվար և հոգնեցնող պար է: Թրթռուկի հիմնական շարժումը արծվի որսի շարժումն է` վերևից ներքև իջնող շարժումը: Համշենի պարերը, ինչ խոսք, դժվար են, բայց գեղեցիկ: Բոլոր պարերն էլ գեղեցիկ են, մնաց, որ Հայ ազգը սիրի ազգայինը և սիրի պարել:


Առաջադրանք 41 (03.02.2017)


Հեքիաթասացը: Սակի


Շոգ կեսօր էր, հետևաբար գնացքի վագոնում էլ էր օդը հեղձուցիչ, իսկ մինչ հաջորդ կայարանը` Թեմպլեքոմը, դեռ մեկ ժամ կար: Վագոնը զբաղեցնում էին մի փոքրիկ աղջիկ, ավելի փոքրիկ աղջնակ և մի փոքրիկ տղա: Երեխաների մորաքույրը նստել էր վագոնի մի անկյունում, իսկ հակառակ կողմի մյուս տեղը զբաղեցրել էր մի անծանոթ ամուրի: Երեխաները վագոնն ամբողջությամբ իրանցով էին արել: Թե’ մորաքույրը և թե’ երեխաները խոսում էին նույն սահմանափակ և համառ ձևով` հիշեցնելով մի տնային ճանճի, ով փորձում էր ուշադրություն գրավել` հրաժարվելով տեղի տալ: Մորաքրոջ բոլոր նկատողությունները կարծես սկսվում էին «Չի կարելի»-ով, իսկ երեխաների բոլոր պատասխան հարցերը «ինչու՞» – ով: Ամուրին լռում էր: «Չի’ կարելի, Կիրիլլ, չի’ կարելի».-բացականչեց մորաքույրը, երբ փոքրիկ երեխան սկսեց փոշու ամպ բարձրացնել վագոնում` ամեն անգամ նստատեղի բարձերին հարվածելով:

– Արի’ պատուհանից դուրս նայենք, – ասաց մորաքույրը: Երեխան դժկամորեն շարժվեց դեպի պատուհանը:

– Ինչու՞ են ոչխարներին այդ դաշտից քշում, – հետաքրքրվեց տղան:

– Նրանց մի ուրիշ դաշտ են քշում, որտեղ ավելի շատ խոտ կա, – ուժասպառ ասաց մորաքույրը:

– Բայց այդ դաշտում էլ շատ խոտ կա, – հակաճառեց տղան, – խոտից բացի ուրիշ բան չկա էլ։ Մորաքու’յր, այդ դաշտում շա~տ-շա~տ խոտ կա:

– Գուցե մյուս դաշտի խոտն ավելի լավն է, – անտարբեր պատասխանեց մորաքույրը:

– Ինչու՞ է ավելի լավը, – հաջորդեց փոքրիկ տղայի արագ, անխուսափելի հարցը:

– Հապա նայի’ր այն կովերին, – բացականչեց մորաքույրը: Թեև տեսադաշտում գտնվող յուրաքանչյուր դաշտում կային կովեր և ցլեր, մորաքույրն այնպես բացականչեց,կարծես մի արտասովոր բան էր ցույց տալիս:

– Ինչո՞ւ է մյուս դաշտի խոտն ավելի լավը, – համառեց Կիրիլլը:

Ամուրու մռայլ դեմքը էլ ավելի խոժոռվեց: «Նա չոր, անսիրտ մարդ է», մտածեց մորաքույրը: Նա միանգամայն անընդունակ էր կողքի դաշտի խոտի մասին որևէ բան հորինել:

Փոքրիկ աղջիկը շեղեց բոլորի ուշադրությունը` սկսելով արտասանել «Մենդելեյի Ճանապարհին»: Իմանալով միայն առաջին տողը` նա ջանք չէր խնայում իր սահմանփակ գիտելիքները առավելագույնս ցուցադրել: Նա շարունակ կրկնում էր միևնույն տողը երազկոտ, բայց վճռական և շատ հնչեղ ձայնով,- և ամուրուն թվաց, որ աղջկա հետ ինչ-որ մեկը գրազ էր եկել, որ նա չէր կարողանա միևնույն տողը առանց դադարի երկու հազար անգամ կրկնել: Ով էլ լիներ գրազ եկողը, ամենայն հավանականությամբ տարվելու էր:

– Ե’կեք այս կողմ, մի պատմություն պատմեմ, – ասաց մորաքույրը, երբ ամուրին արդեն երկու անգամ նայել էր իրեն և մեկ անգամ էլ՝ գնացքի ձեռքի արգելակին: Երեխաները դժկամորեն գնացին մորաքրոջ մոտ: Ակնհայտորեն նրանք մորաքրոջ պատմություններ պատմելու ձիրքն այդքան էլ բարձր չէին գնահատում: Նա սկսեց կամաց, խորհրդավոր ձայնով մի անհեռանկար և անհուսալիորեն ձանձրալի պատմություն: Պատմությունը, որը պատմում էր մի փոքրիկ լավ աղջկա մասին, ով ընկերանում էր բոլորի հետ իր բարության շնորհիվ, և որին վերջում բազում ասպետներ, հիացած նրա բարոյական կերպարով, փրկում են կատաղի ցլից, անընդմեջ ընդհատվում էր ունկնդիրների նյարդայնացնող հարցերով:

– Նրան չէ՞ին փրկի, եթե լավը չլիներ, – հարցրեց փոքր աղջիկներից մեծը:

Ճիշտ այդ նույն հարցն էլ ամուրին էր ուզում տալ:

– Դե, այո’,- ընդունեց մորաքույրը ոչ համոզիչ ձայնով, – բայց չեմ կարծում՝ նրանք այդքան արագ կվազեին նրան օգնության, եթե այդքան շատ չսիրեին:

– Ավելի հիմար բան չէի լսել, – խորին համոզմունքով ասաց փոքր աղջիկներից մեծը:

– Այնքան հիմար պատմություն էր, որ մի քիչ հետո չէի էլ լսում, – ասաց Կիրիլը:

Ավելի փոքր աղջիկը մեկնաբանություններց զերծ մնաց, բայց վաղուց անցել էր քթի տակ իր սիրելի տողը կրկնելուն:

– Ինչպես տեսնում եմ` այդքան էլ լավ պատմություն պատմող չեք, – հանկարծ իր անկյունից խոսեց ամուրին:

Այս անակնկալ հարձակումից վիրավորված` մորաքույրը վրա տվեց.

– Շատ դժվար է պատմել պատմություններ, որ երեխաները թե’ գնահատեն, և թե’ հասկանան:

– Ես ձեզ հետ համամիտ չեմ, – ասաց ամուրին:

– Գուցե դուք պատմեք մի պատմություն, – հակադարձեց մորաքույրը:

– Մեզ մի պատմություն պատմեք, – պահանջեց փոքր աղջիկներից մեծը:

– Ժամանակին, – սկսեց ամուրին, – կար Բերթա անունով մի փոքրիկ աղջիկ, որը չափազանց լավն էր:

Երեխաների` ակնթարթորեն առաջացած հետաքրքրությունը սկսեց նույն արագությամբ էլ մարել. բոլոր պատմություններն էլ անտանելի նման էին թվում՝ անկախ պատմողից:

– Նա անում էր ամենն, ինչ իրեն ասում էին, սուտ երբեք չէր խոսում, իր հագուստը մաքուր էր պահում, ուտում էր կաթնային պուդինգներն այնպես, կարծես դրանք ջեմով թխվածքներ էին, հիանալի սովորում էր բոլոր դասերը և շատ քաղաքավարի էր:

– Իսկ նա գեղեցկադե՞մ էր, – հարցրեց փոքր աղջիկներից մեծը:

– Ձեզ չէր հասնի, – պատասխանեց ամուրին, – սակայն սարսափելի լավն էր:

Հանկարծ հետաքրքրության մի ալիք բարձրացավ. «սարսափելի» բառը «լավ» բառի հետ մի այնպիսի նոր համադրություն էր, որ ինքն իր գործն արեց: Այն կարծես ներկայացրեց մի ճշմարտություն, որը նախկինում գոյություն չէր ունցել մանկական կյանքի մասին մորաքրոջ պատմություններում:

– Նա այնքան լավն էր, – շարունակեց ամուրին, – որ մի շարք մեդալներով էր պարգևատրվել իր արժանիքների շնորհիվ, որոնք նա միշտ կրում էր զգեստին: Մեդալներից մեկը հեզության համար էր, երկրորդը` պարտաճանաչության և երրորդը` լավ վարքի: Դրանք մեծ մետաղյա մեդալներ էին, որոնք շխկշխկում էին, երբ նա քայլում էր: Այն քաղաքում, որտեղ նա էր ապրում, ոչ մի այլ երեխա երեք մեդալ չուներ․ այսպսիով բոլորը գիտեին, որ նա պետք է արտակարգ լավ երեխա լիներ:

– Սարսափելի լավը, – մեջբերեց Կիրիլը:

– Բոլորը խոսում էին, թե որքան լավն է նա, և երկրի արքայազնը, լսելով նրա մասին, ասաց, որ քանի որ նա այդքան լավն է, նրան կթույլատրվի շաբաթը մեկ անգամ զբոսնել իր պուրակում, որը քաղաքի հարևանությամբ էր: Այդ հիանալի պուրակ ոչ մի երեխայի երբևէ չէր թույլատրվել մտնել, և Բերթայի համար մեծ պատիվ էր այնտեղ գնալու թույլտվությունը:

– Պուրակում կայի՞ն ոչխարներ, – ճշտեց Կիրիլը:

– Ո’չ, – պատասխանեց ամուրին, – այնտեղ ոչխարներ չկային:

– Իսկ ինչու՞ չկային, – հաջորդեց անխուսափելի հարցը:

Մորաքույրը չկարողացավ զսպել ժպիտը, որը կարելի էր որակել նաև որպես քմծիծաղ:

– Պուրակում ոչխարներ չկային, – ասաց ամուրին, – քանի որ արքայազնի մայրը մեկ անգամ երազ էր տեսել, թե իր որդին սպանվելու էր կա’մ ոչխարի կողմից, կա’մ էլ գլխին ընկնող ժամացույցից: Այդ պատճառով էլ արքայազնը ո’չ ոչխար էր պահում իր պուրակում և ո’չ էլ ժամացույց իր պալատում:

Մորաքույրը հազիվ զսպեց հիացմունքի բացականչությունը:

– Իսկ արքայազնը ինչի՞ց սպանվեց. ոչխարի՞ց, թե՞ ժամացույցից, – հետաքրքրվեց Կիրիլը:

– Նա դեռ ողջ է, և դեռ պարզ չէ` երազը կիրականանա, թե՝ ոչ, – անտարբեր պատասխանեց ամուրին. – ինչևէ, պուրակում ոչխարներ չկային, փոխարենը կային այս ու այն կողմ վազվզող փոքրիկ խոզուկներ:

– Իսկ խոզուկներն ի՞նչ գույնի էին:

– Սև–սպիտակ մռութներով, սպիտակ՝ սև պուտերով, ամբողջովին սև, մոխրագույն՝ սպիտակ բծերով, մի քանիսն էլ ամբողջովին սպիտակ էին:

Հեքիաթասացը մի պահ դադար առավ, որպեսզի պուրակի հրաշալի պատկերը ներթափանցի երեխաների երևակայության մեջ, հետո շարունակեց:

– Բերթան իսկապես հիասթափվեց, երբ տեսավ, որ պուրակում ծաղիկներ չկան: Իհարկե կհիասթափվեր, չէ որ նա արցունքն աչքին խոսք էր տվել մորաքրոջը, որ ոչ մի ծաղիկ չէր քաղի բարի արքայազնի պուրակից և մտադրված էր խոստումը պահել․ այսպիսով պատկերացրե’ք նրա հիասթափության աստիճանը, երբ տեսավ, որ պուրակում ծաղիկներ չկան:

– Իսկ ինչո՞ւ ծաղիկներ չկային:

– Որովհետև խոզերը կերել էին բոլոր ծաղիկները, – անմիջապես ասաց ամուրին, – այգեպանները արքայազնին ասել էին, որ նա կա’մ խոզեր, կա’մ էլ ծաղիկներ պետք է պահի, ուստի նա որոշել էր ծաղիկների փոխարեն խոզեր պահել:

Երեխաների մեջ հավանության մի շշուկ անցավ արքայազնի խոհեմ որոշման վերաբերյալ. չէ որ մարդկանց մեծ մասը այլ որոշում կայացրած կլիներ:

– Պուրակում շատ այլ հիանալի բաներ կային` ոսկեգույն, կանաչ, կապույտ ձկնիկներով լճակներ, ծառեր, որոնց վրա կային գեղեցիկ թութակներ, որոնք խելացի բաներ էին ասում, երգեցիկ թռչուններ, որոնք երգում էին օրվա հայտնի մեղեդիները: Բերթան մեծ բավականություն էր ստանում պուրակում զբոսնելիս, երբ ինքն իրեն սկսեց մտմտալ. «Եթե ես այդքան առանձնահատուկ լավը չլինեի, ինձ թույլ չէին տա գալ և զբոսնել այս հիանալի պուրակում, վայելել այս ամենը»։ Իսկ նրա երեք մեդալները զնգացին քայլելու ընթացքում` ևս մեկ անգամ հիշեցնելով, թե որքան լավն էր նա: Հենց այդ ժամանակ մի այլանդակ գայլ սողոսկեց պուրակ` տեսնելու` կարո՞ղ է արդյոք ընթրիքի համար մի չաղլիկ, փոքրիկ խոզուկ բռնել:

– Ի՞նչ գույն էր գայլը, – արագ աճող հետաքրքրությամբ հարցրեցին երեխաները:

– Ամբողջովին ցեխագույն, սև լեզվով և խամրած մոխրագույն աչքերով, որոնք փայլում էին անասելի դաժանությամբ:

Բերթայի գոգնոցը այնքան սպիտակ էր և մաքուր, որ աչքի էր զարնում մեծ հեռավորությունից: Բերթան տեսավ գայլին, նաև տեսավ, որ նա գաղտագողի մոտենում էր իրեն և մտածեց` ինչ լավ կլիներ, որ իրեն երբևէ թույլ տրված չլինեև այդ պուրակ գալ: Նա ամբողջ ուժով վազեց, իսկ գայլը հետևեց նրան` հսկայական ցատկերով և ոստյուններով: Նա հազիվ հասավ մրտենու թփուտին և թաքնվեց ամենափարթամ թփի հետևում: Գայլը, սև լեզուն դուրս գցած և կատաղի, խամրած մոխրագույն աչքերը փայլեցնելով, ճյուղերը հոտոտելով մոտեցավ: Բերթան մահու չափ վախեցած էր և ինքն իրեն մտածեց . «Եթե ես այսքան արտակարգ լավը եղած չլինեի, հիմա քաղաքում ապահով կլինեի»: Ինչևէ, մրտենու բույրն այնքան ուժեղ էր, որ գայլը հոտոտելով չէր կարող գտնել Բերթայի թաքստոցը, իսկ թփերն էլ այնքան խիտ էին, որ գայլը, նույնիսկ շատ երկար փնտրելիս էլ, Բերթայի հետքն անգամ չէր տեսնի: Ուստի գայլը մտածեց, որ ավելի լավ է գնա և մի փոքրիկ խոզուկ բռնի աղջկա փոխարեն: Տեսնելով, որ գայլն իրեն այդքան մոտ էր սողոսկել և թփերն էր հոտոտում՝ Բերթան վախից այնքան ուժգին ցնցվեց, որ նրա հեզության մեդալը զնգալով կպավ լավ վարքի և ճշտապահության մեդալներին: Գայլը հեռանում էր, երբ լսեց զրնգացող մեդալների ձայնը և կանգ առավ` ականջները սրած: Մեդալները նորից զրնգացին մոտակայքում գտնվող թփից: Գայլը` հաղթանակած և դաժանությամբ փայլող աչքերով սլացավ դեպի թփուտը, դուրս քաշեց Բերթային և ագահաբար լափեց մինչև վերջին պատառը: Նրանից մնացին միայն կոշիկները, հագուստի կտորներ և նրա պատվո մեդալները:

– Փոքրիկ խոզուկներից որևէ մեկը սպանվե՞ց:

– Ո’չ, նրանք բոլորը փախան:

– Պատմությունը վատ սկսվեց, – ասաց փոքրիկ աղջիկներից փոքրը, – սակայն հիանալի ավարտ ունեցավ:

– Իմ երբևէ լսած ամենահիանալի պատմությունն էր, – վճռեց փոքր աղջիկներից մեծը:

– Սա իմ լսած միակ լավ պատմությունն է, – հաստատեց Կիրիլլը:

Այլախոհ կարծիք հնչեցրեց մորաքույրը.

– Ամենաանպատշաճ պատմությունն էր երեխաներին պատմելու համար: Դուք ջուրը լցրեցիք տարիների խիստ դաստիարակությունը:

– Ամեն դեպքում, – հավաքելով իր ունեցած չունեցածը ասաց ամուրին՝ պատրաստվելով դուրս գալ վագոնից, – ես կարողացա նրանց լուռ պահել տաը րոպե, ինչը դուք ի վիճակի չէիք անել:

«Խեղճ կին, – մտքում նկատեց տղամարդը` մինչ քայլում էր Թեմփլքոմ կայարանի կառամատույցով ներքև, –հաջորդ վեց կամ ավելի ամիսների ընթացքում այդ երեխաները հարձակվելու են նրա վրա մարդկանց ներկայությամբ` պահանջելով անպարկեշտ պատմություն»:


Թարգմանությունը` Ուրսուլա Շիքսի


Աղբյուրը ՝ Գրանիշ


Առաջադրանք
Համառոտ՝՝ 10-15 նախադասությամբ վերապատմիր պատմվածքը:


Գնացքի վագոներից մեկում կային ուղեվորներ։ Երեխաների մորաքույրը պատմում էր պատմվացք, որը այդքանել դուր չեր եկել երեղաներին։ Գնացքի ուղեվորներից մեկը պատմում է մի պատմվացք, որի մեջ կար մի աղջիկ, որը ուներ դպրոցական երեք մեդալ ՝ լավ վարքի, կարքապահության և լավ սովորելու։ Նա շատ հպարտ եր և բոլորը նրան մատով էին ցույց տալիս։ Տագավորը իմանում է նրա մասին և տալիս է հնարավորություն զբոսնելու շաբաթը մեկ անգամ իր այգիներով զբոսնելու։ Աղջիկը զբոսնում է այգիներով և ոչմի չաղիկ չի տեսնում, սակայն տեսնում է լիքը խոզեր, որոնք վազվզում էին պուրակով։ Մի օրել զբոսնելիս այգի է մտնում մի գայլ ՝ մողրագույն, պայլող աչքերով գալյ։ Գայլը ընկնում է աղջկա հետևեից, աղջիկը մտնում է թպերի արանքը և գայլը չի նկատում աղջկան։ գայլը պորձում է խոզ որսալ երբ աղջկա մեդալները զնգում են և գայլը տեսնում է աղջկան։ Հետո գայլը ուտում է աղյկան և աղյկանից մնում է միյայն հագուստը և մեդալները, իսկ երեղաներին շատէ դուր գալիս պատմվծքը։
Գրիր պատմվածքի մասին հիմնավորված վերաբերմունքդ:


Պատմվացքը ինձ դուր չեկավ այնքանով,՝ որ ամուրու պտմած հեքիաթի մեյ չարը հաղթեց և երեխաներին դա դուր եկավ։
Ո՞րն է հեղինակի ասելիքը:
Համամի՞տ ես հեղինակի ասելիքի հետ: Շարադրիր քո կարծիքը:
Ես այտքանել համաձայն չեմ հեղինակի հետ: Հեքիատներում միշտ բարին է հաղթում չարին, բայց ամուրու պտմվացքում չարն է հաղթում, իսկ վագոնի երեղաներին դուր է գալիս այդ պատմցացքը, այդքանել ճիշտ չէ դա:











Ւմ մոլորակը





Ւմ մոլորակը անմահնեի մոլորակ է: Այնտեղ միյայն կհնչեր մետալ երաժշտություն:Այնտեղ պետք է լինեին անմահ երաժիշտներ: Մարդիկ կապրեին շատ լավ պատերազմներ չեին լինի: Ես, իմ անմահների մոլորակում կնդունեի ցանկաա անմահ: Իմ մոլորակում տեղ չունենա սովորական մաղկանացուները:





Իմ երազների դպրոցը


Ես կուզեի, որ մեր դպրոցը լիներ կախարդություների դպրոց: Լինեին շատ փորդություներ լինեին: Կլոր տարին Լիներ ճամբար: Ստուգաեսներ չլինեին լինեին շատ մեծ Որպիսի հեծանիվներով ման գաինք: Ինչ ուզեինք անեինք: Կուզեի միայն երաժշտության դասեր ինեին ֆուտբոլի դաշտը լիներ խոտից: Կուզեի, որ մեր դպրոցում լինեին լողավազաներ, որ երբ ուզեինք լողաինք:




















«Ես կարողանում եմ» ստուգատես
կարողանում եմ ընթերցել. ներկայացնում եմ հետևյալ ստեղծագործությունները (գրել վերնագրերը, դնել հղումները դուրս գրած հատվածների վրա)


Մարդկային Կատակերգույթյուն


Նպաստակի մը օրագիրը (Գրաբար)


Փոքրիկ Իշխանը


Հանելուկների Մոլորակը


Լաբիրինթոսների Կալվացքը
կարողանում եմ վերլուծել իմ կարդացած ստեղծաԿգործությունները (դնել հղումները վերլուծությունների վրա)
Հանելուկների Մոլորակը գրքի կարգախոսն է Դարձիր հերոս: Ինքդ կերտիր քո արկածը խորամանկ գողի բռնելու համար: Հանելուկների Մոլորակ գիրքը գրել է Դեյվիդ Գլովերը: Գիրքը սովորեցնում է ավելի հմտանալ: Այլ մոլորակայիները եկել են երկիր մոլորակ և ոչնչացնում են երկիր մոլորակի վրա ամեն, ինչ դու պետք է կարողանաս Հարցերին պատասխանելով բռներլ այլմոլորակայիներին:


կարողանում եմ հիմնավորված կարծիքներ արտահայտել (դնել հղումները կարծիքների վրա)


կարողանում եմ գեղարվեստորեն շարադրել մտքերս (դնել հղումները)








Օդը մաքուր էր, արցունքի պես։ Կապտավուն սարերնայնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելիէր հաշվել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները։Աշուն էր՝ տերևաթափով,արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերիճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում,տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբունկաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում,դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր միպայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվումէր առաջին ձյունի շունչը։
կարողանում եմ շարադրել մտքերս (դնել հղումները)

Բարև ձեզ ես կպատմեմ այս պահի մասին: Եսհիմա նստած դասարանի մի անկյունում ևնայում եմ դասարանին: Ես նստել եմ այստեղորովհետև համակարգիչս լիցքավորում չունի:Ընկեր ՄԱրիետը շրջում է այս ու այն կողմտեսնելով թէ ինչպես են աշխատումերեխաները: Աշոտը տեղը փոխեց ՆԱրռկըճոճվում է աթոռի վրա աստված գիտի թե ինչովեն զբախված Սամվելն ու Ֆիլիպը: Մարինենմյուս Մարինեյի հետ ծիծաղացին ԸնկերՄարիետը նկատողություն արեց: Վահենհամակարգիչը վերցրաց շրջում է դասարանով:Սերգեյը խոսում է Սամվելի հետ աստված գիտիթե ինչ է խոսում: Ընկեր Մարիետը նորից շրջումէ դասարանով և ստուգում է թե ով ինչ է անում:Շուտով Ընկեր Մարիետը կմոտենա ինձ իմկարծիքով կասի.



-Բավականին գրել ես Տիգրան...
կարողանում եմ ներկայացնել բանավոր խոսքս ռադիոնյութերի տեսքով (դնել հղումները)
կարողանում եմ ներկայացնել բանավոր խոսքս տեսաֆիլմերի տեսքով (դնել հղումները)
կարողանում եմ բերանացի ներկայացնել բանաստեղծությունները (բեմում, տեսաֆիլմով)
Տես Այստեղ


Ես կարողանում եմ» ստուգատեսի արդյունքները հրապարակեք ձեր բլոգներում:

«

Ազատություն


Մարդու ազատությունը սահմանափակ է: Մարդու ազատությունը կապված, է՝ իր հնարավորություների հետ:






Աշուն էր, պայծառ աշուն…


Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։




Կատակել սրամիտ խոսք ասել
Թիթեռ- վորդի կոկոն առաջացող եակ, որը ապրում է միքանի օր

Գիրք- մեկից ավել եջ ունեցող կույտ
Բարությունը- ոգնել մի մարդու ում դու չես ճանանչում բայց ոգնում



Ծիծաղել-մի երեվույթ որը





Բարև ձեզ ես կպատմեմ այս պահի մասին: Ես հիմա նստած դասարանի մի անկյունում և նայում եմ դասարանին: Ես նստել եմ այստեղ որովհետև համակարգիչս լիցքավորում չունի: Ընկեր ՄԱրիետը շրջում է այս ու այն կողմ տեսնելով թէ ինչպես են աշխատում երեխաները: Աշոտը տեղը փոխեց ՆԱրռկը ճոճվում է աթոռի վրա աստված գիտի թե ինչով են զբախված Սամվելն ու Ֆիլիպը: Մարինեն մյուս Մարինեյի հետ ծիծաղացին Ընկեր Մարիետը նկատողություն արեց: Վահեն համակարգիչը վերցրաց շրջում է դասարանով: Սերգեյը խոսում է Սամվելի հետ աստված գիտի թե ինչ է խոսում: Ընկեր Մարիետը նորից շրջում է դասարանով և ստուգում է թե ով ինչ է անում: Շուտով Ընկեր Մարիետը կմոտենա ինձ իմ կարծիքով կասի.



-Բավականին գրել ես Տիգրան...










Պատմությունը պատմիր. գրավոր (փոխադրիր)՝


ա/) առնետի անունից,
բ/ հոգևորականի անունից:


Երբևէ լսե՞լ եք, որ մարդն ու առնետը բարեկամանան, ու դեո առնետն էլ փրկի մարդու կյանքը: Զարմանալի է, չէ՞:
Այս դեպքն Անգլիայում է պատահել: Չգիտես որտեղից հոգևորականի տանն առնետ է հայտնվել: Առնետն այնքան է գնացել-եկել հոգևորականի տուն, որ ինքը տանտիրոջն է սո­վորել, տանտերն էլ՝ իրեն. վերջր ընկերացել են:


Մի գիշեր հոգևորականը վեր է թռել քնից. առնետը կծել էր նրա այտը: Սկզբում առնետի վրա զայրացել է, բայց հենց տեսել է վառվող վարագույրները, գլխի է ընկել, թե ի´նչ է պատահել: Նրա տանը հրդեհ էր սկսվել: Պարզ է, որ տունն էլ լրիվ կվառվեր, ինքն էլ, եթե բարեկամ առնետը չլիներ ու թուշը մի լավ չկծեր:


Առնետի անունից


Յրբեվե լսելեք, որ ես Մարդը ընկերանաք և ես փրկեմ մարդու կյանքը Զարմանալի է, չէ: որտեղից մարդու տանը է հայտնվեցի: ես այնքան է գնացել-եկել այդ մարդու տուն, որ ես տանտիրոջն է սո­վորել, տանտերն էլ՝ ինձ. վերջր ընկերացել ենք: Մի գիշեր գնացի այդ տուն և տեսա որ հռդեհ է ընկել . Ես կծել էի նրա այտը և նա վերկացավ Սկզբում ինձ վրա զայրացել է, բայց հենց տեսել է վառվող ինչվոր բաները, գլխի է ընկել, թե ի´նչ է պատահել: Նրա տանը հրդեհ էր սկսվել: Պարզ է, որ տունն էլ լրիվ կվառվեր, ինքն էլ, եթե բարեկամ ես չլիներ ու թուշը մի լավ չկծեի:


ՀՈգեորականի Անունից


Երբևէ լսե՞լ եք, որ ես ու առնետը բարեկամանանք, ու դեո առնետն էլ փրկի իմ կյանքը: Զարմանալի է, չէ՞:
Այս դեպքն Անգլիայում է պատահել: Չգիտես որտեղից իմ տանն առնետ է հայտնվել: Առնետն այնքան է գնացել-եկել իմ տուն, որ ինքը ինձ է սո­վորել, ես էլ՝ իրեն. վերջր ընկերացել ենք:


Մի գիշեր ես վեր եմ թռել քնից. առնետը կծել էր իմ այտը: Սկզբում առնետի վրա զայրացել էի, բայց հենց տեսա վառվող վարագույրները, գլխի է ընկա, թե ի´նչ է պատահել: Իմ տանը հրդեհ էր սկսվել: Պարզ է, որ տունն էլ լրիվ կվառվեր, ես էլ, եթե բարեկամ առնետը չլիներ ու իմ թուշը մի լավ չկծեր:

















Հարցեր


Ո՞վ էր Պլատոնր: Նա ի՞նչ սովորություն ուներ (ինչպե՞ս էր ուսուցանում սաներին): Որտե՞ղ էր ուսուցանում սաների հետ: Ինչքա՞ն ապրեց ծառը: Ծառն ինչի՞ց կործանվեց: Այս պատ- մությունից ի՞նչ հետևություն կարելի է անել:


Պլատոնը հույն մեծ փիլիսոփա էր սիրում էր իր աշակերտների հետ նստել 3000 տարեկան ձիթենու կողքին և զրույցել իր աշակերտների հետ


Պլատոնը ուսուցում էր իր աշակերտներին զրուձելու միջոցով:


Պլատոնը սիրում էր իր աշակերտների հետ նստել 3000 տարեկան ձիթենու կողքին:


Պլատոնը աշակերտների հետ նստել 3000 տարեկան ձիթենու կողքին և ուսու ցանել իրենց:



Ծառը ապրեց3000 տարի:


Ամանորյա մաղթանքներ






Ցանկանում եմ, որ այս գալիք տարին բոլորին երջանկություն բերի:


Թող, որ բոլորի երազանքները իրականություն դառնան:


Թող այս Խոսքերը լսողի աչքերը երբեք չպարուրվեն տխրության նոտաներով:


Թող բոլորի դեմքին իջնեն ժպիտներ, և այն պահպանվի ամբողջ տարվա ընթացքում:


Այս գալիք տարի ն թող կատարի բոլոր մանուկների ցանկություները:






Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը /տեքստից դուրս գրիր/: Առցանց քննարկում:
«Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ: Վերջը դու ես յաղթելու»:


Բառարանի օգնությամբ բացատրիր ապերախտ բառը. գտիր այդ բառի հոմանիշներն ու հականիշները
Հոմանիշներ ա. Երախտամոռ, անշնորհակալ, աներախտիք, բարեմոռաց, (ազվդ.) կերևուրաց, երախտամոռաց, երախտուրաց, երախտակորոլյս, երախտադրուժ, բարեդրուժ, (անց.) անձիր, ապախտավոր, ապաշնորհ, չարահատույց, (խսկց.) անաղուհաց անաղուհացակեր:
ածական
Երախտիքը մոռացող, երախտամոռ:




Բնութագրություն







Ինչպես բոլոր մեծերը, երեխայի նման անպաշտպան էր կյանքի խարդավանքների հանդեպ: Շիտակ էր, ծայրեծայր լիքը սիրով: Ամբողջովին սեր էր: Ամբողջովին՝ բարություն: Ինչպե՜ս էր սիրում կյանքը, մարդուն, աշխարհը և հատկապես աշխարհի իր փոքրիկ անկյունը՝ Լոռին: Ինչպե՜ս էր սիրում բառը, բառերի ներդաշնակ խաղը: Բառի պաշտամունք ուներ: Սովորական գրություն գրելիս անգամ ուշադրությամբ, երկյուղածությամբ, տառապանքով ընտրում էր յուրաքանչյուր բառը, բառի տեղը, շեշտադրությունը:Վախենում էր մեռած բառերից:

Շռայլ էր: Շռայլորեն տալիս էր ամեն ինչ՝ հոգու ջերմությունը, էներգիան, կյանքի թանկարժեք ժամանակը, գրպանի դրամը:




Ընդգծված բառերի և նախադասություների և արտահայտություների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրիր:




Որ խոսքը կարճեր, ավելորդ բաներ չեր ասի: (կարճ կապեր, երկար չէր)




Որ կարճ կապեր, ավելորդ բաներ չէր ասի:




Պարանը կարճ էր աշտարակին չհասավ(Կարճ կապեր, երկար չէր)




Պարանը երկար չէր աշտարակին չհսավ:




Գլուխը կախած էր սիրտը կոտրած(Խոնար էր, իջեցներ)




Գլուխը ոոնար էր սիրտը կոտրած:




Դույլը ջրհորը կախեր թե չէ, թզուկը հայտնվում էր(Խորն էր,իջեցներ)




Դույլը ջրհորը իջեցներ թե չէ,թզուկը հայտնվում էր:




Դռան ժանգոտ փակի վրա ինչ-որ թուղտ դրեց ու գնաց(Կողպեկի,ծածկի)




Դռան ժանգոտ կողպեկի վրա ինչ-որ թուղտ դրեց ու գնաց:




Եթե պատուհանը, փակի ցուրտ չի լինի(Կողպեքի,ծածկի)




Եթե պատուհանը, ծածկի ցուրչի լինի:




Որոշիր թե ընդգծված բառերին տրված որն է համապատասխան







Հեռվում երեվացին նավեր(ինչ,ինչեր)




Հեռվում երեվացղը նավ էր(ինչ,ինչեր)




Քաղաքում կային այգիներ(Ինչ ինչեր)




Ինչ ծանոթ ձայն էր(Ինչ,Ինչեր)




Դրսից ծանոտ ձայներ էր լսվում(Ինչ,ինչեր)




Եթե բարձր ձայն լիներ կլսեինք(ինչ էր,ինչ աներ)




Ձեր տղանել էր եկել(ով,ովքեր)




Տղաներ եկան որ օգնեն(ով,ովքեր)




Դա առաջնորդին ծանոթ նետ էր(ինչ,ինչեր,ինչ աներ)




Տղան փետուրներից սարքել էր նետեր(Ինչ,ինչեր, ինչ աներ)




Որ դիպուկ նետեր, ննջորին կկպներ(ինչ,ինչեր ինչ անել)







Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմիր




Օրինակ՝




Մարտը այս տարի տաք ու չոր էր:

Մութըն ընկնելուն պես Մարտը վերջացավ:







Երբ վոր ես նստեցի դասերս անելու կաթի վրա սեր կար:

Երկու զույգեր սեր միմիանց:



Մեր հորը շատ մեծ էր:

Ես իմ հորը շատ եմ սիրում:







Հոտ, արի բառերի տարբեր իմաստներով կազմիր նախադասություներ:











Անտառից շատ վատ հոտ էր հալիս:


Ոչխարների հոտը գյուղից եկավ:












Հայ ժողովուրդը շատ արի զինվորներ է տվել բանակին:




Եղբայր արի այս տեղ:




4.Գտիր հակադրություներ պատմվածքում




Շան ազնվության և տղայի անազնվության միջև:







Շուը ցանականում էր գնալ փնտրել խոզերին իսկ տղան ինքն իրեն խաբելովնստում էր ծառի տակ և սպասում էր թե երբ է հորեղբայրը գնալու:




Ավագների աշխատասիրության և տղայի ծուլության միջև




Երբ որ տղան գիրք էր կարդում ծնողները ամեն մեկը մի գործով էր զբաղված:Հայրը ՀԱվանոցն էր վերանորոգում, մայրը կարտոփիլ էր գավագում:




Շունը ոգնում էր տղային որպիզի տղան գտնի խոզերին: Տղան շանը ուղարկում էր խոզերին փնտրելու:




Տղային՝




Մեղադրիր




արդարացրու




բնութագրիր







Տղան սաշ ալարկոտ էր նա չեր ուզում ծնողներ որովհետև նա կպել էր այդ գրքից և պոկ չեր գալիս:




Տղան գերազանցիկ էր, ալարկոտ էր, գրքասեր և ինքնախեբությամբ էր զբաղված:




Նկարագրիր պատմվացքում ներկայացված




Գյուղը




Գյուղը արեխծվածային գյուղ էր դա երեվում է երբ որ խոզերըկորում են:




Գյուղացիներին:




Գյուղացիները շատ աշխատասեր են:




Տնային աշխատանք

երբ բլուրների գլխից նայում ես, կանաչ հովիտը լիովին կանանչ է, կաղնին վեհորեն կեցած է կանանչ հովտում,ժայռը նիրհելով ուկնդրում է ամպերի շըրշյունը,մասրենին իր հինգ հատ ծախկաբաժակը պահել է արևի տակ, և կանաչ դաշտում կաած արածում է աստղազարդ մի ձի ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ, ոտքերը երկար վիզը երկար, բաշը ու պոչը արևանձ ու թուխ, ճակատին սպիտակ աստղածաղի:Երբ քայլ է դնում ետևի աջ ոտքը մի քիչն ձգվում է ջղային դողի պես հին սպիի պատճառով: Աստղածաղիկ ճակատով ձին բարձրաացնում է իր գեղեցիկ գլուխը, և նրա աչքերի մեջ արտացոլվում են ժառյը, կաղնին, մասրենին,կանանչ հովիտը և կապույտ երկնքի սպիտակ ամպերը



Տնային աշխատանք







Հեղինակը այս պատմությամբ ուզում էր նկարագրել բնության որենք և երեվույթները: Բնության որենքն է սպանիր ուտելու համար կամ սպանիր պաշպանվելու համար:



Այս հեքյատում ամենաշատը շառժն էր: Գայլի կռիվը,գայլի և շների կռիվը գայլի շառժը:












Տնային աշխատանք




Ձի-գայլ հակադրության մեջ ում կողմն էր հեղինակի համակրանքը:Պաճառաբանիր պատասխանդ:




Հեղինակը երկուսի կողմից է վորովհետև:



Ձիու կողմից է որովհետև ձին պաշպանում էր իր ձագուկին:

Գայլի կողմից է որովհետև գայլը ձագուկներ ուներ և եթե կեր չտանի ձագուկները չսատկեն:




1.Կայծակը

2.Ձին հովիտում

3.Քուռակը

2 Ահանգիստ ձին

5.Ձին զայրանում է

6.թշնամին հայտնվում է

6.Գալի և ձիու կռիվ

7.շները նկատում են գայլին

8.թոփուշ շունը

9.տապալված ձին

10. գայլի ձախողումը

11.որփացած քուռակը




Տնային Աշխատանք




Տրված բառերն ըստ հոմանիշութան հինգ խմբի բաժաննի:







Մանցուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան,նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելացուկ :







Մնացուկ-Մնացորդ-թափոն-թերմացք-թափթփուկ-ավելցուկ




Ոստ-շյուղ-շիվ-ճյուղ




Մառան-նկուղ-շտեմարան




Տարակուսել- կասկածել-եկմտություն-




Պարսավանք-հանդիմանություն




Անարգանք-կշտամբանց







Սխալ ակմ ոչ տեղին գործածված բառերը գտիր և ուղարկիր դրանց հոմանիշները գրելով







Մի թարմ աշակերտ կար մեր դասանրանում:

Մի նոր աշակերտ կար մեր դասարանում:




Հիվանդին լավ դիտիր, որ շուտ լավանա:

Հիվանդին լավ նայիր, որ շուտ լավանա




Տարվա ծայրին մի անակնկալ էլ կար

Տարվա սկզբին մի անկանկալ էլ կար




Մատանու ակը գլորվեց մինչև կոշիկն ու հանգստացավ:

Մատանու ակը գլորվեց մինչև կոշիկն ու կանգնեց:











Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի ևՆանեի եղբայրը։ Նրա գլխավոր տաճարը գտնվում էր Դերջան գավառի Բագահառիճ գյուղում։ Միհրին էր նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։


Միհրի պաշտամունքը լայն տարածում ուներ հին Հայաստանում։ Հին հայկական օրացույցի յուրաքանչյուր ամսի 8-րդ օրը կոչվում էր նրա անունով՝ Միհր, իսկ յոթերորդ ամիսը, որ համապատասխանում է այժմյան փետրվար ամսին, դարձյալ կոչվում էր նրա անունով՝ Մեհեկան։ Միհրի անունից են ծագում նաև հին հայոց հեթանոսական սրբավայրերի ընդհանուր կոչումը՝ մեհյան։


Միհրի անունն ու արարքների հիշատակը որոշ ձևափոխումներով պահպանվել են «Սասնա ծռեր» հերոսավեպում, հանձին Մեծ և Փոքր Մհերի անունների և վեպերի։


Ըստ «Սասնա ծռերի»՝ Մեծ Մհերը ծովածին Սանասարի որդին է։ Նա տակավին 15 տարեկան պատանի էր, երբ Սասունում սով ու թանկություն է ընկնում։ Պարզվում է, որ Սասնա լեռներում մի ամեհի առյուծ է լույս ընկել, փակել Սասուն տանող բոլոր ճանապարհները, անցնող–դարձողներին հոշոտում է, չի թողնում հաց կամ որևէ ապրանք մտնի Սասուն։


Մհերն իմանալով հացի պակասության և թանկության պատճառը, հաջորդ իսկ օրը գնում է առյուծի դեմ կռվելու։ Առյուծը որ տեսնում է Մհերին, գազազած գալիս է ընդառաջ, պոչը գետին է խփում, փոշու ամպեր բարձրացնում։ Մհերը, երբ ուղեկիցներից իմանում է, որ եկողը առյուծն է, անզեն գնում է նրա դեմ, գոտեմարտի է բռնվում առյուծի հետ, կանչում իր պապենական երդումը՝ «Հացն ու գինին, տեր կենդանին», մի ձեռը գցում է առյուծի վերին ծնոտից, մյուսը՝ ներքինից, քաշում ճղում է առյուծին, անում երկու կես, կեսը դնում ճամփի մի կողմը, մյուս կեսը՝ մյուս կողմը, վերադառնում Սասուն։ Այդ օրվանից նրան կոչում են Առյուծաձև1 Մհեր։


--------------------------


1. Առյուծաձև մակդիրը հասկացվում է երկու իմաստով, առյուծ ձևող, ճղող և առյուծի ձև, առյուծի կերպարանք ունեցող։


«Սասնա ծռերի» այն պատումներում, ուր պատմվում է Մեծ Մհերի առյուծ սպանելու՝ ձեռքերով երկու կես անելու, ճղելու


[էջ 41]


Մեծ Մհերին խորհուրդ են տալիս գնալ Աղջաղլա Յալերի թագավորի աղջկան՝ Արմաղանին ուզելու։ Երբ Մհերը գնում է այդ թագավորի քաղաքը, տեսնում է՝ բոլոր քաղաքացիք սև են հագել և լաց են լինում։ Մհերը հարցնում է սգո պատճաըը։ Պարզվում է, որ քաղաքի մոտ գտնվող սարի քարանձավում, որտեղից քաղաքի ջուրն է գալիս, վիշապ է մտել, փակել աղբյուրի ակը և կտրել ջուրը։ Ամեն անգամ, որպեսզի մի քիչ ջուր տա վիշապը մի աղջիկ է ուզում։ Յոթ օր է, ինչ քաղաքը ծարավ է։ Այդ օրը թագավորի աղջկա հերթն է, նրան պետք է տան վիշապին, դրա համար էլ քաղաքը սուգ է մտել։ Մհերը գնում է այդ քարանձավը և պատվիրում քաղաքացիներին՝ թագավորի աղջկան բերել այնտեղ։ Մհերը գնում, կանգնում է քարանձավի մոտ. այնտեղ են բերում սև հագած թագավորի աղջկան։ Երբ վիշապը տեսնում է աղջկան, դուրս է սողում քարանձավից, որպեսզի աղջկան կուլ տա։ Մհերը քաշում է թուրը, վիշապի յոթ գլուխն էլ թռցնում, գլուխներից թանձր կրակ ու ծուխ է բարձրանում։ Մհերը սպանված վիշապին քարայրից գլորում է ցած, անմիջապես քարայրից պղտոր արնաջուր է հորդում ներքև, ապա աստիճանարար սկսում է զուլալվել։ Մարդիկ ուրախությունից իրենց ջուրն են նետում, խմում, զվարճանում։


Թագավորի դուստրը արնաջուր գալու պահին ձեռքը թաթախում է արյան մեջ, խփում Մհերի մեջքին, վերադառնում պալատ։ Թագավորը աղջկան տեսնելով, շատ է ուրախանում, հարցնում է, թե ինչպե՞ս է ազատվել, ո՞վ է ազատել։ Աղջիկը ոչինչ չի պատասխանում։ Թագավորը կարգադրում է գտնել վիշապ սպանողին, բերել, խոստանալով աղջկան նրան տալ կնության։


Շատերն են գալիս ներկայանում թագավորին, ասելով, որ իրենք են վիշապին սպանել։ Արմաղանը բոլորին հետ է դարձնում, բացահայտում նրանց սուտը։ Գալիս է Մհերը։ Թագավորը հարցնում է.


— Դո՞ւ ես իմ աղջկան ազատել։


— Ես եմ ազատել, — ասում է Մհերը,— իմ սրով վիշապի յոթ գլուխներն եմ թռցրել։


Թագավորը նրան էլ չի հավատում։ Երբ Մհերը շրջվում է գնալու, Արմաղանը նկատում է նրա մեջքին դրոշմված իր ձեռքի արյունահետքը, մոտենում է Մհերին, բռնում թևից, ներկայացնում հորը։


— Հայր թագավոր, այս տղան ինձ ազատեց, ես պետք է նրա հետ ամուսնանամ։


--------------------------


մասին, վիպասացները Առյուծաձև, մակդիրը առաջին իմաստով են հասկացել, իբրև առյուծ ձևող։ Բայց կան պատումներ էլ, ուր առյուծ սպանելու մոտիվը չկա, բայց Մհերը կոչվում է Առյուծ Մհեր։ Նախնականը, ըստ երևույթին, եղել է մակդիրի երկրորդ իմաստը՝ առյուծի ձև, առյուծի կերպարանք ունեցող, որովհետև Միթրա-Միհր աստծուն պատկերող հին հռոմեական մի շարք քանդակներում Միհրը (Միթրա) պատկերված է առյուծի գլխով և մարդու մարմնով։ Այստեղից էլ՝ «Սասնա ծռերի» որոշ պատումներում պահպանված Առյուծ Մհեր անվանումը։


[էջ 42]


Հայրն ուրախանում է, Արմաղանին տալիս է Մհերին, Մհերն առնում է Արմաղանին, բերում Սասուն։


Մեկ ուրիշ պատումով՝ Արմաղանին Սպիտակ դևն է փախցնում, տանում իր բնակարանը, որը գտնվում է ջուր բխող մի սարի գագաթին։ Մհերը հարցուփորձով գտնում է դևի բնակատեղին, քնած դևին արթնացնում է, հետը մենամարտում, սպանում Սպիտակ դևին, Արմաղանին ազատում, բերում Սասուն, հետն ամուսնանում։


Փոքր Մհերը Մեծ Մհերի թոռն է, Դավթի որդին, երբ ծնվում է մորից, մի ձեռը փակ է լինում, որքան չարչարվում են, չեն կարողանում բացել։ Կանչում են հորը՝ Դավթին, կամ Քեռի Թորոսին, որը շփելով կամ աղոթելով, բացում է Մհերի բուռը, բռան մեջ՝ մի գունդ լերդացած արյուն։ Գուշակում են, որ Մհերը աշխարհը մի գունդ արյուն է շինել ու առել բռի մեջ։


Մի շարք պատումներով՝ Դավիթը օտարության մեջ է լինում, երբ ծնվում է Փոքր Մհերը։ Մեծանում է, դառնում պատանի, հարցուփորձով մորից՝ Խանդութից, իմանում է հոր մասին։ Ուզում է գնալ հորը փնտրելու։ Մայրը, իբրև նշան, Մհերի բազկին է կապում Դավթի տված ապարանջանը։ Մհերը ճանապարհին հանդիպում է հորը, իրար չեն ճանաչում և սկսում են մենամարտել։ Մեծ դժվարությամր Դավթին հաջողվում է մի կերպ հաղթել պատանի Մհերին (կամ, ընդհակառակը, Մհերն է հաղթում) և երբ գետին դնելով՝ կամենում է սպանել, տեսնում է իր տված ապարանջանը։ Ճանաչում են իրար, հաշտվում։


Որոշ պատումներով՝ մայրը՝ Խանդութը, լսելով հոր և որդու մենամարտի շռինդը, գալիս է միջամտելու, բայց կռվից տաքացած հարազատները չեն լսում Խանդութի աղերսանքը։ Խանդութն ստիպված դիմում է աստծո միջամտությանը։ Երկնքից իջնում է Գաբրիել հրեշտակը, միջամտում կռվին, հորն ու որդուն բաժանում իրարից։ Դավիթը այդ կռվից զայրացած՝ անիծում է Մհերին, որ նա անմահ ու անժառանգ մնա։ Հոր անեծքը կատարվում է. Մհերը մնում է անմահ և անժառանգ։


Իր երկար թափառումների ընթացքում Փոքր Մհերը կռվում է Սասնա թշնամիների, դևերի, կռապաշտների դեմ, բոլորին հաղթում։ Վերջում ծերացած ու անարդար հողը այլևս չի դիմանում անմահ ու անժառանգ Մհերի ոտքերի տակ, ոտքերը խրվում են հողի մեջ, տանջում։ Հուսահատված, հայրենի տնից հալածված Մհերը օգնություն է հայցում մեռած ծնողների գերեզմաններից։ Ծնողները խորհուրդ են տալիս գնալ Հալեպ կամ Ագռավաքար, այնտեղ պատսպարվել։ Մհերը ճանապարհին դիմում է աստծոն, կռիվ խնդրում։ Աստված ուղարկում է իր յոթ դաս հրեշտակներին Մհերի դեմ կռվի։ Մհերը կռվում է, բայց չի կարողանում հրեշտակներին հաղթել։ Աստծո հրամանով Վանի մոտ գտնվող Ագռավաքար ժայռը բացվում է, Մհերը ձիով մտնում է ժայռի մեջ, փակվում։ Մհերը ժայռից դուրս կգա այն ժամանակ, երբ հին աշխարհը քանդվի և մեկ էլ շինվի, երբ անարդարությունը աշխարհից վերանա, բարիքների առատություն լինի՝ գարին դառնա ընկույզի չափ, ցորենը՝ մասուրի, երբ հողը դառնա արդար, դիմանա նրա ոտների տակ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ֆնջան պարի Պատմությունը

 Ֆնջան պարը մեծ տարածում է գտել  Ջավախքում ։ «Չորս ոտք», քանի որ կլոր պարերի հիմնական մասի համար ասում են «մի ոտ պար ենք խաղում», եթե ոտքը մեկ անգամ ենք հարվածում, «երկու ոտ ենք խաղում», եթե երկու անգամ ենք հարվածում և այդպես շարունակ։ Երբ շեշտվում է քայլերի զույգ լինելու պայմանը՝ «երկուս գնալ, երկուս դառնալ», ապա պարերը կոչվում են նաև ջուխտ (զույգ) ոտք։ Չորս ոտք պարերը բաժանվում են երկու խմբի՝ թաթի զույգ զարկերով և ոտքը խաղացնելով։ Հենց չորս ոտք պարաձևին էլ պատկանում է «Ֆնջան» պարը՝ գրանցված Ժենյա Խաչատրյանի կողմից։ Պարի անվանումը  թուրքերենից  թարգմանաբար նշանակում ՝ փոքր հախճապակյա բաժակ։ Հոլովակում պարում են  <<Կարին>> ազգագրական պարի և երգգի խումբը:

Վարդան Այգեկցի

Ծնվել է 12 -րդ դարի վերջ և  13 -րդ դարի սկիզբ Հայոց Միջագետքի  Տլուք գավառի Մարաթա գյուղ Մահացել է 1250  թվական Մասնագիտություն Առակագիր Լեզու հայերեն Ազգություն հայ Կրթություն Կիլիկյան Հայաստանի Արքակաղին վանք Գրական ոճեր առակ Ուշագրավ աշխատանքներ «Եզն և Ձի», «Առյուծ և մարդ», «Իմաստուն Զինվոր»

Գարուն

Գարուն բառն անգամ գեղեցիկ է, գեղեցիկ է ու բարի: Տարվա այն եղանակներից է, որ բարի է, հոգեհարազատ: Ձմռան ցուրտ օրերից հետո գալիս է այդքան սպասված եղանակը: Գարնան առաջին ամիսը մարտն է,` մարտի 1-ը: Բոլորը այդ օրը շնորհավորում են միմիյանց: Գարունը կարծես հիշեցնում է իր գալու մասին: Չնայած հիմա գարուն է, բայց դրսում պահպանվում է ձմեռային ցրտաշունչ եկանակը: Հույսով ենք, որ երկար չի մնա այսպես ցուրտ: Ես շատ եմ սիրում գարունը հատկապես մայիս ամիս: Մայիսյան տաք օրերը հաճելի զգացողություներ են պարգեվում բոլորիս: