К основному контенту

Сообщения

Сообщения за декабрь, 2014

Կանաչ եղևնին-հեքիաթ

Կանաչ եղևնին-հեքիաթ Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում:Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ և: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Սուրբ Ծննդյան պատմություն

Սուրբ Ծննդյան պատմություն Համաձայն միջնադարյան մի առասպելի, այն երկրում, որը հիմա Ավստրիա է կոչվում, Բուրխարդների ընտանիքը` հայրը, մայրը և որդին, Սուրբ Ծննդյան օրերին զվարճացնում էին մարդկանց ասմունքով, տրուբադուրների հին բալադները երգելով և  աճպարարություն անելով:  Իհարկե, երբեք փող չէր մնում նվեր գնելու համար, սակայն հայրը միշտ ասում էր որդուն. “Գիտես` ինչու Սանտա Կլաուսի պարկը երբեք չի դատարկվում, չնայած որ աշխարհում այդքան շատ երեխաներ կան: Որովհետև Սանտա Կլաուսի նվերները կարող են խաղալիքներ լինել, բայց երբեմն նա շատ ավելի կարևոր նվերներ է մատուցում` “անտեսանելի” նվերներ: Ներքին անհաշտություններ ունեցող ընտանիքում Սանտա Կլաուսը փորձում է  ներդաշնակություն և խաղաղություն բերել: Որտեղ սիրո պակաս կա, նա հավատի սերմեր է ցանում երեխաների հոգում: Որտեղ ապագան մռայլ ու անորոշ է թվում, նա հույս է բերում: Մեր դեպքում, մեր Հոր Ծննդյան հաջորդ օրը մենք երջանիկ ենք, որ ապրում ենք ու կարող ենք անել մեր աշխատանքը, որը մարդկանց է երջանկություն բերում: Երբեք չմոռանաս դա”: