К основному контенту

Сообщения

Сообщения за август, 2016

Սեպտեմբերի 1

    Սեպտեմբերի 1 Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ նոր ուսումնական տարվա առաջին օրը: Սեպտեմբերի 1-ը որպես Գիտելիքի օր սկսել է նշվել ԽՍՀՄ-ում։ Մինչ 20-րդ դարի 30-ական թվականները ԽՍՀՄ-ում ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հաստատված չէր։ 1930թ. օգոստոսի 14-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց, որ 8-10 տարեկան բոլոր երեխաները պիտի դպրոց ընդունվեն աշնանը։ Իսկ 1935թ. սեպտեմբերի 3-ին, Ժողովրդական կոմիսարների խորհրդի ու ՍՄԿԿ կենտրոնական կոմիտեի համատեղ որոշմամբ, սեպտեմբերի 1-ը հայտարարվեց ուսումնական տարվա սկիզբ։  1980թ. հոկտեմբերի 1-ին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն, սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց Գիտելիքի օր։ Տոնն այսօր նշվում է Հայաստանում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Ղազախստանում, Բելառուսում, Մոլդովայում, Թուրքմենստանում և Ուկրաինայում: 

Ղուկասավան

Տես այստեղ