К основному контенту

Сообщения

Сообщения за октябрь, 2017

Ուսումնական հոկտեմբեր Մայրենի

Հոկտեմբերի 1- 8 Հոկտեմբերի 9- 20  Ավետիք Իսահակյան  —  ուսումնական մեդիափաթեթ Մեկնարկային նյութեր-  Մեծերը Իսահակյանի մասին ,  Հետաքրքիր դեպքեր Իսահակյանի կյանքից ,   Ֆոտոալբոմ ,   Լուսանկարներ  ,  Վիրտուալ թանգարան Անգիր  սովորել  2 բանաստեղծություն Կարդացածդ բանավոր ներկայացրո՛ւ, կարող ես նաև գրավոր վերապատմել: Ավ. Իսահակյանի Վիրտուրալ թանգարանից հատկապես ո՞ր ցուցանմուշը հավանեցիր, ինչո՞ւ: « Մի մրահոն աղջիկ տեսա» ,  «Ռավեննայում» , « Հավերժական սերը », « Սաադիի վերջին գարունը »,  «Լիլիթը» Տեքստային նյութ —  Ավետիք Իսահակյանը և արևմտահայ իրականությունը Կարդացածդ բանավոր ներկայացրո՛ւ, կարող ես նաև գրավոր վերապատմել: Առցանց բառարանների օգնությամբ բացատրել բանաստեղծությունների անծանոթ բառերը: Տեղեկություններ քաղել Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացնել: Ի՞նչ եք կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձեք հիմնավորել: Կարդա՛ Իսահակյանի  բանաստեղծությունները , ընտրի՛ր որևէ բանաստեղծություն կամ բ

Ավետիք Իսահակյան Կենսագրություն

    Ավետիք Իսահակյան Կենսագրություն Ավետիք Իսահակյանը ծնվել է  1875  թ.  հոկտեմբերի 7 -ին  Ալեքսանդրապոլ գավառի   Ղազարապատ  գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի անունը՝ Իսահակյան։ Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։  1895  թվականին վերադառնալով  Լայպցիգից ՝ ընդգրկվել է նորաստեղծ  ՀՅԴ  կուսակցության  Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ,  1896  թ. ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել  Երևանի  բերդում։ Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։  1897 թվականին մեկնել է արտասահման,  Ցյուրիխի  համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։  1902  թ. վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել  Թիֆլիսում ։  1899  -  1906  թթ. ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։  1908  թ. դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով»