К основному контенту

Աշխարհագրություն


Տուրիզմը ՀՀ-ում


Տուրիզմը մարդկանց ժամանակավոր տեղաշարժ դեպի այլ երկիր, կամ տվյալ երկրի այլ վարչական տարածք՝ հանգստի, ժամանցի, առողջարանային, գործնական կամ ստեղծագործական նպատակներով՝ առանց վճարվող աշխատանք վարելու։
Հայաստանի տուրիզմի նախադրյալներից մեկը դա նրա պատմությունն է: Հայաստանը՝ որպես բազմադարյա պատմություն և հարուստ մշակույթ ունեցող երկիր, մշտապես հետաքրքրել և գրավել է հարևան և հեռավոր երկրների բնակիչներին։ Օտարկերացիներին նաև հետաքրքրում է մեր ճարտարապետությունը՝ մեր ամրոցները, եկեղեցիները, վանքերը… Տուրիզմ նախադրյալներից է նաև Հայաստանի բնությունը՝ Սևանա լիճը, Դիլիջանը, Արզնին, Քարերի սիմֆոնիան և այլն:
Տուրիզմի խոչընդոտներից մեկն է ինֆրաստրուկտուրան: Ինֆրաստրուկտուրան Հայաստանում այդքան էլ զարգացած չէ: Նաև խոչընդոտ է հանդիսանում լավ և էժան հյուրանոցների պակասը շրջաններում:
Դեռ միջնադարում Հայաստանում կառուցվել են իջևանատներ, քարավանատներ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որտեղ կանգ էին առնում Մետաքսի ճանապարհով անցնող առևտրականներն ու արհեստավորները։ ԽՍՀՄ գոյության տարիներին  Խորհրդային Հայաստան են այցելում միութենական մյուս հանրապետությունների հարյուրավոր քաղաքացիներ՝ հիմնականում հանգստի կազմակերպման կամ աշխատանքային նպատակներով։ Զբոսաշրջիկների համար Երևանում և շրջաններում կառուցվում են հյուրանոցային համալիրներ, որոնք մեծ համբավ էին վայելում այցելուների մոտ։2000-ական թվականներից Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար նոր էջ է բացվում։ Եթե մինչ այդ երկիր էին գալիս գերազանցապես ԽՍՀՄ քաղաքացիներ, մասնավորապես՝ ռուսներ, վրացիներ ու հայեր, ապա նորանկախ Հայաստանը և ազատագրված Արցախը տեսնելու համար տարեցտարի Երևան են այցելում հազարավոր սփյուռքահայեր՝  Ռուսաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լիբանանից, Ֆրանսիայից և այլ հայաշատ երկրներից։
Շատ կարևորագույնէ տուրիզմի դերը Հայաստանում: Ըստ վերջերս կատարված հաշվարկների Հայաստանում տուրիստները ծախսում են մոտ 500.000դր մեկ հոգու հաշվարկում: Դա նպաստում է տուրիզմի հետ կապված ճյուղերի զարգացմանը:
Եթե ցանկանում ենք ավելի շատ տուրիստներ գան Հայաստան՝ պետք է առաջարկել ավելի շատ տուրիստական պրոդուկտներ: Դրա շնորհիվ տուրիստները ավելի շատ կգան Հայաստան:

ՀՀ բնակչության խտությունը

Արագածոտնի մարզ142,5
Արարատի մարզ281,0
Արմավիրի մարզ286,6
Գեղարքունիքի մարզ242,3
Լոռու մարզ281,8
Կոտայքի մարզ282,7
Շիրակի մարզ281,7
Սյունիքի մարզ152,8
Վայոց ձորի մարզ56,0
Տավուշի մարզ134,7
  1. Արմավիրի մարզ
  2. Կոտայքի մարզ
  3. Լոռու մարզ
  4. Կոտայիք մարզ
  5. Սյունիքի մարզ
  6. Արագածնոտի մարզ
  7. Տավուշի մարզ
  8. Վայոց ձորի մարզ



   ՀՀ լանդշաֆտներ


Անապատակիսանապատային
Տարածված է Արարատյան և Վայքի գոգավորություններում: Այս գոտում անապատային լանդշաֆտները տարածված են կղզյակներով: Ձմեռը ցուրտ է,իսկ մառաը տևային, շոգ և չորային: Հաճախակի հանդիպող  բուսատեսակները ծառանման օշինդրը, հազարատերևուկը, ինչպես նաև վաղանցիկ բույսերը, որոնցից ամենատարծվածը աղածաղիկն է:Այս գոտում կենդանիներից տարածված է ճագարամուկը ,դաշտամուկը, հանդիպում են նաև տափաստանային կատու, ոզնի: Տարածված են թունավոր օձերը, որոնցից հայտնի են գյուրզան, թունավոր մորմերնու կարիճները: Լեռնային չորասեր բուսականության գոտուն բնորոշ են բեզոարյան այժը, մուֆլունը և  ընձառյուծը: Նրանք երեքն էլ գրանցված են Կարմիր գրքում:
Կիսանապատային
Տարածված են 800-1400 մ բարձրություններում, որտեղ տարեկան տեղումների քանակը 230-300մմ է: Այնտեղ տիրապետում են սև հողերը: Այստեղ աճում է լեռնաչորասեր բույսեր: Այստեղ ապրում են սողուններ և տարբեր միջատներ:
Չոր լեռնատափաստանային
Ձգվում է հիմնականում Արարատյան և Վայքի նախալեռներով՝ մինչև 1800մ բարձրությունները: Կլիման տաք է, չորային: Այստեղ տիրապետում են լեռնաշագանակագույն հողերը: Այս ենթագոտին նպաստավոր է մերձարևադարձային բույսերի, պտղաբուծության, հացահատկի, ծխախոտի և այլ տեխնիկական բույսերի մշակման համար: Այս ենթագոտում շատ են թռչունները և կրծողները և քիչ են սողուններն ու միջատները: Լայն տարածում ունեն ճագարամուկը, գետնասկյուռը, դաշտամուկը, խլուրդը,ժանտաքիսը,սարյակնռրը և սևաճակատ շամփրուկը:
Սևահողային
Ձգվում է մինչև 2000-2400մ բարձրություններում: Այս ենթագոտին բնութագրվումէ տաք ամառով և ցուրտ ձմեռով:  Տիրապետում է փետրախոտային և սիզախոտային տիպիկ տափաստանային բուսականությունը: Կենդանական աշխարհը հարուստ է ու բազմազան. Շատ են կռծողներն ու թռչյունները:
Լեռնանտառային
Զբաղեցնում է հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները: Կլիման այլ գոտիների համեմատ մեղմ է. Ձմեռը չափավոր ցուրտ,ձյունառատ, իսկ գարունը՝ զով և խոնավ: Այնտեղ տիրապետում են լեռնանտառային գորշ և դարչնագույն հողերը: Այս գոտում շատ են վրացական կաղնին և արևելյան հաճրենին: Անտառներում շատ են կաթնասունները: Հյուսիսում հանդիպում են այծյամ, լուսան, գորշ արջ, վարազ, իսկ Զանգեզուրում՝ մացառախոզ, շնագայլ, սիրիական արջ, ժայռածեպերին՝ բեզոարյան այծ:
Մերձալպյան և ալպյան
Տարածված են 1900-2400մ բարձրությունների վրա: Այս գոտում շուրջ կես տարի ձմեռ է, իսկ ամառը կարճ է ու զով: Տարածված են լեռնամարգագետնային հողերը: Մերձալպյան գոտու ստորին մասում տիրպետում են մեկ մետրանոց մեծատերև խոտաբույսերը: Այս գոտին աչքի է ընկնում թռչունների, միջատների և գույնզգույն թիթեռների առատությամբ:
Ջյունամերձ
Տարածվում են բարձր լեռների գագաթային մասերում՝ 3500մ վեր: Բուսածածկույթ չի գոյանում: Ամենուրեք քարացրոններ են, ավազ ու պարզագույն հողեր:


Հայաստանի ջրային ցանց
գետեր
1-Ախուրյան
Ախուրյանը սկիզբ է առնում Արփի լճից: Ախուրյանը ջրառատությամբ հանրապետության երրորդ գետն է: Ախուրյաանը թափվում է Արաքս գետի մեջ: Ախուրյանի երկարությունը 186 կիլոմետր:
2-Դեբեդ
Դեբեդը կազմվում է երկու գետակներից Փամբակից և Ձորագետից: Դեբեդը թափվում է Խրամի մեջ և ունի 152 կմ: Դեբեդը ՀՀ տարածքի ամենաջրառատ լեռնային գետն է:
3-Աղստև
Աղստևը սկիզմբ  է առնում Փամբակի լեռներից: Գետի երկարությունը 133կմ է: Թափվում է Կուր գետ:
4-Քասախ
Քասախի երկարությունը 89կմ է: Նա կազմված է Արագածից և Փամբակի լեռնալանջերից սկիզբ առնող երկու գետակներից: Քասախը թափվում է Սևջուր:
5-Հրազդան
Հրազդանը ունի 141կմ երկարություն: Սկիզմբ է առնում Սևանա լճից: Թափվում է Արաքս գետը:
6-Արփա
Արփան սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից: Երկարությունը 126կմ է: Թափվում է Արաքսի մեջ:
7-Որոտան
Որոտանը սկիզբ է առնում Խալխա լճակից: Երկարությունը 178կմ է: Թափվում է Արաքս:

 Ա Դ Ր Բ Ե  Ջ Ա Ն


1.Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:

Ադրբեջան հանրապետություն Սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը արևմուտքում, Վրաստանին հյուսիս արևմուտքում, Ռուսաստանի Դաշնությանը հյուսիսում և Իրանի Իսլամական Հանրապետությանը հարավում։ Ադրբեջանական Հանրապետության կազմի մեջ է մտնում նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունըորը սահմանակցում Հայաստանի ՀանրապետությանըԻրանին և Թուրքիային (7 կմ լայնությամբ միջանցքով)է Հարավային Կովկասում և գտնվում է Կասպից ծովի արևմտյան ափամերձ շրջանում։
2.Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:

Ադրբեջանի դերը, ոչ միայն հվ-արմ Ասիայում,այլ ամբողջ աշխարհում կայանում է նրանում, որ նայելով համաշխարհային հանրության դեմքին ստում է, թալանում է, սպանում է,գլխատում է անմեղ մարդկանց:

3.Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:

 Ադրբեջանըլինելով ցարական Ռուսաստանիիսկ այնուհետև՝ ԽՍՀՄ-ի մասըիր բարենպաստ աշխարհագրական դիրքի ու բնական հարուստ պաշարների շնորհիվ դարձել է ինդուստրիալ-ագրարային երկիր։Հաշվի առնելով Ադրբեջանի տնտեսության զարգացման դինամիկան՝ երկիրը բաժանված է 10 տնտեսական շրջանների ;Բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններն արտադրում են պողպատտարբեր մեքենաներ ու հաստոցներսինթետիկ կաուչուկավտոդողերքիմիական նյութեր և այլն։ Սննդի արդյունաբերության ճյուղերից առավել աչքի են ընկնում մրգի և ձկան պահածոների արտադրությունն ու գինեգործությունը։ Զարգացած է նաև գորգագործությունը։ Գյուղատնտեսության մեջ մշակում են բամբակենիծխախոտթեյձիթենիցիտրուսներհացահատիկային բույսեր։ Նախալեռնային շրջաններում տարածված է խաղողագործությունը։ Ամենուրեք կան պտղատու այգիներ (առավել տարածված պտուղներն են նուռընուշըթուզըսերկևիլը)։ Անասնապահության գլխավոր ճյուղը ոչխարաբուծությունն ու տավարաբուծությունն են։ Զարգացած է ձկնորսությունը (հատկապես՝ թառափի և սաղմոնի)։ Վիթխարի է Կասպից ծովինշանակությունը երկրի տնտեսության համարորը ողողում է երկրի ամբողջ արևելյան ափը։ Այն էժան տրանսպորտային միջոց էջրերը պարունակում են միլիոնավոր տոննա տարբեր աղերհարուստ է նավթի և գազի պաշարներովարժեքավոր ձկնատեսակներով (Կասպից ծովին բաժին է ընկնում թառափի համաշխարհային որսի ավելի քան 80%-ը)։

  


  Վրաստան



1.Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:
Վրաստանը  երկիր է Անդրկովկասում, Սև ծովի արևելյան ափին։ Վրացական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքը արևմուտքում սահմանակից է Աբխազիայինիսկ հյուսիսում՝ Հարավային Օսիային։ Ինչպես նաև հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանինհարավում՝ Թուրքիային և Հայաստանինհարավ-արևելքում՝ Ադրբեջանին։ Վրաստանը միջերկրամասային երկիր էհիմնականում գտնվում է Ասիայումմասամբ Եվրոպայում։ 1999 թապրիլի 27-ից Եվրախորհրդի անդամ է
2.Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:
Վրաստանը՝ որպես տարածաշրջանում բավական ակտիվ դերակատարում ունեցող երկիրփորձում էր մի կողմից ամրապնդել և զարգացնել իր հարաբերությունները տարածաշրջանային իր հարևանների հետմյուս կողմիցարդյունավետորեն մանևրելովառաջ մղել իր շահերը տարածաշրջանում:
ՎրաստանԹուրքիա: Թուրքիան շարունակում է մնալ Վրաստանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերըԿողմերն սկսեցին կյանքի կոչել Դավոսի համաժողովի ժամանակ «Վրաց-Թուրքական ռազմավարական խորհուրդ» ստեղծելու շուրջ ձեռք բերված համաձայնությունը,հետոտեղի ունեցավ խորհրդի առաջին նիստը՝ երկու երկրների վարչապետների գլխավորությամբԽորհուրդը կոչված է նպաստելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ մասնավորապես տարածաշրջանային նշանակություն ունեցող երկկողմ ծրագրերի կյանքի կոչմանը:                                                                      Վրաստան- Ադրբեջան:Ադրբեջանական ուղղությունըթերևսՎրաստանի արտաքին քաղաքականության ամենաակտիվ ուղղություններից էԵրկկողմ մեծաթիվ փոխայցելությունների մի մասը պայմանավորված էր Վրաստան մատակարարվող գազի հիմնախնդրովՏեխնիկական գործոններով պայմանավորված՝ Ադրբեջանը չէր կարողանում ապահովել Վրաստանի գազի աճող պահանջներըուստի Թբիլիսին սկսել էր այլընտրանքներ որոնելայդ թվում՝ դիտարկելով «Գազպրոմ»-ից ձեռք բերվող գազի ծավալների մեծացման հնարավորությունըԴաիհարկեԲաքվում որոշակի անհանգստություն առաջ բերեցև ծավալվեցին բավական ինտենսիվ բանակցություններԱրդյունքում ստորագրվեց ադրբեջանական գազի մատակարարումների պայմանագրի նոր տարբերակըորով Ադրբեջանը պահպանեց իր մոնոպոլ դիրքերըիսկ Թբիլիսիին հաջողվեց հասնել Ադրբեջանից Վրաստան մատակարարվող «սոցիալական գազի» (տարեկան մոտ 500 մլն մ/խգնի որոշ իջեցման;
 Բավական ակտիվ էր նաև Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա համագործակցության ձևաչափըև տարվա ընթացքումարդեն ըստ ավանդույթիկայացան վարչապետներիարտգործնախարարների ու տարբեր ոլորտների նախարարների եռակողմ հանդիպումներըԱյս տեսանկյունից հատկանշական է Գաբալայում երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպումըորի արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ խորացնելու համագործակցությունը ռազմական կրթությանէներգետիկ անվտանգության ոլորտներումինչպես նաև նախապատրաստելու պաշտպանության ոլորտում երեք երկրների համագործակցության փոխըմբռնման հուշագիր:
Վրաստան- Իրան: Սանկցիաների չեղարկման գործընթացի մեկնարկից ի վեր Թբիլիսին բավական մեծհետաքրքրություն է ցուցաբերում Թեհրանի հետ հարաբերությունների վերականգնման և զարգացման ուղղությամբԱյս ուղղությամբ թերևս բավական նշանակալի քայլ էր 3 տարվա ընդմիջումից հետո Թբիլիսիի կողմից Ւրանի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի վերականգնումըԸստ տարբեր գնահատականների՝ նման քայլը կարող է նպաստել թե՛ դեպի Վրաստան իրանցի զբոսաշրջիկների հոսքի մեծացմանըթե՛ իրանական կապիտալը դեպի վրացական տնտեսություն գրավելուն:                     
3.Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:
Վրաստանը ինդուստրալ-ագրարային երկիր է։ Այն ունի զարգացման միջին մակարդակ։ Տնտեսությունը բազմաճյուղ է։ Դրա գլխավոր նախադրյալը բնակլիմայական պայմանների և ռեսուրսների բազմազանությունն է։ Արդյունաբերական արտադրանքի արժեքն զգալիորեն գերազանցում է գյուղատնտեսականին։ Զարգացած են նաև առևտուրն ու սպասարկման ոլորտը։ԽՍՀՄ կազմում Վրաստանը հայտնի էր սև մետաղներիմեքենաներիքիմիական նյութերիշինանյութի և մերձարևադարձային գյուղատնտեսության մթերքներ արտադրող երկիր։Մեծ է երկրի տնտեսության կախվածությունը արտաքին առևտրից։ Վրաստանի համար տնտեսական զարգացման հզոր գործոն է Սև ծովը։ Վրաստանում նաև զարգացած է ,թե տուրիզը և,թե առողջարանային տնտեսությունըՍև ծովի ափինԲորժոմԾղալտուբո և այլ լեռնային տարածքներում:
4.Գնահատեք հայ-վրացական հարաբերություններըի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համարի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները:
Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թհուլիսի 17-ին:Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993 թհուլիսից:2008թապրիլին Բաթումիում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:Հայաստանը գործնականում հետաքրքրություն չէր ցուցաբերում Վրաստանի հանդեպբավարարվելով ավելի շատ կենացներովՍակայն, «ժողովրդական» մակարդակով հայերի հետաքրքրությունը Վրաստանի հանդեպ բավական մեծ է՝ վրացական ծովափերին հանգստացողների մեծ մասը հայեր ենհայկական կապիտալը չի թաքցնումոր Վրաստանում իրեն ավելի հարմարավետ է զգումԱմանորն էլ շատ հայեր գերադասում են անցկացնել ԹբիլիսիումԻրենք՝ վրացիները չեն սիրում Հայաստան ժամանելբացի թերեւս առեւտրականներից:Հարեւանությամբ ապրող հայերն ու վրացիները բավական հեռու են իրարից մշակույթովխոհանոցովլեզվովաշխարհայացքով:
Հայ վրացական հարաբերությունները կարելի է գնատել բարի դրացիական,որը կարող է լավ ազդեցություն ունենալ ՀՀի համարՀայ վրացական հարաբերությունները պետք է զարգանան հավասարը հավասարի սկզբունքով:

Իրանի Իսլամական Հանրապետություն



 


  1. Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
haravayin Asia (2).gif
Իրանը ունի 9 հարևան պետություն ցամաքով սահմանակիցէ՝ Հայաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Թուրքմենստանին, Աֆղանստանին, Պակիստանին, Իրաքին: Ծովային հատվածով Օմանին և Արաբական Էմիրություններին։ Հյուսիսում Իրանի տարածքը ողողվում է Կասպից ծովի, հարավում՝ Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերով


  1. Բնութագրեք Իրանյի աշխարհագրական դիրքը:
Իրանն ընկած է Ասիա աշխարհամասի հարավ-արևմտյան մասում և զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի ընդարձակ տարածքի 2/3 մասը՝ Միջագետքից մինչև Կոպետ-Դաղի կատարները տարածվելով մոտ 1400 կմ, և Արաքսից մինչև Պակիստանի սահմանակից Բելուջիստան՝ մոտ 2250 կմ։ Երկրի տարածքը կազմում է 1 միլիոն 648 հազար կմ։ Այն հավասար է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Իռլանդիայի և Դանիայի տարածքները միասին վերցրած։ Իրանը՝ լեռների ու բարձր լեռնաշղթաների երկիր է, որոնք զբաղեցնում են նրա տարածքի 4/5-ից ավելին։ Ռելիեֆը շատ բարդ է, բարձրությունների տատանումները՝ խիստ կտրուկ։


  1. Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:
Իրանը Հարավային Կովկասի տարածաշրջանը դիտարկում է որպես իր կենսական հետաքրքրությունների և շահերի տարածք, որտեղ տեղի ունեցող ցանկացած զարգացում և առկա ուժերի բալանսի փոփոխություն դյուրագրգիռ է ընդունվում Թեհրանի կողմից:Հարավային Կովկասի տարածաշրջանը սահմանակցելով Իրանին հյուսիսից նոր հնարավորությունների կամ մարտահրավերների թատերաբեմ կարող է լինել Իրանի համար: Այսպիսով, Իրանի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ շարունակելու է աճել, այդ թվում այդ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմի ամրապնդման, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների խորացման գործընթացներով պայմանավորված: ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին ընդգծել էԻրանը չի ցանկանում տարածաշրջանի,մասնավորապես հարևան երկրների հետ հարաբերություններում լարվածություն տիրի: ԻԻՀ-ը տարածաշրջանային ուժ է, և այս ուժը չի հակասում տարածաշրջանի հատկապես հարևան երկրների շահերին:Անդորր և անվտանգություն պարգևող Իրանի ուժը ծառայում է ապահով տարածաշրջանին: Իսլամական Իրանը ցանկանում է ,որ տարածաշրջանի բոլոր երկրները համագործակցեն կայուն միջավայրում ,որպեսզի այս շրջանակում նրանք հասնեն կայուն խաղաղության ու զարգացման:Անապահովությունն ու լարվածությունը կանխում են երկրների ծաղկումը: Առճակատման քաղաքականությունը և նույնիսկ ուժային միջոցից օգտվելը կավերեն տարածաշրջանը, ինչի հավաստիքն են՝ Սիրիան ,Եմենը և Իրաքը: Եթե տարածաշրջանի երկրների միջև գործակցության քաղաքականություն որդեգրվեր այսօր այս երեք երկրները նման վիճակում չէին հայտնվի»:
  1. Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:
Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը Իրանը ագրարային երկիր էր։ Գյուղատնտեսության մեջ տիրապետում էին ֆեոդալական և կիսաֆեոդալական հարաբերությունները։ Արդյունահանվում էր միայն նավթ, որը տնօրինում էր օտարերկրյա կապիտալը։ 1960-ական թթ. անցկացվեց հողային ռեֆորմ, վերացվեց խոշոր ֆեոդալական հողատիրությունը՝ գյուղացիների մեծ մասը (մոտ 2,5 մլն ընտանիք) վարձակալից դարձավ մանր հողատեր։ Յոթնամյա և հնգամյա պլանների միջոցով տնտեսության զարգացումը սկսել է ընթանալ ինդուստրացման ուղիով։ Կառուցվել են ծանր արդյունաբերության խոշոր ձեռնարկություններ, ստեղծվել էներգետիկայի միասնական սիստեմ։ Տնտեսության մեջ շարունակում է մեծ դեր խաղալ նավթարդյունաբերությունը։ Նախկին ագրարային երկիրը դարձել է ագրարային-ինդուստրիալ երկիր։ Մեծանում է պետության սեկտորի դերը։ Աճել է ազգային եկամուտը։ Երկրի տնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ունեցավ տնտեսական և տեխնիկական համագործակցությունը սոցիալիստական երկրների հետ։




                                          Թ ՈՒ Ր Ք Ի Ա
1.Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Թուրքիան   սահմանակից է` ՎրաստանիՀայաստանիԱդրբեջանի և Իրանի հետհարավից՝ Իրաքի և Սիրիայի հետարևմուտքից՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ։ Թուրքիայի ափերը ողողում են  չորս ծովեր՝ ՍևՄիջերկրականԷգեյան և Մարմարա;           
1.      

3.     Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:                                Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից էորի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասերում՝ Ասիայում և Եվրոպայում։ Նրա հիմնական մասը՝ երկրի տարածքի 97 %-ըգտնվում է Ասիայումայդ պատճառով էլ Թուրքիան համարվում է ասիական երկիր։ Եվրոպական մասը (պատմական անունը՝ Արևելյան ԹրակիաԲալկանյան թերակղզու ծայրագույն հարավ-արևելքն է։ Թուրքիան առավելապես լեռնային երկիր էհիմնականում գտնվում է Փոքրասիական բարձրավանդակի և Հայկական լեռնաշխարհի սահմաններում։ Հյուսիսային և հարավային ափերը բարձրադիր են և թույլ կտրտված։ Հարավային ափին են հարում Անթալիա և Չուքուրօվա ցածրադիր հարթավայրերը։ Արևմտյան ծովափը խիստ կտրտված է։ Փոքրասիական բարձրավանդակը և մասամբ Հայկական լեռնաշխարհըհյուսիսից եզերված են Պոնտական լեռներով (բարձրությունը՝ մինչև 3931 մ), հարավից՝ Տավրոսի լեռներով (մինչև 3726 մ), որոնք արևելքում ձուլվում են Հաքյարի լեռներին (մինչև 4168 մՓոքրասիական բարձրավանդակի արևմտյան մասը բաղկացած է մինչև 2500 մ բարձրության լայնակի ձգվող զուգահեռ լեռնաշղթաներիցկենտրոնական մասն զբաղեցնում է Անատոլիական սարահարթը։ Հայկական լեռնաշխարհի՝ Թուրքիային պատկանող մասում առանձնանում են մի շարք գոգավորություններ և սարահարթեր։ Սարահարթերը կազմված են հնագույն լավային ծածկույթներիցնրանց վրա վեր են խոյանում բազմաթիվ հզոր հանգած հրաբուխներ՝ Արարատը (5165 մԹուրքիայի ամենաբարձր կետը), Սիփանը (4434 մ), Նեմրութը (3050 մև ուրիշներ։ Հայկական Տավրոսից հարավ գտնվում է Զեզիրե սարավանդի (500-1000 մհյուսիսային մասը։ Եվրոպական Թուրքիայի Սեծովյան ափի երկայնքով ձգվում է Իսթրանջա լեռնաշղթան (մինչև 1030 մԹուրքիայի տարածքը գտնվում է Միջերկրածովյան ծալքավոր գեոսինկլինալային գոտու սահմաններում։ Այստեղ առանձնանում են Պոնտոսի և Տավրոսի ալպյան ծալքավոր համակարգերըորոնց միջև գտնվում է մինչ քեմբրի և մասամբ պալեոզոյի բյուրեղային ապարներից կազմված Կենտրոնա-Անատոլական ծալքավոր միջակա զոնան։ Հարավ-արևելքում անցնում է հնագույն Աֆրիկա-Արաբական պլատֆորմի եզրային կքվածքը
4.   Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:                                                                                 Արևմտյան այն հեղինակներըորոնք Թուրքիայի հանդեպ անբացատրելի համակրանք ունեննեոօսմանիզմը ներկայացնում են որպես քարոզչական նպատակորը միտված է Անատոլիայի շրջակա աշխարհի բարգավաճման ու անվտանգության ապահովմանը։ Նույն բանը հռչակում են թուրք նշանավոր քաղգործիչները։ Բայց ժամանակն առաջ է շարժվումնեոօսմանիզմի մարդասիրական նպատակներն ու խնդիրներն ավելի ու ավելի են կասկածի ենթարկվումևորպես բանավեճի առարկահանդես է գալիս տարածաշրջաններում թուրքական գերիշխանության աշխարհաքաղաքական դոկտրինը։
 Նեոօսմանիզմը նրբին թեմա է դարձել այն երկրներումորոնք Անկարայում համարվում են այդ դոկտրինի տարածման միջավայր։ Առայժմ ոչ ոք և ոչ մի տեղ հարց չի առաջադրել նեոօսմանիզմի էությանբուն նպատակի և դրանից բխող քաղաքականության հնարավոր հետևանքների մասին։ Պետք է խոստովանելոր «նեոօսմանիզմ» տերմինը ծնունդ է առել հայկական միջավայրումպանթուրքիզմի ձևափոխման գործընթացների դիտարկման և տարբեր երկրներում ու տարածաշրջաններում իր ներկայությունը հաստատելու Թուրքիայի փորձերի հետևանքով։
4.Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:   
 Թուրքիան աշխարհում 15-րդն է իրական ՀՆԱ-ի ցուցանիշով և 17-րդը անվանական ՀՆԱ-ի ցուցանիշով։Երկիրը OECD անդամ է և մտնում է G-20-ի մեջ։ 1995 թվականի դեկտեմբերի 31-iն Թուրքիան դարձել է Եվրոխորհրդի անդամ։Թուրքիան այսօր համարվում է աշխարհի արագ տեմպերով զարգացող երկրներից մեկը։ 2010 թվական տնտեսական աճի ցուցանիշով զիջել է միայն Չինաստանին։ Թուրքիան դասվում է այն փոքրաթիվ երկրների շարքինորոնք 2008-2009 թվականի ճգնաժամից քիչ են տուժել։Թուրքիայի ավանդկան ճյուղերին՝ տեքստիլ և սննդի արդյունաբերություններինգյուղատնտեսությանըշինարարությանըտուրիզմին զուգահեռ սկսեցին ակտիվորեն զարգանալ տնտեսության այնպիսի ճյուղերինչպիսիք են մեքենաշինությունըդեղագործությունըքիմիական արդյունաբերությունըկոմունիկացիաները և ծառայությունների ոլորտը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ֆնջան պարի Պատմությունը

 Ֆնջան պարը մեծ տարածում է գտել  Ջավախքում ։ «Չորս ոտք», քանի որ կլոր պարերի հիմնական մասի համար ասում են «մի ոտ պար ենք խաղում», եթե ոտքը մեկ անգամ ենք հարվածում, «երկու ոտ ենք խաղում», եթե երկու անգամ ենք հարվածում և այդպես շարունակ։ Երբ շեշտվում է քայլերի զույգ լինելու պայմանը՝ «երկուս գնալ, երկուս դառնալ», ապա պարերը կոչվում են նաև ջուխտ (զույգ) ոտք։ Չորս ոտք պարերը բաժանվում են երկու խմբի՝ թաթի զույգ զարկերով և ոտքը խաղացնելով։ Հենց չորս ոտք պարաձևին էլ պատկանում է «Ֆնջան» պարը՝ գրանցված Ժենյա Խաչատրյանի կողմից։ Պարի անվանումը  թուրքերենից  թարգմանաբար նշանակում ՝ փոքր հախճապակյա բաժակ։ Հոլովակում պարում են  <<Կարին>> ազգագրական պարի և երգգի խումբը:

Վարդան Այգեկցի

Ծնվել է 12 -րդ դարի վերջ և  13 -րդ դարի սկիզբ Հայոց Միջագետքի  Տլուք գավառի Մարաթա գյուղ Մահացել է 1250  թվական Մասնագիտություն Առակագիր Լեզու հայերեն Ազգություն հայ Կրթություն Կիլիկյան Հայաստանի Արքակաղին վանք Գրական ոճեր առակ Ուշագրավ աշխատանքներ «Եզն և Ձի», «Առյուծ և մարդ», «Իմաստուն Զինվոր»

Գարուն

Գարուն բառն անգամ գեղեցիկ է, գեղեցիկ է ու բարի: Տարվա այն եղանակներից է, որ բարի է, հոգեհարազատ: Ձմռան ցուրտ օրերից հետո գալիս է այդքան սպասված եղանակը: Գարնան առաջին ամիսը մարտն է,` մարտի 1-ը: Բոլորը այդ օրը շնորհավորում են միմիյանց: Գարունը կարծես հիշեցնում է իր գալու մասին: Չնայած հիմա գարուն է, բայց դրսում պահպանվում է ձմեռային ցրտաշունչ եկանակը: Հույսով ենք, որ երկար չի մնա այսպես ցուրտ: Ես շատ եմ սիրում գարունը հատկապես մայիս ամիս: Մայիսյան տաք օրերը հաճելի զգացողություներ են պարգեվում բոլորիս: