К основному контенту

Քիմիա

Երկաթ

Երկաթը քիմիական տարր է, որի նշանն
է Fe, ատոմային թիվը՝ 26: Երկաթը պարբերական համակարգի ութերորդ խմբի տարր է: Այն սպիտակ, արծաթափայլ, պլաստիկ մետաղ է:
Տեխնիկայում երկաթը և երկաթից ստացված համաձուլվածքներն ընդգրկված են սև մետաղաձուլության մեջ: Կենցաղային իրերի, գործիքների և զենքերի պատրաստումը երկաթից սկիզբ դրեց երկաթի դարին, որը հաջորդեց բրոնզի դարին: Հայկական լեռնաշխարհում երկաթագործությունը բարձր զարգացման է հասել ուրարտական ժամանակաշրջանում:
 
Երկրակեղևում իր պարունակությամբ (4,65% ըստ զանգվածի) երկաթը մետաղների մեջ գրավում է երկրորդ տեղն ալյումինից հետո: Բնության մեջ երկաթը բնածին վիճակում հազվադեպ է հանդիպում: Այն հիմնականում տարածված է միացությունների ձևով:
 
Հայտնի է երկաթ պարունակող 300 միներալ, որոնցից արդյունաբերական նշանակություն ունեն գորշ երկաթաքարը (լիմոնիտ՝ Fe2O3 . nH2O), կարմիր երկաթաքարը (արյունաքար կամ հեմատիտ՝ Fe2O3), մագնիսական երկաթաքարը (մագնետիտ՝ Fe3O4), երկաթի կամ ծծմբի հրաքարը (պիրիտ՝ FeS2), երկաթի սպաթը (սիդերիտ՝ FeCO3 ), երկաթի սուլֆիդը (FeS):
 
Երկաթի համաշխարհային ընդհանուր երկրաբանական պաշարները կազմում են մոտ 400 մլրդ տ: Խոշոր հանքավայրեր կան ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Չինաստանում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ավստրալիայում և այլ երկրներում: Երկաթի հանքեր կան նաև Հայաստանում:
 
Երկաթ պարունակվում է նաև կենդանի օրգանիզմներում, առկա է արյան հեմոգլոբինի բաղադրության մեջ: Այն տեղափոխում է թթվածինը թոքերից դեպի հյուսվածքները, նյութափոխանակության արգասիք ածխաթթվական գազը՝ հյուսվածքներից դեպի թոքերը:
 
Երկաթը ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է, շատ պլաստիկ է, ուստի հեշտությամբ գլանվում, ձգվում և կոփվում է: Երկաթը մագնիսանում է և ապամագնիսանում, այդ պատճառով լայն կիրառություն ունի տարբեր էլեկտրական սարքերում ու մեքենաներում:
 
Ժամանակակից տեխնիկայում երկաթը կիրառվում է գլխավորապես զանազան նյութերի՝ ազոտի, թթվածնի, ջրածնի, ծծմբի, ֆոսֆորի, ավելի հաճախ՝ ածխածնի հետ համաձուլվածքներ կազմած: Դրանց նույնիսկ չափազանց փոքր քանակները խիստ փոխում են երկաթի հատկությունները:
 

Այժմ գիտնականներն ստանում են երկաթի այնպիսի տեսակներ, որոնք չեն ժանգոտում, չեն վախենում կրակից ու թթուներից, ինչպես նաև վերադասավորում են իրենց ատոմներն այնպես, որ տասնապատիկ անգամ ամուր դառնան: 

Բնապահպանական ստուգատես, 2018

Անհատական-հետազոտական  աշխատանքների  թեմաները.
  • Մթնոլորտի  աղտոտումը, թունավոր նյութերը  օդում:Օդի աղտոտման  աղբյուրները:
  • Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուրՋրի աղտոտման  տեսակները:
  • Հողի աղտոտումը   պեստիցիդների, ագրոքիմիկատների և կենսապատրաստուկների վնասակար մնացորդներով:                             Բովանդակությունը.  Սովորողները  կատարելու   են  լաբորատոր  աշխատանքներ  գործնական  էկոլոգիայից  համապատասխան  մեթոդական  ցուցումներով:  Հետազոտելու  են  տարբեր  բնական  ջրավազանների  ջրի  որակի  ֆիզիկաքիմիական  հատկանիշները` հոտը,  գույնը, թթվայնությունը` рН-ը, կատարելու  են  որակական  ռեակցիաներ  և  որոշելու   են  սուլֆատների, քլորիդների, ֆոսֆատների  և  կապարի  պարունակությունը մեկ  լիտր  ջրում   և  համեմատելու  են  չափորոշիչների  հետ:                              Նախապատրաստական աշխատանք սովորողների  հետ . Սովորողները  ինքնուրույն  փնտրելու  են  հետևյալ  հարցերի  պատասխանները.
    • Մարդկությանը հուզող  ինչպիսի՞  էկոլոգիական  հիմնախնդիրներ  գիտեք
  1.  Անապատացումը
  2.  ջրերի աղտոտվածություն
  3.  Քաղցրահամ ջրերի որակի վատացումը
  4. անտառահատումններ
    • Ո՞րն է  էկոլոգիապես  մաքուր  սնունդը

    • էկոլոգիապես մաքուր սնունդը մարդու նորմալ կենսագործունեության հիմքն է:
      • Ի՞նչ կարծիք  ունեք  կենսական  միջավայրի  մասին

      • Մտածում եմ որ օրեցօր գնում է դեպի անկում տարբեր էկոլոգիական խնդիրների չլուծման պատճառով։
      •  
      • Որո՞նք են  առողջ  ապրելակերպի  սկզբունքները
      • Էկոլոգիապես մաքուր սնունդ, մաքուր օդ, մաքուր ջուր
      • Առողջ քուն
      • Հիգիենա, սպորտ, մարմնամարզություն
      • Վատ սովորությունների ձերբազատում (ծխել, խմել, թմրանյութ, օգտագործել)
      • Ճիշտ ժամանակին դուրս գալ սթրեսային իրավիճակներից
      • Ո՞րն է  համարվում  մաքուր  խմելու  ջուր
      • Մաքուր խմելու ջուրը պիտի պարունակի հանքային աղեր՝ դառը անհամ ջուրը: Եթե ջուրը բաղկացած է 100 մանրէյից, կամ հենց 100 մանրէ պետք չի խմել: Ջրից, եթե քլորի հոտ է գալիս չի կարելի խմել:
        • Ջրի շրջապտույտը  բնության  մեջ
        • Ջրի շրջապտույտը բնության մեջ: Ջրի ծավալր Երկրի վրա միշտ հաս­տատուն է և չի փոխվում: Սակայն այդ ջուրը գտնվում է անընդհատ շարժ­ման մեջ՝ անցնելով ջրոլորտի մի բաղադրիչից մյուսին, ինչպես նաև’ մի վիճակից մյուսին: Այսինքն՝ տեղի է ունենում ջրի շրջապտույտ:
          Ջուրը, Համաշխարհային օվկիանոսից գոլորշանալով, անցնում է մթնոլորտ, այնտեղից տեղումների ձևով թափվում ցամաքի վրա, որտե­ղից էլ՝ գետերի ու աղբյուրների միջոցով նորից վերադառնում օվկիանոս:
          Տարբերում են ջրի շրջապտույտի երկու տեսակ՝ տեղական կամ փոքր և համաշխարհային կամ մեծ:
          Տեղական կամ փոքր շրջապտույտ: Երկրի մակերևույթից Արեգակի ճառագայթների ազդեցության տակ ջուրն արագ գոլորշանում է, և գոլորշիները բարձրանում են վեր: Որոշ բարձրության վրա դրանք, սառելով ու խտանա­լով, տեղումների ձևով թափվում են Երկրի մակերևույթին: Եթե այս գործրնթացր տեղի է ունենում սահմանափակ տարածքի վրա, ապա կոչ­վում է տեղական կամ փոքր շրջապտույտ:
          Համաշխարհային կամ մեծ շրջապտույտ: Միշտ չէ, որ Երկրի մակեր­եույթից գոլորշացած ջուրր թափվում է նույն տեղում:
          Օվկիանոսից գոլորշացած ջրի մի մասր տեղումների ձեով թափվում է նույն տեղում, իսկ մյուս մասը քամիների ու օդային զանգվածների միջոցով տեղափոխվում է ցամաքի վրա և տեղումների ձևով թափվում այնտեղ: Թափված տեղումների մի մասր սնում է գետերր, կուտակվում լճերի ու ճա­հիճների մեջ, որոշ քանակություն ներծծվում է երկրակեղևի մեջ՝ առաջաց­նում ստորերկրյա ջրեր, և վերջապես՝ ցամաքից կարող է նորից գոլորշանալ: Ի վերջո՝ թափված տեղումները, գետերի ու ստորերկրյա ջրերի մի­ջոցով հոսելով, նորից վերադառնում են օվկիանոս: Ջրի այդպիսի շրջապտույտր կոչվում է համաշխարհային կամ մեծ շրջապտույտ:
          Ջրի շրջապտույտի նշանակությունը: Ջրի շրջապտույտր չափազանց կարևոր նշանակություն ունի Երկիր մոլորակի համար:
          Ջրի շրջապտույտի միջոցով են գոյանում քաղցրահամ ջրի պաշարները ցամաքի վրա: Եթե չլիներ գոլորշացումը, ապա արագ կսպառվեր քաղց­րահամ ջուրր, և կյանքր գոյություն չէր ունենա:
          Այսպիսով՝ ջրի շրջապտույտի միջոցով անընդհատ թարմանում ու հա­մալրվում են մթնոլորտի և ցամաքի ջրերը: Որքան ջրի շրջապտույտն ա­րագ լինի, այնքան տեղումներ շատ կգոյանան, և գետերի, լճերի ջրերն ա­վելի արագ կթարմանան:
          Միլիոնավոր տարիների րնթացքում ջրի շրջապտույտի միջոցով ցա­մաքից օվկիանոս են տեղափոխվում հսկայական քանակությամբ տիղմ, ավազ և լուծված նյութեր: Օվկիանոսները հարստանում են ոչ միայն գետե­րի բերած աղերով, այլև’ տեղում գոլորշացման հետևանքով անջատված աղերով: Դա՝ է պատճառը, որ օվկիանոսի ջուրն աղի է և աստիճանաբար ավելի է աղիանալու:
          Վերջապես՝ ջրի շրջապտույտի շնորհիվ է, որ օվկիանոսներում կու­տակված ջերմությունը տեղափոխվում է ցամաք՝ մեղմացնելով շրջապա­տի կլիման:
        • Ջրի աղտոտման  տեսակները  որո՞նք  են

        Տարբերում են աղտոտման հետևյալ ձևերը՝
        մեխանիկական աղտոտում, որը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների, հողի էրոզիայի հետ,
        ֆիզիկական աղտոտում՝ պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով,
        քիմիական աղտոտում՝ պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), ճառագայթաակտիվ իզոտոպների, ֆտորի միացությունների, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է,
        կենսաբանական աղտոտում, որն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների (բակտերիաներ, վիրուսներ, սնկիկներ, կապտականաչ ջրիմուռներ) առկայությունից։
        • Ի՞նչ է  կոշտ  ջուրը  և  ինչպե՞ս  են  այն  վերացնում
        • Ջրի կոշտությունը պայմանավորված է ջրում պարունակվող կալցիումի, մագնեզիումի, երկաթի, ածխաթթվական և ծծմբաթթվական աղերով: Փափուկ է համարվում այն ջուրը, որի 1 լ-ը պարունակում է մինչև 3 մգ աղեր, կոշտ ջուրը՝ 6-9 մգ։ Մեծ քանակությամբ երկաթի պարունակության դեպքում փոխվում է ջրի գույնը (դառնում է ժանգագույն), զգացվում է մետաղի համը, եռացնելիս կաթսայում գոյանում է գորշ կարմրավուն նստվածք: Կոշտ ջրով սպիտակեղենը լվանալիս մեծանում է օճառի ծախսը և առաջանում է նստվածք, ինչը բացասաբար է անդրադառնում թե՛ կտորի որակի և թե՛ մաշկի առողջական վիճակի վրա։ Կոշտ ջրով լողանալու դեպքում փակվում են մաշկի ծակոտիները, առաջանում է թեփոտում, կորյակներ, ալերգիկ ցան։ Կոշտ ջուր խմելիս օրգանիզմում առաջանում է չլուծվող կալցիումի և մագնեզիումի նստվածք, որը դառնում է միզաքարային հիվանդության պատճառ։ Կոշտ ջրում վատ են եփվում բանջարեղենն ու միսը, իսկ թեյը վատ է թրմվում ևվատանում է համային հատկությունները:
          Կենցաղում ջրի կոշտության չափը որոշելու համար տաք ջրի մեջ լուծում են օճառի խոշոր քերվածք, եթե հովանալուց հետո լուծույթը թափանցիկ է մնում, ապա ջուրը փափուկ է։
          Ջրի կոշտությունը կարելի է նվազեցնել այն եռացնելով, այդ դեպքում ոչնչանում են նաև մանրէները, հեռանում են լուծված գազերը։ Կենցաղում օգտագործվող ջուրը կարելի է փափկեցնել ինչպես նաև կերակրի սոդայի օգնությամբ։

        • Բույսերի պաշտպանություն` բույսերի, բուսական արտադրանքի աճեցման, փորձարկման, պահպանման և փոխադրման վայրերում վնասակար օրգանիզմների դեմ քիմիական և կենսաբանական պայքարի միջոցների օգտագործում:

        • Բույսերի պաշտպանությունը գյուղատնտեսական արտադրության կարևորագույն օղակներից մեկն է, որն ուղղված է վնասատուներից, հիվանդություններից և մոլախոտերից բերքին հասցվող վնասների չափերի նվազեցմանը, բարձր և որակյալ բերքի ստացմանը: Այս ոլորտի մասնագետի խնդիրն է գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների, հիվանդությունների հայտնաբերումը և ախտորոշումը, դրանց զարգացման ընթացքում վնասակար փուլերի հանդես գալու ժամկետների ճշտումը, զանգվածային բազմացման և զարգացման պատճառները, դրանց կանխատեսումը և ահազանգումը, վնասատուների և հիվանդությունների տնտեսական վնասակարության ներքին շեմերի որոշումը: Դա հնարավորություն է տալիս մշակելու գիտականորեն հիմնավորված պայքարի միջոցառումների ինտեգրացված համակարգեր, որոնցում կանոնակարգվում է վնասատուների, հիվանդությունների, մոլախոտերի դեմ կիրառվող պայքարի քիմիական միջոցների օգտագործումը:

        • Ի՞նչ են  ագրոքիմիկատները` պարարտանյութերը, քիմիական հողաբարելավիչները, որոնք նախատեսված են բույսերի սնուցման, հողերի բերրիության բարելավման համար

        • Ագրոքիմիկատները նախատեսված են բույսերի սնուցման համար:
          Օրգանական պարարտանյութերը բարելավում են  հողի ֆիզիկական և քիմիական հատկությունները,կավային հողերը` դառնում են փխրուն, կավաավազային հողերը՝ կապակցված,բարձրանում է հողերում ջրի և օդի թափանցելիությունը, ակտիվանում է մանրէների գործունեությունը, առավել ակտիվ է ընթանում բարդ օրգանական նյութերի քայքայումը,որոնք  մշակաբույսերի համար դառնում են մատչելի:
            Օրգանական պարարտանյութերից ենգոմաղբըգոմաղբահեղուկըտորֆըթռչնաղբըկոմպոստներըկանաչ պարարտացումը,բակտերիալպարարտանյութերըկենսահումուսը  և այլն:    

        • Ի՞նչ է պեստիցիդը` բույսերի պաշտպանության միջոց, ցանկացած նյութ կամ նյութերի խառնուրդ, որը նախատեսված է որոշակի վնասատուների (ներառյալ մարդկանց և կենդանիների հիվանդություններ փոխանցողների, սննդամթերքի, գյուղատնտեսական արտադրանքի, փայտանյութի, կենդանիների կերերի արտադրության, վերամշակման, փոխադրման, իրացման գործընթացներին խանգարող և խոչընդոտող վնասատուների), բույսերի և սնկերի անցանկալի տեսակների կանխարգելման, ոչնչացման կամ պայքարի համար: Պեստիցիդների խմբում ներառված են միջատասպանները (ինսեկտիցիդներ), կրծողների դեմ պայքարի միջոցները (ռոտենդիցիդներ).
        • Ի՞նչ է սնկասպանները (ֆունգիցիդներ), մոլախոտերի դեմ պայքարի համար նախատեսված նյութերը (հերբիցիդներ), բույսերի աճի կարգավորիչները, ֆերոմոնները, դեֆոլիանտները, դեսիկանտները և ֆումիգանտները.
        • Որո՞ նք են բույսերի պաշտպանության միջոցները՝ բույսերի վնասակար օրգանիզմների կանխարգելման, դրանց դեմ պայքարի և վերացման համար կիրառվող քիմիական, կենսաբանական միջոցներ:
        Նախագծի  նպատակն   է   սովորողներին  ծանոթացնել  հետազոտման   գիտական  մեթոդներին` դիտարկումներ, փորձեր, փաստեր  և   կատարել  բազմակողմանի  վերլուծություններ, նաև  կատարել  թարգմանություններ`<<Լաբորատոր  աշխատանքներ` «Գործնական էկոլոգիայից».


      Առողջ ապրելակերպի սկզբունքները ըստ Ճապոնացի գիտնականների


      Ճապոնացի գիտնականները առանձնացրել են 5 սկզբունք, որը կոգնի մեզ վարել առողջ ապրելակերպ:Այդ սկզբունքներն են`

      Էկոլոգիապես մաքուր սնունդ, մաքուր խմելու ջուր, մոքուր օդ:

      Առողջ քուն` 8 ժամ (քնել ժամը 22:00-23:00)

      Մարմնակրթություն, հիգենա

      Առաջին երրեք կետերի կատարում, վատ սովորություն ներից ձեռբազատում:

      ՍՏՐԵՍԱՅԻՆ իրավիճակներից դուրս գալ կատակով, հումորով և ծիծաղով:



      Փորձարարական հաշվեկշռային գործարարական աշխատանք։ Մագնեզյում 

      Վերցրել ենք զանգվածը m(Mg)=2,4գ քանի գրամ աղ ստացվեց։

      m(Mgcl2)=?գ
      1) n(Mg)=m(Mg)/M(mg)= 2,3գ/24 գ/մոլ-0,1մոլ  

      Mg---->Mgcl2
      m=n*M 

      2) Որոշեք մագնեզյումի մոլային զանգվածը ՝ 

      M(Mgc2)=24+2*35,5=24+71=95 գ/մոլ

      3) Որոշեք աղի զանգվածը`

      m(Mgcl2)=n*M=0,1մոլ* 95=9,5

      1. Ո՞րշարքում   է   գրված  միայն  ֆիզիկական  մարմիններ.
      ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
      բ) սեղան, գրիչ, տետր, մատանի
      գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
      դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին
      1. Քանի՞ նյութ է  ներկայացված  հետևյալ  բառակապակցություններում.  ջրի  կաթիլ, պղնձե թաս, ալյումինե կաթսա, ռետինե գնդակ,  պղնձե կուժ, սառցե դղյակ.
      ա) 3                                     բ) 6                                     գ) 4                                  դ) 5
      1. Նշվածներիցո՞ր  շարքում   են   գրված միայն օրգանական նյութեր.
        1) ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ
        2) կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ
        3) շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ
        4) սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ
      2. Ինչպիսի՞ ագրեգատային  վիճակում  կարող  է  գտնվել սնդիկը.
      1) միայն  պինդ  վիճակում
      2) միայն  գազային վիճակում
      3) միայն  հեղուկ  վիճակում
      4) բոլոր  երեք  վիճակներում
      1. Որքա՞ն է ոսկու ձուլակտորի զանգվածը, որի ծավալը 2սմ3  է, իսկ  ոսկու խտությունը 19,3 գ/սմ3 է.
        1) 38,6
        գ                           2) 9,65գ                                   3) 3,86գ                               4) 1,93գ
      2. Համապատասխանեցրեք նյութի  հատկությունները  և  անվանումը.   
                       Հատկությունները            Անվանումը
      ա) բնորոշ  հոտով թափանցիկ  հեղուկ
      բ) ջրում լավ  լուծվող պինդ  նյութ
      գ) մետաղական  փայլով պինդ գունավոր  նյութ
      դ) ջրում  քիչ  լուծվող անհոտ, անհամ  գազ
          1)  կավիճ
      2) սախարոզ
      3) քացախաթթու
      4) թթվածին
      5)  քլոր
      6)  յոդ
      1. Ո՞ր շարքում են  գրված  միայն  բարդ  նյութերի  բանաձևեր.
      1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                                 3)  H2O, N2, O3,  Ni, S8
      2)   AgBr, H2, CaCO3, P4                                               4)  NaOH, CO2, NH3, CuSO4
      1. Ո՞ր տարրական  մասնիկներից  է  կազմված  ատոմը.
        1)  միայն էլեկտրոններից
        2)  նեյտրոններից և էլեկտրոններից
        3)  պրոտոններից, էլեկտրոններից և նեյտրոններից
        4)  միայն պրոտոններից
      2.  Ո՞ր շարքում  է  գրված  ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.
        1) F, C, P, Si, Na
        2)  O, C, Li, K, Ba
        3)  P, O, C, Fe, N
        4)  K, Na, P, Fe, C
      3. Ո՞ր շարքում  են  առկա  միայն  կովալենտային  կապերով  միացություններ.
      1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4
      2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe
      1. Բնութագրեք հետևյալ Մանգան տարրի  ատոմը  ըստ  հետևյալ  սխեմայի.
      ա)  քիմիական  տարրի  նշանը-25
      բ)  կարգաթիվը, միջուկի  լիցքը՝ Z- ը-+25
      գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը)-(+25,30)-25
      դ)  պարբերության  համարը, լրիվ լրացված էներգիական մակարդակների  թիվը
      ե)  խմբի  համարը-VII
      ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական)-երկրորդական
      արտաքին էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը
      զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների-2|13|8|2
      է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական
      մակարդակների  և ենթամակարդակների)-3d54s2
      ը)  ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված` մետաղակա՞ն, թե՞
      ոչմետաղական-մետաղական
      թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ
      առկա  է  այդ   տարրի  ատոմներ-KMnO4, MnO2
      ժ)  Կատարեք  հաշվարկներ (որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը mo (գ)
      mo(MnO2)=87*1,66*10-24
      տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը`Mr-
      Mr(MnO2)=55+32=87
      տարրերի  զանգվածային   հարաբերությունները օքսիդում-
      m(Mn):m(O)=55:32
      զանգվածային  և մոլային բաժինները օքսիդում-
      w(Mn)=63,2%
      w(O)=36,8%

      x(Mn)=0,5
      x(O)=0,6667


      Լաբորատոր փորձերՋրի քիմիական հատկությունները`փոխազդեցությունըալկալիական մետաղների հետ,հիմնային և թթվային օքսիդներիհետ::
      .                                         Ջուր
      1. Ջուրը համար մեկ նյութը բնության մեջ
      2. Ջրի ֆիզիկական, քիմիական հատկությունները(լաբորատոր փորձեր՝թորած ջրի ստացումը,ջրի քիմիական հատկությունները)
      3. Լուծույթներ(հագեցած,չհագեցած,գերհագեցած),
      սուսպենզիա,էմուլսիա
      1. Լուծելիություն,լուծված նյութի զանգվածային բաժինը,մոլային կոնցենտրացիա: Գործնական աշխատանք՝լուծույթների պատրաստում,լուծելիության  և կոնցենտրացիայի  որոշում՝ լուծված նյութի զանգվածային բաժնի,մոլային կոնցենտրացիայի և մոլային բաժնի հաշվում,)
      2. Մաքուր խմելու ջրի էկոլոգիական հիմնախնդիրը:
      3. Սովորել էջ 87-121,վարժ. էջ 89,91,94-95,99,105,109,111,114,116,121
      Գործնական  աշխատանք՝ ջրի քիմիական հատկությունները
      Փորձ1. Ջրի քայքայումը հաստատուն էլեկտրական հոսանքով
                              2H2O  = 2H2  + O2
      Սարքի  մեջ  ջուր  լցնենք  և  հաստատուն  էլեկտրական  հոսանք  անցկացնենք : Քիչ  անց` U-ձև  խողովակի երկու  ճկափողում  հավաքվում  են  գազեր, որոնց  ծավալները  տարբեր  են, Խողովակներից  մեկում  գազի ծավալը  երկու  անգամ  ավելի  է: Ճշտելու  նպատակով, թե  ի՞նչ  գազեր  են  առաջացել, առկայծող  մարխը մոտեցնենք  քիչ  ծավալով  գազին  ու  փականը  բացենք: Մարխը  բռնկվում  է: Դա  վկայում  է, որ  տվյալ  գազը թթվածինն  է: Այնուհետև երկրորդ  խողովակին, որտեղ  գազի  ծավալը  երկու  անգամ  ավելի  է, այրվող մարխը  մոտեցնենք  ու  փականը  բացենք: Այս  դեպքում  բռնկվում  է  գազը  և  յուրահատուկ  շառաչյունով այրվում: Նշանակում  է  երկրորդ  գազը  ջրածինն  է:
      Փորձ 2. Ջրի փոխազդեցությունը ակտիվ մետաղների հետ՝ ալկալիական և                    2Na + 2H2O = 2NaOH + H2
         Ալկալիական մետաղներն են`Li,  Na, K, Rb, Cs, Fr   Հողալկալիկան մետաղներն են՝ Ca,Sr,Ba,
      Թասի մեջ լցրեք ջուր, վրան ավելացրեք մի քանի կաթիլ ֆենոլֆտալեին: Բռնիչով նավթից հանեք նատրիումի փոքրիկ  կտոր, չորացրեք ֆիլտրի թղթի միջոցով և զգուշությամբ գցեք ջրի մեջ:Լուծույթը ստանում  է  մորու գույն:
      Նույնը փորձը կարելի է կատարել կալցիումի հետ:

      Փորձ 3.Թթվային  օքսիդի  փոխազդեցությունը  ջրի հետ
      P2O5 +3H2O = 2H3PO4       միացման
      Ֆոսֆորի (V)  օքսիդի  վրա  ավելացրեք  փորձանոթի կիսով  չափ  ջուր,զգուշությամբ խառնեք ապակյա ձողիկով : Ստացված  օրթոֆոսֆորական  թթվի  լուծույթը  ստուգեք    հայտանյութերի  միջոցով:Լրացրեք աղյուսակը:
      Ինդիկատորների անվանումըՆրանց  գույներըԹթուներում  առաջացած գույները
      լակմուսմանուշակագույն
      ֆենոլֆտալեինանգույն
      մեթիլնարնջագույննարնջագույն
      Փորձ 4. Հիմնային օքսիդի փոխազդեցությունը ջրի հետ
      Մագնեզիումի օքսիդը լուծեք  փորձանոթի կիսով  չափ  լցրած ջրի  մեջ, զգուշությամբ խառնեքապակյա ձողիկով: Ստացված հիմքի լուծույթը  ստուգեք    հայտանյութերի  միջոցով: Լրացրեքաղյուսակը:
      MgO + H2O =Mg(OH)2            միացման
      Ինդիկատորների անվանումըՆրանց  գույներըՀիմքերում առաջացած գույները
      լակմուսմանուշակագույն
      ֆենոլֆտալեինանգույն
      մեթիլնարնջագույննարնջագույն
        
      Փորձ 5.  Ջրի թորումը
      Սարքավորումներ` Կլորատակ  կոլբ, քիմիական  սառնարան, ընդունիչ  կոլբ,
      ծորակի  ջուր
      Այս  եղանակով  կարելի  է  բաժանել  նաև  տարբեր  եռման  ջերմաստիճան  ունեցող  համասեռ  խառնուրդներ: Կլորատակ  կոլբի, հաճախ  էլ`  այսպես  կոչված  Վյուրցի կոլբի  մեջ  լցնել  թորվող  հեղուկը, ընդ  որում` հեղուկի  ծավալը  չպետք է գերազանցի  կոլբի  ծավալի  ²/3-ը: Կոլբը  միացվում  է  սառնարանին, թեք  խողովակն  իջեցվում  է  ընդունիչ  կոլբի  մեջ: Թորվող  հեղուկով  կոլբի  ներսի  ջերմաստիճանին  հետևում  են  կոլբի  բերանին  խցանով  ամրացված  ջերմաչափի  միջոցով:

      Լաբորատոր փորձեր ` Ջրածնի ստացման եղանակները լաբորատորիայում .ակտիվ մետաղների և թթուների փոխազդեցությունից,ալկալիական մետաղների և ջրի փոխազդեցությունից, ջրի էլեկտրոլիզի միջոցով:


      Zn+2HCl=ZnCl2+H2
      Փորձանոթի մեջ գցեք  3-4  հատ ցինկի կտորներ, վրան զգուշությամբ ձագարի միջոցով ավելացրեք աղաթթվի լուծույթ փորձանոթի  ¼ մասով: Ի՞նչ նկատեցիք:Անջատվող գազը ստուգեք այրվող լուցկու միջոցով: Գրեք քիմիական ռեակցիաների հավասարումները
          Փորձ 2.     Ջրածնի ստացումը ալկալիական մետաղների և ջրի փոխազդեցությունից
      2Na + 2H2O = 2NaOH + H2
       Ալկալիական մետաղներն են`Li,  Na, K, Rb, Cs, Fr
      Թասի մեջ լցրեք ջուր, վրան ավելացրեք մի քանի կաթիլ ֆենոլֆտալեին:Պինցետով նաֆտից հանեք նատրիում, չորացրեք ֆիլտրի թխթի միջոցով և զգուշությամբ գցեք ջրի մեջ:Լուծույթը ներկվեց մորու գույն:
      Փորձ 3. Ջրածնի ստացումը ջրի էլեկտրոլիզի միջոցով
      2H2O =2H+ O
      Սարքի մեջ ջուր լցնենք և հաստատուն էլեկտրականհոսանքանցկացնենք : Քիչ անց` U-ձև խողովակի երկու ճկափողումհավաքվում են գազեր, որոնց ծավալները տարբեր են, Խողովակներիցմեկում գազի ծավալը երկու անգամ ավելի է: Ճշտելու նպատակով, թեի՞նչ գազեր են առաջացել, առկայծող մարխը մոտեցնենք քիչ ծավալովգազին ու փականը բացենք: Մարխը բռնկվում է: Դա վկայում է, որտվյալ գազը թթվածինն է: Այնուհետև երկրորդ խողովակին, որտեղ գազի ծավալը երկու անգամ ավելի է, այրվող մարխը մոտեցնենք ուփականը բացենք: Այս դեպքում բռնկվում է գազը և յուրահատուկշառաչյունով այրվում: Նշանակում է երկրորդ գազը ջրածինն է:
                                                          Թթվածին


      Թթվածնի անձնագրի կազմումը`
       Թթվածնի ընդհանուր բնութագրումը
      Քիմիական նշանը-------O
       Քիմիական բանաձևը---O2
      Հարաբերական ատոմային զանգված՝   Ar------- 16
      Հարաբերական մոլեկուլային զանգված Mr-------32
      Իզոտոպները---16O,17O,18O
      Դիրքը պարբերական համակարգում՝կարգաթիվը-8պարբերությունը-6խումբը գլխավոր ետնթախումբ---
      Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը--- (8p+8n)8e
       Վալենտականությունը-2օքսիդացման աստիճանը-0,-2, ftor+2 h2o2
                                                                                                        -27


      Հաշվել  մեկ  ատոմի զանգվածը----o(mo)=16*1,66*10 kg


      Օքսիդներ

      Օքսիդներ են կոչվում այն  բարդ նյութերը, որոնք քազմված են երկու տարի ատոմներից: Օքսիդները բաժանվում են չորս խմբի` հիմային, թթվային, երկդիմի, անտարբեր: Հիմային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանում են հիմքերը և, որոնք պոխազդում են թթուների հետ առաջացնելով` աղ և ջուր: Հիմնային օքսիդները մետաղների օքսիդներն են: Թթվային են կոչվում այն օքսիդները որոնց համապատասխանում են թթուները և, որոնք պոխազդում են հիմքերի  հետառաջացնելով աղ և ջուր: Դրանք ոչ մետաղների օքսիդներն են: Անֆոտեմ են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանում են և հիմքերին և թթուներին և, որորնք պոխազդում են և հիմքերի և թթուների հետ առաջացնելով աղ և ջուր: Անտարբեր ոքսիդները չունեն համապատասխանող ոչ թթու ոչ հիմք և, որորնք չեն պոխազդում ոչ թթուներին ոչ հիմքերին:


      Վեռոքս (Օսքսիդա վերականգման ռակցիաներ)
       Վեռոքս են կոչվում այն ռեակցիաները, որի ժամանակ կատավում է էլեկտրոնների տեղաշարժ պոքր էլեկտրաբացասականություն ունեցող տարից դեպի մեծ էլեկտրաբացասականություն ունեցող: Այսինքն պոխվում են տարերի օքսիդացման աստիճանները: Այն տարը, որը կորցնում է էլեկտրոն կոչվում է վերականգնիչ: Այն տարը, որը ընդունում է էլեկրոն կոչվում է ոքսիդիչ: Թթվածնի հետ բոլոր ռեակցիաները կոչվում են ոքսիդացցման ռեակցիա: Այն օքսիդացման ռեակցիաները, որոնց ժամանակ անջատվում են լույս և ջերմություն կոչվում են արյման ռեակցիաներ:



      Գործնական աշխատանք` Թթվածնի քիմիական հատկությունները, նյութերի այրումը թթվածնում:





        16809198_1708271232766936_1258942929_n



      Օքսիդացումը`դա թթվածնի հետ ռեակցիա է:
      Այրումը `դա թթվածնի հետ ռեակցիա է,որի ժամանակ անջատվում է լույս և ջուր:
      Փորձ11.Թթվածնի փոխազդեցությունը ածխածնի հետ
      Թթվածնով սրվակի մեջ իջեցնենք սպիրտայրոցի մեջ տաքացրած ածուխը

      C+O2=CO2

      Փորձ 2.Օդի բաղադրության որոշումը
      Ջրում դնում ենք թեթև խցանի վրա ամրացրած մոմը:Մոմը այրում ենք և փակում ապակյա խողովակով:
      Օդի  բաղադրությունը`   
       1/5 –ը կամ  21%  Թթվածին (O2)
        4/5-ը  կամ  78%  Ազոտ (N2)
      1% -Ածխաթթու գազ  (CO2),ջրային գոլորշիներ (H2O), ազնիվ գազեր ( He,Ne,Ar,Kr,Xe)



      Комментарии

      Популярные сообщения из этого блога

      Ֆնջան պարի Պատմությունը

       Ֆնջան պարը մեծ տարածում է գտել  Ջավախքում ։ «Չորս ոտք», քանի որ կլոր պարերի հիմնական մասի համար ասում են «մի ոտ պար ենք խաղում», եթե ոտքը մեկ անգամ ենք հարվածում, «երկու ոտ ենք խաղում», եթե երկու անգամ ենք հարվածում և այդպես շարունակ։ Երբ շեշտվում է քայլերի զույգ լինելու պայմանը՝ «երկուս գնալ, երկուս դառնալ», ապա պարերը կոչվում են նաև ջուխտ (զույգ) ոտք։ Չորս ոտք պարերը բաժանվում են երկու խմբի՝ թաթի զույգ զարկերով և ոտքը խաղացնելով։ Հենց չորս ոտք պարաձևին էլ պատկանում է «Ֆնջան» պարը՝ գրանցված Ժենյա Խաչատրյանի կողմից։ Պարի անվանումը  թուրքերենից  թարգմանաբար նշանակում ՝ փոքր հախճապակյա բաժակ։ Հոլովակում պարում են  <<Կարին>> ազգագրական պարի և երգգի խումբը:

      Վարդան Այգեկցի

      Ծնվել է 12 -րդ դարի վերջ և  13 -րդ դարի սկիզբ Հայոց Միջագետքի  Տլուք գավառի Մարաթա գյուղ Մահացել է 1250  թվական Մասնագիտություն Առակագիր Լեզու հայերեն Ազգություն հայ Կրթություն Կիլիկյան Հայաստանի Արքակաղին վանք Գրական ոճեր առակ Ուշագրավ աշխատանքներ «Եզն և Ձի», «Առյուծ և մարդ», «Իմաստուն Զինվոր»

      Գարուն

      Գարուն բառն անգամ գեղեցիկ է, գեղեցիկ է ու բարի: Տարվա այն եղանակներից է, որ բարի է, հոգեհարազատ: Ձմռան ցուրտ օրերից հետո գալիս է այդքան սպասված եղանակը: Գարնան առաջին ամիսը մարտն է,` մարտի 1-ը: Բոլորը այդ օրը շնորհավորում են միմիյանց: Գարունը կարծես հիշեցնում է իր գալու մասին: Չնայած հիմա գարուն է, բայց դրսում պահպանվում է ձմեռային ցրտաշունչ եկանակը: Հույսով ենք, որ երկար չի մնա այսպես ցուրտ: Ես շատ եմ սիրում գարունը հատկապես մայիս ամիս: Մայիսյան տաք օրերը հաճելի զգացողություներ են պարգեվում բոլորիս: