К основному контенту

«Ռուդիկ Հարոյան» մրցանակակիր եմ

Սովորող-սովորեցնող նախագիծ։ Նախագիծ, որն ինձ ու ընկերներիս հնարավորություն տվեց արտահայտվելու, ինքնադրսևորվելու, զարգանալու: Նախագիծ, որի շնորհիվ մենք ազգային երգն ու պարը տարածեցինք ու հասցրեցինք մեր կրտսեր ընկերներին: Նախագծի կայացման գործում, ուզում եմ առանձնացնել ու կարևորել Գոհար Եղոյանին ու Մարգարիտ Սարգսյանին, ովքեր ամեն ինչով օգնեցին ու աջակցեցին մեզ, յուրաքանչյուր հարցին լուծում տվեցին, շունչ տվեցին նախագծին, զարգացրեցին ու ավելի հետաքրքրացրեցին այն:
Մրցանակի մասին իմացա պատահաբար, երբ վերադառնալով Նարեկացի արվեստի միությունում ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը կազմակերպվող «Մեր պարերը և մենք» հավաքից, կարդացի ընկեր Անիի ուղարկած նյութը: Կարդացի ու ապշեցի: Այնտեղ գրված էին անվանական մրցանակակիրների անունները, որոնց մեջ նաև գտա իմ անունը: Փաստորեն հասել եմ որոշակի արդյունքի, որ ինձ նկատել են, որ արժանացել եմ Ռուդիկ Հարոյանի անունը կրող մրցանակի: Մրցանակն ինձ համար շատ պարտավորեցնող է: Չէի սպասում: Այն ինձ համար ոգեշնչման աղբյուր է, նպատակ ավելիին հասնելու, կատարելագործվելու, ավելի զարգանալու, հմտանալու, նոր նախագծեր իրականացնելու, ազգայինը տարածելու համար: Ինձ համար ամենակարևորն ու պարտավորեցնողը ուշադրությունն է, այն որ նկատելի արդյունք ունենք: Ուզում եմ հատուկ առանձնացնել ու շնորհակալություն հայտնել Հարգելի Սաշային ու Ստեփանին: Նրանք էին, որ մեր մեջ սերմանեցին ազգային երգն ու պարը, որ սովորեցրին մեզ տարբերել որակովն ու անորակը, գնահատել ազգային արժեքները, պահպանել դրանք: Եվ ես շարունակելու եմ պարել՝ սովորեցնել ու սովորել, որովհետև ազգայինն իմանալը, պահելն ու տարածելը ինձ համար դարձել է գերնպատակ: Շնորհակալություն բոլորին …

Комментарии

  1. Hotels near Casino Harrah's Cherokee Casino, NC - Mapyro
    Casino in 아산 출장마사지 Cherokee, 광양 출장안마 NC. 부산광역 출장샵 Save big with Mapyro® mobile app. Real-time reviews, 고양 출장안마 real photos 영천 출장샵 and detailed data for your location.

    ОтветитьУдалить

Отправить комментарий

Популярные сообщения из этого блога

Ֆնջան պարի Պատմությունը

 Ֆնջան պարը մեծ տարածում է գտել  Ջավախքում ։ «Չորս ոտք», քանի որ կլոր պարերի հիմնական մասի համար ասում են «մի ոտ պար ենք խաղում», եթե ոտքը մեկ անգամ ենք հարվածում, «երկու ոտ ենք խաղում», եթե երկու անգամ ենք հարվածում և այդպես շարունակ։ Երբ շեշտվում է քայլերի զույգ լինելու պայմանը՝ «երկուս գնալ, երկուս դառնալ», ապա պարերը կոչվում են նաև ջուխտ (զույգ) ոտք։ Չորս ոտք պարերը բաժանվում են երկու խմբի՝ թաթի զույգ զարկերով և ոտքը խաղացնելով։ Հենց չորս ոտք պարաձևին էլ պատկանում է «Ֆնջան» պարը՝ գրանցված Ժենյա Խաչատրյանի կողմից։ Պարի անվանումը  թուրքերենից  թարգմանաբար նշանակում ՝ փոքր հախճապակյա բաժակ։ Հոլովակում պարում են  <<Կարին>> ազգագրական պարի և երգգի խումբը:

Վարդան Այգեկցի

Ծնվել է 12 -րդ դարի վերջ և  13 -րդ դարի սկիզբ Հայոց Միջագետքի  Տլուք գավառի Մարաթա գյուղ Մահացել է 1250  թվական Մասնագիտություն Առակագիր Լեզու հայերեն Ազգություն հայ Կրթություն Կիլիկյան Հայաստանի Արքակաղին վանք Գրական ոճեր առակ Ուշագրավ աշխատանքներ «Եզն և Ձի», «Առյուծ և մարդ», «Իմաստուն Զինվոր»

Գարուն

Գարուն բառն անգամ գեղեցիկ է, գեղեցիկ է ու բարի: Տարվա այն եղանակներից է, որ բարի է, հոգեհարազատ: Ձմռան ցուրտ օրերից հետո գալիս է այդքան սպասված եղանակը: Գարնան առաջին ամիսը մարտն է,` մարտի 1-ը: Բոլորը այդ օրը շնորհավորում են միմիյանց: Գարունը կարծես հիշեցնում է իր գալու մասին: Չնայած հիմա գարուն է, բայց դրսում պահպանվում է ձմեռային ցրտաշունչ եկանակը: Հույսով ենք, որ երկար չի մնա այսպես ցուրտ: Ես շատ եմ սիրում գարունը հատկապես մայիս ամիս: Մայիսյան տաք օրերը հաճելի զգացողություներ են պարգեվում բոլորիս: