К основному контенту

Գյումրի-կրթահամալիր պարատանն ընդառաջ



Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ 2015 թվականին մուտք գործեց ազգային երգն ու պարը։ Ներկայումս այն մեծ դեր և նշանակություն ունի և՛ կրթահամալիրի և՛ կրթահամալիրցիների կյանքում։ Սկզբի տարում չեմ զբաղվել պարով, հետո, երբ սկսվեցին 2016-2017թթ․ շրջանավարտների «Ցտեսություն-ցնծություն» տոնախմբության նախապատրաստական փորձերը, պարող խմբին տղաներ էին հարկավոր։ Մեկ-երկու փորձի գնալով մտերմացա խմբի հետ և ներառվեցի։ Դե, իսկ այն, որ խմբի ղեկավարը Ստեփան Թորոյանն էր, ով շատ սիրելի էր ինձ համար՝ ուզում եմ պարտադիր նշել։ Դրանից հետո առաջ եկավ «Սովորող-սովորեցնող» մեգանախագիծը, որի ընթացքում մեր կրտսեր ընկերներին փոխանցում էինք մեր սովորածը։ Ես չեմ պարում միայն նրա համար, որովհետև սիրում եմ այն, պարում եմ սովորելու, սովորեցնելու և տարածելու համար։ Պարը իմ կյանքում մեծ տեղ է զբաղեցնում։ Ինձ համար դա մի կախարդական ախարհ է, ուր միաձուլվում և ճախրում են մարդու հոգին և մարմինը։ Ազգային պարերը պարելիս մարդը պետք է զգա իր մարմնի ամեն շարժումը՝ ոտքի մատներից մինչև մազեր։ Մենք պարում ենք այս բոլոր պարերը շնորհիվ Արցախյան պատերազմի մասնակից, ազգային պարարվեստի երախտավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար՝ Գագիկ Գինոսյանի, ով վերականգնել է ավելի քան 36 պար։ Ես ինչքան մեծանում եմ, այնքան շատ եմ սկսում զբաղվել այս գործով և զգում եմ, որ այն ինձ համար դառնում է պարտականություն՝ պահպանելու և տարածելու մեր ազգային երգն ու պարը։ Կարող են լինել մարդիկ, ովքեր ուղղակի կնայեն մեր պարերը և կասեն, որ լավ երեխեք են, եկան ուրախացրին, երգեցին-պարեցին գնացին։ Կարծում եմ, որ եթե մարդկանց զգալի զանգվածը այդպես մտածի, մենք կհամարվենք պարտված։ Բնականաբար, կարող են լինել մարդիկ, ում մենք չենք կարողանա փոխանցել ազգային պարերի իմաստը, բայց դա դեռ պարտություն չէ, և ոչ էլ հաղթանակ։ Ազգային պարի ասելիքը շատ բովանդակալից և կարևոր է։ Դրա մեջ ամփոփված են հայի ոգին և կենցաղը, պարտություններն ու հաղթանակները։ Մարդու վրա ներազդելու, նրա մեջ ազգային նկարագիր սերմանելու, ազգային ակունքներից սնվելու և տեսակը ավելի լավը դարձնելու միջոց դժվար է գտնել, քան ազգային պարը։ Կոմիտասն ասել է․ «Յուրաքանչյուր ազգի քաղաքակրթություն ամենալավը արտահայտում է պարը»։ Ազգային պարը դա մի զենք է, որը աշխատում է վերացնել օտարամոլ և անճաշակ մշակույթը։ Այն, ինչը չունի արմատներ, շատ հեշտ է տապալել։ Պարը դա մշակույթի մի մեծ մաս է, իսկ մեր մշակույթը ոչնչացնելու համար մեր թշնամիները ներդնում են մեծ ուժեր։ Հիմա երևի ձեզ մոտ հարց կառաջանա, թե մենք ինչպե՞ս պայքարենք դրա դեմ, բայց չէ՞ որ մենք ինքներս կարող ենք անել դա մեր հնարավորության սահմաններում։ Մենք պարզապես պետք է չդադարենք լինել դրանց տարածողը։ Իմ դպրոցն այս ամենի վառ ապացույցն է։
Տեսանյութի աղբյուրը՝ Սեբաստացի TV


Комментарии

Популярные сообщения из этого блога

Ֆնջան պարի Պատմությունը

 Ֆնջան պարը մեծ տարածում է գտել  Ջավախքում ։ «Չորս ոտք», քանի որ կլոր պարերի հիմնական մասի համար ասում են «մի ոտ պար ենք խաղում», եթե ոտքը մեկ անգամ ենք հարվածում, «երկու ոտ ենք խաղում», եթե երկու անգամ ենք հարվածում և այդպես շարունակ։ Երբ շեշտվում է քայլերի զույգ լինելու պայմանը՝ «երկուս գնալ, երկուս դառնալ», ապա պարերը կոչվում են նաև ջուխտ (զույգ) ոտք։ Չորս ոտք պարերը բաժանվում են երկու խմբի՝ թաթի զույգ զարկերով և ոտքը խաղացնելով։ Հենց չորս ոտք պարաձևին էլ պատկանում է «Ֆնջան» պարը՝ գրանցված Ժենյա Խաչատրյանի կողմից։ Պարի անվանումը  թուրքերենից  թարգմանաբար նշանակում ՝ փոքր հախճապակյա բաժակ։ Հոլովակում պարում են  <<Կարին>> ազգագրական պարի և երգգի խումբը:

Վարդան Այգեկցի

Ծնվել է 12 -րդ դարի վերջ և  13 -րդ դարի սկիզբ Հայոց Միջագետքի  Տլուք գավառի Մարաթա գյուղ Մահացել է 1250  թվական Մասնագիտություն Առակագիր Լեզու հայերեն Ազգություն հայ Կրթություն Կիլիկյան Հայաստանի Արքակաղին վանք Գրական ոճեր առակ Ուշագրավ աշխատանքներ «Եզն և Ձի», «Առյուծ և մարդ», «Իմաստուն Զինվոր»

Գարուն

Գարուն բառն անգամ գեղեցիկ է, գեղեցիկ է ու բարի: Տարվա այն եղանակներից է, որ բարի է, հոգեհարազատ: Ձմռան ցուրտ օրերից հետո գալիս է այդքան սպասված եղանակը: Գարնան առաջին ամիսը մարտն է,` մարտի 1-ը: Բոլորը այդ օրը շնորհավորում են միմիյանց: Գարունը կարծես հիշեցնում է իր գալու մասին: Չնայած հիմա գարուն է, բայց դրսում պահպանվում է ձմեռային ցրտաշունչ եկանակը: Հույսով ենք, որ երկար չի մնա այսպես ցուրտ: Ես շատ եմ սիրում գարունը հատկապես մայիս ամիս: Մայիսյան տաք օրերը հաճելի զգացողություներ են պարգեվում բոլորիս: