Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որը ապացուցում է, որ հուսահատությունը անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, օվ ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր տուն վերադարնալիս ընկերներից մեկը կանչում է նրան և հարցնում թե ինչու
է նա տխուր բան է պատահել ։ Հյուսնը ասում է, ՝եթե իմ տեղում լինեիր դու էլ տխուր կլինեիր։
Ընկերը ասում է բա թե ինչ է եղել հյուսնը ասում, որ մինչև առավոտ, , թագավորի հրամանով
պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցվանքը տանի
պալատ, թե չէ գլխից կզրկեն: ընկերը ասում է հուսդ մի կորցրու: Արի գնանք, ուտել- խմելու ու վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու: Նրանք գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացում են: Ընկերը նրանց էլ է ասում, որ չտխրեն և բոլորը միասին սկսում են ուտել, խմել։ Հյուսնի կինը ասում է թե Խեղճ ամուսնուս, առավոտյան զրկվելու ես գլխից, իսկ մենք քեֆ ենք անում։ Առավոտյան թագավորի
ծառաները գալիս էն և հյուսնին ասում էն,որ թագավորը մեռել է դագաղ պատռաստիր նրա համար։
Комментарии
Отправить комментарий