К основному контенту

Մարդու արական սեռական համակարգ

Մարդու արական սեռական համակարգի օրգաններն են ամորձիները, սերմնածորանները, սերմնաբշտերը, շագանակագեղձը և առնանդամը։
Ամորձիները՝ սերմնարանները, զույգ խառը գեղձեր են, տեղավորված են ամորձապարկի մեջ և կազմված են գալարուն խողովակներից, որոնցում զարգանում են սպերմատոզոիդներ և սինթեզվում արական սեռական հորմոններ։ Սպերմատոզոիդը մանրադիտակային մեծությամբ է, ունի պոչ, որի ալիքաձև շարժումներով ինքնուրույն տեղաշարժվում է։ Սերմնարաններում արտադրված սեռական հորմոնները նպաստում են արական օրգանիզմին բնորոշ երկրորդային սեռական հատկանիշների՝ ցածր ձայնի, դեմքի, մազերի, մարմնակազմվածքի ձևավորմանը և կարգավորում են սեռական ֆունկցիաները։ Ամորձուց սպերմատոզոիդներն անցնում են սերմնածորանի մեջ, որն ամորձու հետևով բարձանում է վեր ու սերմնալարի կազմում մտնում որովայնի խոռոչ, ապա իջնում կոնքի խոռոչ։
Սերմնաբշտերը սպերմատոզոիդների պահեստ են, գտնվում են կոնքի խոռոչում, արտադրվում են նրանց կենսունակությունն ապահովող հեղուկ, որի մեջ վերջնականապես հասունանում են։ Սերմնաբշտիկց սկսվում է արտազատող ծորան, որը միանալով նույն կողմի սերմնածորանին, շագանակագեղձի սահմանում բացվում է միզուկի մեջ։
Շագանակագեղձն իր անվանումն ստացել է շագանակի ձև ու մեծություն ունենալու շնորհիվ։ Այն տեղավորված է միզապարկի տակ, արտադրում է սպերմատոզոիդների ակտիվությունն ու կենսունակությունն ապահովող հեղուկ, որը ծորաններով լցվում է գեղձի հաստության միջով անցնող միզուկի մեջ։ Սպերմատոզոիդների և նշված հեղուկների խառնուրդը կոչվում է սերմ (սպերմա)։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ֆնջան պարի Պատմությունը

 Ֆնջան պարը մեծ տարածում է գտել  Ջավախքում ։ «Չորս ոտք», քանի որ կլոր պարերի հիմնական մասի համար ասում են «մի ոտ պար ենք խաղում», եթե ոտքը մեկ անգամ ենք հարվածում, «երկու ոտ ենք խաղում», եթե երկու անգամ ենք հարվածում և այդպես շարունակ։ Երբ շեշտվում է քայլերի զույգ լինելու պայմանը՝ «երկուս գնալ, երկուս դառնալ», ապա պարերը կոչվում են նաև ջուխտ (զույգ) ոտք։ Չորս ոտք պարերը բաժանվում են երկու խմբի՝ թաթի զույգ զարկերով և ոտքը խաղացնելով։ Հենց չորս ոտք պարաձևին էլ պատկանում է «Ֆնջան» պարը՝ գրանցված Ժենյա Խաչատրյանի կողմից։ Պարի անվանումը  թուրքերենից  թարգմանաբար նշանակում ՝ փոքր հախճապակյա բաժակ։ Հոլովակում պարում են  <<Կարին>> ազգագրական պարի և երգգի խումբը:

Վարդան Այգեկցի

Ծնվել է 12 -րդ դարի վերջ և  13 -րդ դարի սկիզբ Հայոց Միջագետքի  Տլուք գավառի Մարաթա գյուղ Մահացել է 1250  թվական Մասնագիտություն Առակագիր Լեզու հայերեն Ազգություն հայ Կրթություն Կիլիկյան Հայաստանի Արքակաղին վանք Գրական ոճեր առակ Ուշագրավ աշխատանքներ «Եզն և Ձի», «Առյուծ և մարդ», «Իմաստուն Զինվոր»

Գարուն

Գարուն բառն անգամ գեղեցիկ է, գեղեցիկ է ու բարի: Տարվա այն եղանակներից է, որ բարի է, հոգեհարազատ: Ձմռան ցուրտ օրերից հետո գալիս է այդքան սպասված եղանակը: Գարնան առաջին ամիսը մարտն է,` մարտի 1-ը: Բոլորը այդ օրը շնորհավորում են միմիյանց: Գարունը կարծես հիշեցնում է իր գալու մասին: Չնայած հիմա գարուն է, բայց դրսում պահպանվում է ձմեռային ցրտաշունչ եկանակը: Հույսով ենք, որ երկար չի մնա այսպես ցուրտ: Ես շատ եմ սիրում գարունը հատկապես մայիս ամիս: Մայիսյան տաք օրերը հաճելի զգացողություներ են պարգեվում բոլորիս: