К основному контенту

Առակ Ջորջ Դանցիգի մասին

Առակ Ջորջ Դանցիգի մասին


Ջորջը իր ուսմանը շատ լուրջ էր վերաբերվում: Հաճախ նա պարապում էր մինչև ուշ գիշեր` մոռանալով առօրյա հոգսերի մասին: Մի առավոտ նա քնած մնաց և ուշացավ պրոֆեսոր Նեյմանի դասախոսությունից քսան րոպե: Նա արագ արտագրեց գրատախտակին գրված երկու խնդիրները՝ կարծելով, որ դա տնային առաջադրանքն է: Առաջադրանքները շատ դժվար էին և ապագա մաթեմատիկոսը մի քանի օր գլուխ ջարդեց դրանց վրա: Մի քանի օր անց նա տվեց առաջադրանքները պրոֆեսորին և առանց գովեստի խոսքեր լսելու հեռացավ: Հաջորդ օրն առավոտյան պրոֆեսոր Նեյմանը ներխուժեց Ջորջ Դանցիգի տուն, ասելով, որ նա լուծել է անլուծելի համարվող խնդիրներ: Սակայն այդ մասին Ջորջը պատկերացում չուներ, քանի որ ուշացել էր դասից: Նա կարողացել էր լուծել անլուծելի համարվող խնդիրներ, որոնք չէին կարողացել լուծել մոտ հազար տարի շարունակ: Անգամ Էյնշտեյնը չէր կարողացել լուծել այդ խնդիրները: Ջորջը կարողացել էր լուծել խնդիրները, քանի  որ տեղյակ չէր այդ խնդիրների անլուծելի լինելու մասին:
Առակը ցույց է տալիս, որ երբեք պետք չէ վախենալ գործից և լսելով որ այն անհնարին է, պետք չէ հուսահատվել: Չէ որ միգուցէ դու ես այն մարդը, որը կանի անհնարինը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ֆնջան պարի Պատմությունը

 Ֆնջան պարը մեծ տարածում է գտել  Ջավախքում ։ «Չորս ոտք», քանի որ կլոր պարերի հիմնական մասի համար ասում են «մի ոտ պար ենք խաղում», եթե ոտքը մեկ անգամ ենք հարվածում, «երկու ոտ ենք խաղում», եթե երկու անգամ ենք հարվածում և այդպես շարունակ։ Երբ շեշտվում է քայլերի զույգ լինելու պայմանը՝ «երկուս գնալ, երկուս դառնալ», ապա պարերը կոչվում են նաև ջուխտ (զույգ) ոտք։ Չորս ոտք պարերը բաժանվում են երկու խմբի՝ թաթի զույգ զարկերով և ոտքը խաղացնելով։ Հենց չորս ոտք պարաձևին էլ պատկանում է «Ֆնջան» պարը՝ գրանցված Ժենյա Խաչատրյանի կողմից։ Պարի անվանումը  թուրքերենից  թարգմանաբար նշանակում ՝ փոքր հախճապակյա բաժակ։ Հոլովակում պարում են  <<Կարին>> ազգագրական պարի և երգգի խումբը:

Վարդան Այգեկցի

Ծնվել է 12 -րդ դարի վերջ և  13 -րդ դարի սկիզբ Հայոց Միջագետքի  Տլուք գավառի Մարաթա գյուղ Մահացել է 1250  թվական Մասնագիտություն Առակագիր Լեզու հայերեն Ազգություն հայ Կրթություն Կիլիկյան Հայաստանի Արքակաղին վանք Գրական ոճեր առակ Ուշագրավ աշխատանքներ «Եզն և Ձի», «Առյուծ և մարդ», «Իմաստուն Զինվոր»

Գարուն

Գարուն բառն անգամ գեղեցիկ է, գեղեցիկ է ու բարի: Տարվա այն եղանակներից է, որ բարի է, հոգեհարազատ: Ձմռան ցուրտ օրերից հետո գալիս է այդքան սպասված եղանակը: Գարնան առաջին ամիսը մարտն է,` մարտի 1-ը: Բոլորը այդ օրը շնորհավորում են միմիյանց: Գարունը կարծես հիշեցնում է իր գալու մասին: Չնայած հիմա գարուն է, բայց դրսում պահպանվում է ձմեռային ցրտաշունչ եկանակը: Հույսով ենք, որ երկար չի մնա այսպես ցուրտ: Ես շատ եմ սիրում գարունը հատկապես մայիս ամիս: Մայիսյան տաք օրերը հաճելի զգացողություներ են պարգեվում բոլորիս: