Ապրիլի 14-ին` ուրբաթ օրը մենք հանդիպեցինք Ասպրամ Ծառուկյանի հետ: Նա Մոնթե Մելքոնյանին նվիրված գրքի հեղինակն է: Գրքի հեղինակը պատմեց մեզ ` Մոնթեի հետ հանդիպման մասին, նրա ընկերների հետ հանդիպման մասին և ամենակարևորը դա Մոնթեի մահվան հանգամանքի մասին տեղեկատվություններ: Մոնթե Մելքոնյանի մահվան հետ կապված կան միքանի վարկածներ, որոնք շատ դեպքերում հակասում են մեկը մյուսին և հանդիսանում են բանավեճերի առիթ: Բայց հեղինակը մանրամասն վերլուծությունների հիման վրա ներկայացնում է Մոնթե Մելքոնյանի մահվան պաճառները և հեղինակը շատ մանրամասն պատմում է ընդերցողին: Մահվան վերաբերյալ ամենա հիմնավորված պաստարկը դա այն է, որ Մունթե Մելքոնյանը մահացել է ճակատին ստացած վնասվացքի պատճառով, որն առաջացել էր պայթյունի հետեվանքով երկաթի կտորից: Հանդիպումը անցավ շատ հետաքրքիր, որի ընտացքում մենք տվեցինք հարցեր հեղինակին: Զրույցի ընդացքում նաև մենք խոսեցինք Վազգեն Սարգսյանի մասին: Զրույցի ընդացքում հեղինակը տեղեկատվություն մատուցեց կյանքի և գործունեյության մասին:
Комментарии
Отправить комментарий