К основному контенту

Մենք և մեր պարերը

                               Մենք և մեր պարերը

Մեր դպրոցում` <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում, շատ մեծ դեր ունի պարը: Մենք պարում ենք ազգային պարեր: Ազգային պարը, երբ, որ պարում ես, ավելի լավ ես զգում քեզ և ավելի ես առույգանում: Կան պարեր, որոնք պարում են տխուր առիթների ժամանակ, կան ծիսական, ռազմական, և այլ տեսակների պարեր: Մեր խումբը` <<Կայծիկներին>> , գլխավորում է Ստեպան Թորոյանը: Նա <<Կարին>>ազգային երգ ու պարի խմբից է և ունի մեկ այլ խումբ` <<Մենք և մեր պարերը>>: Մեր դպրոցում կա մեկ այլ պարի ուսուցիչ` Սաշա Սարգսյանը: Նա էլ է <<Կարինից>> : Իմ ամենասիրած պարը Ալաշկերտի քոչարին է (երևի ես արմատներով Ալաշկերցի եմ, դրա համար եմ այդքան շատ սիրում այդ պարը): Ալաշկերտի քոչարին համարվում է ռազմապար: Այդքան էլ հեշտ չէ պարել ռազմապարեր .դրանք նման չեն սովորական պարերին, շարժումները ավելի բարդ են, ավելի շեշտված և մարտական: Շատ պարեր կան աշխարում, բայց ինձ համար ազգային պարից լավը չկա, և ամեն Հայ պետք է իմանա իր ազգային երգը և պարը: Մի քիչ էլ պատմեմ ուրիշ պարի մասին` Համշենի Թրթռուկի: Այս պարը պարում են համշենահայերը: Թրթռուկը նույնպես համարվում է ռազմապար և շատ դժվար և հոգնեցնող պար է: Թրթռուկի հիմնական շարժումը արծվի որսի շարժումն է` վերևից ներքև իջնող շարժումը: Համշենի պարերը, ինչ խոսք,  դժվար են, բայց գեղեցիկ: Բոլոր պարերն էլ գեղեցիկ են, մնաց, որ Հայ ազգը սիրի ազգայինը և սիրի պարել:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ֆնջան պարի Պատմությունը

 Ֆնջան պարը մեծ տարածում է գտել  Ջավախքում ։ «Չորս ոտք», քանի որ կլոր պարերի հիմնական մասի համար ասում են «մի ոտ պար ենք խաղում», եթե ոտքը մեկ անգամ ենք հարվածում, «երկու ոտ ենք խաղում», եթե երկու անգամ ենք հարվածում և այդպես շարունակ։ Երբ շեշտվում է քայլերի զույգ լինելու պայմանը՝ «երկուս գնալ, երկուս դառնալ», ապա պարերը կոչվում են նաև ջուխտ (զույգ) ոտք։ Չորս ոտք պարերը բաժանվում են երկու խմբի՝ թաթի զույգ զարկերով և ոտքը խաղացնելով։ Հենց չորս ոտք պարաձևին էլ պատկանում է «Ֆնջան» պարը՝ գրանցված Ժենյա Խաչատրյանի կողմից։ Պարի անվանումը  թուրքերենից  թարգմանաբար նշանակում ՝ փոքր հախճապակյա բաժակ։ Հոլովակում պարում են  <<Կարին>> ազգագրական պարի և երգգի խումբը:

Վարդան Այգեկցի

Ծնվել է 12 -րդ դարի վերջ և  13 -րդ դարի սկիզբ Հայոց Միջագետքի  Տլուք գավառի Մարաթա գյուղ Մահացել է 1250  թվական Մասնագիտություն Առակագիր Լեզու հայերեն Ազգություն հայ Կրթություն Կիլիկյան Հայաստանի Արքակաղին վանք Գրական ոճեր առակ Ուշագրավ աշխատանքներ «Եզն և Ձի», «Առյուծ և մարդ», «Իմաստուն Զինվոր»

Գարուն

Գարուն բառն անգամ գեղեցիկ է, գեղեցիկ է ու բարի: Տարվա այն եղանակներից է, որ բարի է, հոգեհարազատ: Ձմռան ցուրտ օրերից հետո գալիս է այդքան սպասված եղանակը: Գարնան առաջին ամիսը մարտն է,` մարտի 1-ը: Բոլորը այդ օրը շնորհավորում են միմիյանց: Գարունը կարծես հիշեցնում է իր գալու մասին: Չնայած հիմա գարուն է, բայց դրսում պահպանվում է ձմեռային ցրտաշունչ եկանակը: Հույսով ենք, որ երկար չի մնա այսպես ցուրտ: Ես շատ եմ սիրում գարունը հատկապես մայիս ամիս: Մայիսյան տաք օրերը հաճելի զգացողություներ են պարգեվում բոլորիս: