К основному контенту

Ռոստամ Բազի (Քաջաց խաղ)

  Պարի անվանումը
«Ռոստամ Բազի» ռազմապարը իր անվանումն է ստացել պարսիկ գրող Ֆիրդուսու հանրահայտ էպոսի հերոս Ռոստամի անունից։ Նա ողջ Իրանում և պարսկահայոց շրջաններում համարվում էր քաջության և դյուցազնականության խորհրդանիշ։ Իսկ «բազի» թարգմանաբար նշանակում է «խաղ»։ Հայերեն թարգմանությամբ պարը կարելի է կոչել «Քաջերի խաղ»

Պատմությունը
Հին ժամանակներից ի վեր հայերը ռազմապարերը համարել են սրբազան և կարևորել դրանք։ Ռազմիկները դրանք պարել են մարտի գնալուց առաջ՝ հաճախ պատերազմի հաջող կամ անհաջող ավարտը պարերի միջոցով գուշակելու համար։ Հարսանիքներին կամ այլ ժողովրդական տոներին դրանք կատարվել են մի շարք ծիսական նպատակներով։
Հայերի նախնիների, ավելի ուշ՝ հայ ժողովրդի առանձին ռազմական պարերը նմանվում էին էպիկական ներկայացումների, մենամարտի և ճակատամարտի տեսարանների։ Վարկածներ կան, որ «Ռոստամ Բազի» պարի նախնական տարբերակը նվիրված է եղել Վահագնին՝ հայկական դիցարանի ռազմի աստծուն։
Ռազմական պարերը մտնում էին զինվորների ֆիզիկական պատրաստվածության համակարգի մեջ, ինչով էլ հենց պայմանավորված է դրանց համաժողովրդական տարածումը։ Հետագայում հայ ժողովուրդը պարերի մեջ մտցրեց կենցաղային բովանդակություն, որն էլ զարգացավ նրանց պաշտամունքային նշանակության հետ մեկտեղ։ Ռազմապարերն ունեն իրենց հատուկ բազմազանություն, շարժունակություն, համարձակ թռիչքներ, հարձակումներ և յուրահատուկ մնջախաղային արտահայտչականություն։
Ռազմի պարերը հիմնականում լինում են գծային, որը բաժանվում են երկու ձևի՝ միաշարք և երկշարք գծային պարեր։ Սակայն «Ռոստամ Բազին» ռազմապարերի այն առանձնահատուկ պահպանված նմուշներից է, որը պարում են շրջանաձև։ Պարեղանակն ունի խառը շեշտադրումով 3/4 հաշիվ, հատակագծի ընդհանուր տեղաշարժը դեպի աջ է։ Սա վկայում է պարի դրական և հաջողակ բովանդակության և հաղթական շնչի մասին։
Հոլովակում պարում են <<Կարին>> ազգագրական պարի և երգգի խումբը:



Комментарии

Популярные сообщения из этого блога

Ֆնջան պարի Պատմությունը

 Ֆնջան պարը մեծ տարածում է գտել  Ջավախքում ։ «Չորս ոտք», քանի որ կլոր պարերի հիմնական մասի համար ասում են «մի ոտ պար ենք խաղում», եթե ոտքը մեկ անգամ ենք հարվածում, «երկու ոտ ենք խաղում», եթե երկու անգամ ենք հարվածում և այդպես շարունակ։ Երբ շեշտվում է քայլերի զույգ լինելու պայմանը՝ «երկուս գնալ, երկուս դառնալ», ապա պարերը կոչվում են նաև ջուխտ (զույգ) ոտք։ Չորս ոտք պարերը բաժանվում են երկու խմբի՝ թաթի զույգ զարկերով և ոտքը խաղացնելով։ Հենց չորս ոտք պարաձևին էլ պատկանում է «Ֆնջան» պարը՝ գրանցված Ժենյա Խաչատրյանի կողմից։ Պարի անվանումը  թուրքերենից  թարգմանաբար նշանակում ՝ փոքր հախճապակյա բաժակ։ Հոլովակում պարում են  <<Կարին>> ազգագրական պարի և երգգի խումբը:

Վարդան Այգեկցի

Ծնվել է 12 -րդ դարի վերջ և  13 -րդ դարի սկիզբ Հայոց Միջագետքի  Տլուք գավառի Մարաթա գյուղ Մահացել է 1250  թվական Մասնագիտություն Առակագիր Լեզու հայերեն Ազգություն հայ Կրթություն Կիլիկյան Հայաստանի Արքակաղին վանք Գրական ոճեր առակ Ուշագրավ աշխատանքներ «Եզն և Ձի», «Առյուծ և մարդ», «Իմաստուն Զինվոր»

Գարուն

Գարուն բառն անգամ գեղեցիկ է, գեղեցիկ է ու բարի: Տարվա այն եղանակներից է, որ բարի է, հոգեհարազատ: Ձմռան ցուրտ օրերից հետո գալիս է այդքան սպասված եղանակը: Գարնան առաջին ամիսը մարտն է,` մարտի 1-ը: Բոլորը այդ օրը շնորհավորում են միմիյանց: Գարունը կարծես հիշեցնում է իր գալու մասին: Չնայած հիմա գարուն է, բայց դրսում պահպանվում է ձմեռային ցրտաշունչ եկանակը: Հույսով ենք, որ երկար չի մնա այսպես ցուրտ: Ես շատ եմ սիրում գարունը հատկապես մայիս ամիս: Մայիսյան տաք օրերը հաճելի զգացողություներ են պարգեվում բոլորիս: