К основному контенту

Հարուկի Մուրակամի

Հարուկի Մուրակամի

Հարուկի Մուրակամի (Ճապ. 村上 春樹)
(1949, 12 հունվար Կիոտո)
Հարուկի Մուրակամին ծնվել է 1949թ.-ին Կիոտոում՝ Ճապոնիայի մայրաքաղաքում՝ դասական փիլիսոփայության դասախոսի ընտանիքում:
Մուրակամիի պապիկը բուդդայական առաջնորդ էր և մի փոքր տաճար էր ղեկավարում: Հայրը դպրոցում ճապոներեն և գրականություն էր դասավանդում, իսկ ազատ ժամանակ զբաղվում էր բուդդայական լուսավորությամբ:  1950թ.-ին Մուրակամիի ընտանիքը տեղափոխվում է քաղաք Ասիա: 1971թ.-ին Մուրակամին ամուսնանում է իր համադասարանցու՝ Յոկոյի հետ: Ում հետ ապրում է մինչ օրս, երեխաներ չունի: 1974թ.-ին բացում է իր ջազ բարը՝ Տոկիոյում: 1977թ.-ին իր բառը  տեղափոխվում է և ինքն էլ տեղափոխվում է ապրելու Սենդագայա: 1978թ.-ի ապրիլին բեյսբոլի խաղի ժամանակ հանկարծ հասկանում է, որ կարող է գիրք գրել: Մինչ օրս էլ Մուրակամին չի կարողանում բացատրել, թե ինչու, նա ասում է. «Ես պարզապես հասկացա դա և վերջ»: Մուրակամին ավելի ու ավելի հաճախ էր մնում բառի փակվելուց հետո և ամբողջ գիշեր գրում էր ինքնահոս գրիչով՝ հասարակ թղթի վրա: 1979թ.-ին հրատարակվում է  «Առնետի եռերգություն» առաջին մասը` «Լսիր քամու ձայնը» պատմությունը, որի համար Մուրակամին ստանում է մի շարք գրական մրցանակներ: Արդեն տարվա վերջին Մուրակամիի առաջին պատմությունը վաճառվել եր 150000-ից ավել օրինակով: 1980թ.-ին  հրատարկվում է «Առնետի եռերգություն»-ի երկրորդ մասը` «Պինբոլ 1973»: 1981թ.-ին Մուրակամին վաճառում է իր բառը ղեկավարելու լիցենզիան և դառնում է պրոֆեսիոնալ  գրող: 1982թ.-ին նա վերջացնում է իր առաջին վեպը՝ հրատարակելով դրա վերջին երրորդ մասը «Ոչխարների որս» անվանմամբ: Նույն տարում դրա համար ստանում է մրցանակ: 1985թ.-ին հրատարակում է  «Հրաշքների աշխարհ առանց արգելանքի և աշխարհի վերջը» վեպը: Նույն տարում ստանում է մրցանակ: 1986թ.-ին Մուրակամին կնոջ հետ մեկնում է Իտալիա, ապա Հունաստան: Ճանապարհորդում է Էգեյան ծովի մի քանի կղզիներով: Նրա ստեղծագործական կյանքը շատ բուռն էր ընթանում և մինչ օրս լույս են տեսնում մի շարք ստեղծագործություններ: 2001 թ.-ի հունվարի տեղափոխվում է Օիսո նահանգ՝ իր ծովափնյա տնակում ապրելու: Որտեղ ապրում է մինչ օրս:  Մուրակամիի մի շարք ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, 1980-2010թթ.-ի ընթացքում:


Ստեղծագործությունները`

– Լսիր քամու երգը (風の歌を聴け) 1979
– Պինբոլ 1973 (年のピンボール) 1980
– Ոչխարների որս (羊をめぐる冒険)1982
– Հրաշքների աշխարհ առանց արգելանքի և աշխարհի վերջը (世界の終わりとハードボイルド・ワンダーランド)1985
– Նորվեգական անտառ (ノルウェイの森) 1987
– Պարիր, պարիր, պարիր (ダンス・ダンス・ダンス) 1988
– Իմ սիրելի սպուտնիկ (スプートニクの恋人) 1999
– Մթնշաղ (アフターダーク) 2004
– 1Q841 (アフターダーク) 2009-2010

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ֆնջան պարի Պատմությունը

 Ֆնջան պարը մեծ տարածում է գտել  Ջավախքում ։ «Չորս ոտք», քանի որ կլոր պարերի հիմնական մասի համար ասում են «մի ոտ պար ենք խաղում», եթե ոտքը մեկ անգամ ենք հարվածում, «երկու ոտ ենք խաղում», եթե երկու անգամ ենք հարվածում և այդպես շարունակ։ Երբ շեշտվում է քայլերի զույգ լինելու պայմանը՝ «երկուս գնալ, երկուս դառնալ», ապա պարերը կոչվում են նաև ջուխտ (զույգ) ոտք։ Չորս ոտք պարերը բաժանվում են երկու խմբի՝ թաթի զույգ զարկերով և ոտքը խաղացնելով։ Հենց չորս ոտք պարաձևին էլ պատկանում է «Ֆնջան» պարը՝ գրանցված Ժենյա Խաչատրյանի կողմից։ Պարի անվանումը  թուրքերենից  թարգմանաբար նշանակում ՝ փոքր հախճապակյա բաժակ։ Հոլովակում պարում են  <<Կարին>> ազգագրական պարի և երգգի խումբը:

Վարդան Այգեկցի

Ծնվել է 12 -րդ դարի վերջ և  13 -րդ դարի սկիզբ Հայոց Միջագետքի  Տլուք գավառի Մարաթա գյուղ Մահացել է 1250  թվական Մասնագիտություն Առակագիր Լեզու հայերեն Ազգություն հայ Կրթություն Կիլիկյան Հայաստանի Արքակաղին վանք Գրական ոճեր առակ Ուշագրավ աշխատանքներ «Եզն և Ձի», «Առյուծ և մարդ», «Իմաստուն Զինվոր»

Գարուն

Գարուն բառն անգամ գեղեցիկ է, գեղեցիկ է ու բարի: Տարվա այն եղանակներից է, որ բարի է, հոգեհարազատ: Ձմռան ցուրտ օրերից հետո գալիս է այդքան սպասված եղանակը: Գարնան առաջին ամիսը մարտն է,` մարտի 1-ը: Բոլորը այդ օրը շնորհավորում են միմիյանց: Գարունը կարծես հիշեցնում է իր գալու մասին: Չնայած հիմա գարուն է, բայց դրսում պահպանվում է ձմեռային ցրտաշունչ եկանակը: Հույսով ենք, որ երկար չի մնա այսպես ցուրտ: Ես շատ եմ սիրում գարունը հատկապես մայիս ամիս: Մայիսյան տաք օրերը հաճելի զգացողություներ են պարգեվում բոլորիս: