К основному контенту

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
«Ուզում եմ ասել, որ ինձ համար շատ դժվար էր թղթի վրա արված գծագրով պատկերացնել ապագա տուն-թանգարանը: Արտաքինից այն շատ գեղեցիկ էր ու համոզիչ, իսկ ներքին դասավորությունն ու ձևավորումը ավելի դժվար էր պատկերացնել: Նախագիծն, ընդհանուր

առմամբ, ինձ դուր եկավ և ես կուզենայի հաստատել այն ...»
Արամ Խաչատրյան, 29 հունվարի, 1978թ., Մոսկվա
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը գտնվում է Երևանում: Իր կյանքի օրոք կոմպոզիտորն հասցրեց միայն ծանոթանալ ապագա թանգարանի էսքիզներին և խորհուրդներ տալ հայտնի ճարտարապետ Էդուարդ Ալթունյանին, որին կառավարության կողմից հանձնարարված էր տուն-թանգարանի նախագիծը: 
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը գտնվում է Երևանում: Իր կյանքի օրոք կոմպոզիտորն հասցրեց միայն ծանոթանալ ապագա թանգարանի էսքիզներին և խորհուրդներ տալ հայտնի ճարտարապետ Էդուարդ Ալթունյանին, որին կառավարության կողմից հանձնարարված էր տուն-թանգարանի նախագիծը:
Թանգարանի հիմքը հանդիսացավ այն առանձնատունը, որտեղ ապրում էր Ա.Խաչատրյանի ավագ եղբայրը՝ Վաղինակն իր ընտանիքի հետ: Հենց այդտեղ էր հաճախ իջևանում կոմպոզիտորը, երբ ժամանում էր Երևան:

Առանձնատունը պահպանվել է անփոփոխ, իսկ նրան համալրող տուն-թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է այգու տարածքում: Պահպանվել է մի փոքրիկ ներքին բակ, ուր Ա. Խաչատրյանի ծննդյան 105-ամյակի օրը կանգնեցվեց հուշաղբյուր` ճարտարապետներ Ս. Գյուրզադյանի և Ս. Բարսեղյանի նվերը թանգարանին: Շենքի ճակատային մասում վեր խոյացող հինգ կամարները կամերտոն են հիշեցնում:
Թանգարանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ կոմպոզիտորի մահից որոշ ժամանակ անց՝ 1982թ.-ին: Տուն-թանգարանի առաջին տնօրեն նշանակվեց դիրիժոր, երաժշտա-





հասարակական գործիչ, հանրապետության վաստակավոր ուսուցիչ Գոհար Հարությունյանը: Նրա ղեկավարությամբ թանգարանում ընդունված ավանդույթները շարունակվում և նոր լույսի տակ են զարգացվում թանգարանի ներկա տնօրեն` դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանի ղեկավարությամբ:
Տուն-թանգարանում կազմակերպվում են արդեն ավանդական դարձած միջոցառումներ` փառատոներ, հուշ-երեկոներ, մրցույթներ, հանդիպումներ մշակույթի անվանի գործիչների հետ, կազմակերպվում են ցուցահանդեսներ, հնչում են հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերաներ:

Այստեղ պահվում են նամակներ, պարտիտուրային ձեռագրեր, գրքեր, ձայնապնակներ, լուսանկարներ և հանճարեղ կոմպոզիտորի կյանքի և գործունեության հետ այս կամ այլ կերպ առնչվող այլ նյութեր: Ա.Խաչատրյանի որդին՝ Կարենը, թանգարանին է նվիրել հոր անձնական իրերը՝ առանձնասենյակի, ննջասենյակի, ճաշասենյակի կահույքի պարագաները, դաշնամուրը, դիրիժորական ֆրակն ու փայտիկը, նամակները և ընտանեկան արխիվի շատ մանրուքներ:
Ինչպես տուն-թանգարանի բացումից առաջ, այնպես էլ դրանից հետո աշխարհի տարբեր ծայրերից այստեղ են ուղարկվել բազմաթիվ արժեքավոր նյութեր՝ հարստացնելով տուն-թանգարանը նորանոր հուշաիրերով: Ցուցադրանմուշներից մեկը ունի շատ հետաքրքիր պատմություն: Խոսքը տուն-թանգարանին Սան-Պաուլոյից Տիգրան Մոստիջյանի նվիրած դաշնամուրի մասին է: Մի անգամ (դա 50-ական թվականների վերջն էր), երբ Խաչատրյանը համերգներով հանդես էր գալիս Հարավային Ամերիկայում, նրա արվեստի երկրպագու Տ.Մոստիջյանը կոմպոզիտորի պատվին ընդունելություն կազմակերպեց իր տանը:

 Նա դաշնամուր գնեց հատուկ այն նպատակով, որպեսզի Խաչատրյանը գեթ մեկ անգամ դիպչի գործիքի ստեղներին: Երբ կոմպոզիտորն իր մի քանի ստեղծագործություններից հատվածներ նվագեց, տանտերն անսպասելիորեն նրան մեխ տվեց ու խնդրեց, որ Խաչատրյանը քերծելով ստորագրի դաշնամուրի փակիչի վրա: Երկար համոզելուց հետո, տանտերը, վերջապես, հասավ իր ուզածին: Այսօր այդ պատմական դաշնամուրը իր համեստ տեղն է զբաղեցնում թանգարանում:Խաչատրյանի տուն-թանգարանը ունի լուսավոր ու հիանալի ակուստիկայով համերգային դահլիճ, որի պատերը բազմիցս են ընդունել և ընդունում թե՛ կամերային երաժշտության առաջատար կատարողների, թե՛ երիտասարդ երաժիշտների:
Տուն-թանգարանը աչքի է ընկնում հարուստ ձայնադարանով, որտեղ պահվում են դասական և ժամանակակից երաժշտության մոտ 2500 ձայնասկավառակ: Այստեղ նաև գործում է լարային գործիքների վերանորոգման արհեստանոց: Թանգարանում է գտնվում հազվագյուտ գործիքների պետական հավաքածուն:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ֆնջան պարի Պատմությունը

 Ֆնջան պարը մեծ տարածում է գտել  Ջավախքում ։ «Չորս ոտք», քանի որ կլոր պարերի հիմնական մասի համար ասում են «մի ոտ պար ենք խաղում», եթե ոտքը մեկ անգամ ենք հարվածում, «երկու ոտ ենք խաղում», եթե երկու անգամ ենք հարվածում և այդպես շարունակ։ Երբ շեշտվում է քայլերի զույգ լինելու պայմանը՝ «երկուս գնալ, երկուս դառնալ», ապա պարերը կոչվում են նաև ջուխտ (զույգ) ոտք։ Չորս ոտք պարերը բաժանվում են երկու խմբի՝ թաթի զույգ զարկերով և ոտքը խաղացնելով։ Հենց չորս ոտք պարաձևին էլ պատկանում է «Ֆնջան» պարը՝ գրանցված Ժենյա Խաչատրյանի կողմից։ Պարի անվանումը  թուրքերենից  թարգմանաբար նշանակում ՝ փոքր հախճապակյա բաժակ։ Հոլովակում պարում են  <<Կարին>> ազգագրական պարի և երգգի խումբը:

Վարդան Այգեկցի

Ծնվել է 12 -րդ դարի վերջ և  13 -րդ դարի սկիզբ Հայոց Միջագետքի  Տլուք գավառի Մարաթա գյուղ Մահացել է 1250  թվական Մասնագիտություն Առակագիր Լեզու հայերեն Ազգություն հայ Կրթություն Կիլիկյան Հայաստանի Արքակաղին վանք Գրական ոճեր առակ Ուշագրավ աշխատանքներ «Եզն և Ձի», «Առյուծ և մարդ», «Իմաստուն Զինվոր»

Գարուն

Գարուն բառն անգամ գեղեցիկ է, գեղեցիկ է ու բարի: Տարվա այն եղանակներից է, որ բարի է, հոգեհարազատ: Ձմռան ցուրտ օրերից հետո գալիս է այդքան սպասված եղանակը: Գարնան առաջին ամիսը մարտն է,` մարտի 1-ը: Բոլորը այդ օրը շնորհավորում են միմիյանց: Գարունը կարծես հիշեցնում է իր գալու մասին: Չնայած հիմա գարուն է, բայց դրսում պահպանվում է ձմեռային ցրտաշունչ եկանակը: Հույսով ենք, որ երկար չի մնա այսպես ցուրտ: Ես շատ եմ սիրում գարունը հատկապես մայիս ամիս: Մայիսյան տաք օրերը հաճելի զգացողություներ են պարգեվում բոլորիս: