К основному контенту

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան


Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան Հայ դասական երաժշտության հիմնադիր,
մեծանուն կոմպոզիտոր, երաժշտա-հասարակական գործիչ Ալեքսանդր Սպենդիարյանի /1871-1928/ տուն-թանգարանը հիմնադրվել է 1963թ-ին, այն տանը որտեղ կոմպոզիտորը ապրել է կյանքի վերջին տարիներին: 1967թ-ի նոյեմբերի 25-ին տուն-թանգարանը իր դռները բացեց այցելուների առջև: Այն Հայաստանում առաջին երաժշտական թանգարանն էր: Թանգարանի հավաքածուն կազմում է 1317 թանգարանային առարկա: Հավաքածուն ներառում է կոմպոզիտորի անձնական իրերը, նոտաներ, այդ թվում "Ալմաստ" օպերայի, "Երևանյան էտյուդներ" սիմֆոնիկ ստեղծագործության, "Այ, վարդ" ռոմանսի և այլ ստեղծագործությունների ձեռագրերը: Այստեղ պահվում են վավերագրեր ու նամակներ, որոնք տեղեկություն են տալիս Սպենդիարյանի կյանքի և գործունեության մասին, ներկայացնում նրա փոխհարաբերությունները մշակույթի այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են ռուս մեծ կոմպոզիտորներ իր ուսուցիչ Ն. Ռիմսկի-Կորսակովը, Արենսկին, Գլազունովը, ռուս գրողներ Գորկին ու Չեխովը, հայ գրողներ Հովհ. Թումանյանն ու Ալ. Ծատուրյանը, կոմպոզիտորներ Ն. Տիգրանյանն ու Ռ. Մելիքյանը և այլոք: Տուն-թանգարանի մշտական ցուցադրության մեջ տեղ են գտել յուրօրինակ այնպիսի թանգարանային առարկաներ, ինչպիսիք են կոմպոզիտորի ձեռքով պատրաստված "Սպենդիարաֆոն" կոչված երաժշտական գործիքը և "Ալմաստ" օպերայի երևանյան առաջին բեմադրության /1933թ/ միակ պահպանված ազդագիրը: Հուշասենյակը վերականգնված է այնպես, ինչպես կոմպոզիտորի կենդանության օրոք, որը աչքի է ընկնում համեստ կահավորմամբ: Քառասնամյա գործունեության ընթացքում այս մշակութային օջախում ձևավորվել են լավագույն ավանդույթներ, որոնք իրենց շուրջն են համախմբել արվեստասեր հասարակությանը: Տուն-թանգարանի տնօրեն՝ Մ. Օթարյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ֆնջան պարի Պատմությունը

 Ֆնջան պարը մեծ տարածում է գտել  Ջավախքում ։ «Չորս ոտք», քանի որ կլոր պարերի հիմնական մասի համար ասում են «մի ոտ պար ենք խաղում», եթե ոտքը մեկ անգամ ենք հարվածում, «երկու ոտ ենք խաղում», եթե երկու անգամ ենք հարվածում և այդպես շարունակ։ Երբ շեշտվում է քայլերի զույգ լինելու պայմանը՝ «երկուս գնալ, երկուս դառնալ», ապա պարերը կոչվում են նաև ջուխտ (զույգ) ոտք։ Չորս ոտք պարերը բաժանվում են երկու խմբի՝ թաթի զույգ զարկերով և ոտքը խաղացնելով։ Հենց չորս ոտք պարաձևին էլ պատկանում է «Ֆնջան» պարը՝ գրանցված Ժենյա Խաչատրյանի կողմից։ Պարի անվանումը  թուրքերենից  թարգմանաբար նշանակում ՝ փոքր հախճապակյա բաժակ։ Հոլովակում պարում են  <<Կարին>> ազգագրական պարի և երգգի խումբը:

Վարդան Այգեկցի

Ծնվել է 12 -րդ դարի վերջ և  13 -րդ դարի սկիզբ Հայոց Միջագետքի  Տլուք գավառի Մարաթա գյուղ Մահացել է 1250  թվական Մասնագիտություն Առակագիր Լեզու հայերեն Ազգություն հայ Կրթություն Կիլիկյան Հայաստանի Արքակաղին վանք Գրական ոճեր առակ Ուշագրավ աշխատանքներ «Եզն և Ձի», «Առյուծ և մարդ», «Իմաստուն Զինվոր»

Գարուն

Գարուն բառն անգամ գեղեցիկ է, գեղեցիկ է ու բարի: Տարվա այն եղանակներից է, որ բարի է, հոգեհարազատ: Ձմռան ցուրտ օրերից հետո գալիս է այդքան սպասված եղանակը: Գարնան առաջին ամիսը մարտն է,` մարտի 1-ը: Բոլորը այդ օրը շնորհավորում են միմիյանց: Գարունը կարծես հիշեցնում է իր գալու մասին: Չնայած հիմա գարուն է, բայց դրսում պահպանվում է ձմեռային ցրտաշունչ եկանակը: Հույսով ենք, որ երկար չի մնա այսպես ցուրտ: Ես շատ եմ սիրում գարունը հատկապես մայիս ամիս: Մայիսյան տաք օրերը հաճելի զգացողություներ են պարգեվում բոլորիս: