К основному контенту

Սալվադոր Դալի

Սալվադոր Դալի
Իսպանացի նկարիչ, գրող և սյուրռեալիզմի հիմնադիրներից Սալվադոր Դալին (մայիս 11, 1904 – հունվար 23, 1989) ծնվել է Իսպանիայի Կաթալոնիա նահանգի Ֆիգուերաս քաղաքում, ուսանել է Մադրիդի Գեղեցիկ արվեստների դպրոցում, ինչն էլ ազդել է նրա սկզբնական մասնագիտական ժամանակաշրջանում կատարած նկարների վրա, նրանք եղել են զուտ ակադեմիստական ոճի մեջ:

Նրա առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1925 թվականի նոյեմբերին Բարսելոնա քաղաքում: Այդ տարիներին նա նկարում էր միայն ծովային պեյզաժներ: 1929 թվականին Դալին ծանոթանում է Պիկասսոյի և Բրետոնի հետ և հենց այդ ծանոթությունն է դառնում նրա սյուրռեալիստական ճանապարհ բռնելու սկիզբը, և 1929 թվականից նա լիովին ընկղմված էր այդ ոճի մեջ: Հենց այդ տարիներին Դալին ծանոթանում և ամուսնանում է Գալա Էլյուառի հետ, որը հետագա դալիական կյանքի մեծագույն ոգեշնչումն է դառնում:
Թեև Դալին աջակցել և մասնակցել է սյուրռեալիզմի զարգացմանը և գովազդել է այդ ոճը, բայց ոճի առաջնորդները հետագայում նրան մեղադրել են չափազանց շահամոլ լինելու մեջ: Դալիի այս ժամանակահատվածի նկարները արտացոլում են տեսիլային կերպարներն ու ամենօրյա առարկաները, անսպասելի կառուցվածքների տեսքով, ինչպիսին են, օրինակ, նրա հայտնի փափուկ ժամացույցները «Հիշողության կայունություն» նկարում (1931թ., Նորագույն արվեստի թանգարան, Նյու Յորք)։
 
Դալիի արվեստը ծագում է հենց սյուրռեալիստական էսթետիկայից, որտեղ նա գտել է իրեն ամենամոտիկ մոտիվները: Այն բոլոր սյուժեները,  որոնք տեղափոխվում են Դալիի մեկ նկարից մյուսը, բացում են հեղինակի ապրումների աշխարհը, այդ բոլոր սյուժեները գտան իրենց արտացոլանքը նաև պոեմների և ֆիլմերի մեջ, որոնք Դալին նկարահանում էր Լուի Բյունուելի հետ համատեղ ( 1928թ.,  1930թ.): 1936 թվականին Դալին անսպասելի և ընդգծված մասնագիտական շեղում է կատարում դեպի իտալական կլասիցիզմ: 1948 թվականին Դալին մեկնեց ԱՄՆ, որտեղ նա ապրեց մինչ 1948 թվականը: Իր արվեստի մեջ Դալին ներգրավել էր ամենատարբեր աղբյուրներ` նիդերլանդական ռեալիզմ, իտալական բարոկկո, աբստրակցիոնիզմ, փոփ-արթ: Դալիի ավելի ուշ նկարները, որոնք հաճախ կրոնական թեմատիկա էին կրում, ավելի դասական են իրենց ոճի մեջ, օրինակ` «Կորպուս Գիպերկուբուս» (1954, Մետրոպոլիտան թանգարան, Նյու Յորք) և  (1955, Ազգային արվեստի թանգարան, Վաշինգտոն):
 
Դալիի նկարները բնորոշվում են իրենց մանր գծանկարով և իրատեսական մանրամասնություններով և անշուշտ անբասիր գույներով, որոնք ևս շեշտվում են թափանցիկ ջնարակումով: Դալին նաև նկարահանել է սյուրռեալիստական ֆիլմեր, տպագրել նկարազարդված գրքեր, զվաղվել նաև ոսկերչությամբ, պատրաստել թատրոնային բեմեր և հագուստներ: Դալիի նկարչության հետ մեկտեղ կան նրա բալետային սցենարները և մի շարք գրքեր, որոնցից են` «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը» (1942թ.) և «Հանճարի օրագիրը» (1964թ.): 
 
Դալիի կյանքն ու արվեստը դարձել էին մի կախարդական միաձուլում, որը նույնպես կարելի է Դալիի ստեղծագործություններից համարել: Սալվադոր Դալին ներկայացված է ԱՄՆ-ի և Եվրոպայի թանգարաններում` Լոնդոն, Բասել, Գլազգո, Փարիզ, Չիկագո, Նյու Յորք, Վաշինգտոն և Ֆիլադելֆիա քաղաքներում:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ֆնջան պարի Պատմությունը

 Ֆնջան պարը մեծ տարածում է գտել  Ջավախքում ։ «Չորս ոտք», քանի որ կլոր պարերի հիմնական մասի համար ասում են «մի ոտ պար ենք խաղում», եթե ոտքը մեկ անգամ ենք հարվածում, «երկու ոտ ենք խաղում», եթե երկու անգամ ենք հարվածում և այդպես շարունակ։ Երբ շեշտվում է քայլերի զույգ լինելու պայմանը՝ «երկուս գնալ, երկուս դառնալ», ապա պարերը կոչվում են նաև ջուխտ (զույգ) ոտք։ Չորս ոտք պարերը բաժանվում են երկու խմբի՝ թաթի զույգ զարկերով և ոտքը խաղացնելով։ Հենց չորս ոտք պարաձևին էլ պատկանում է «Ֆնջան» պարը՝ գրանցված Ժենյա Խաչատրյանի կողմից։ Պարի անվանումը  թուրքերենից  թարգմանաբար նշանակում ՝ փոքր հախճապակյա բաժակ։ Հոլովակում պարում են  <<Կարին>> ազգագրական պարի և երգգի խումբը:

Վարդան Այգեկցի

Ծնվել է 12 -րդ դարի վերջ և  13 -րդ դարի սկիզբ Հայոց Միջագետքի  Տլուք գավառի Մարաթա գյուղ Մահացել է 1250  թվական Մասնագիտություն Առակագիր Լեզու հայերեն Ազգություն հայ Կրթություն Կիլիկյան Հայաստանի Արքակաղին վանք Գրական ոճեր առակ Ուշագրավ աշխատանքներ «Եզն և Ձի», «Առյուծ և մարդ», «Իմաստուն Զինվոր»

Գարուն

Գարուն բառն անգամ գեղեցիկ է, գեղեցիկ է ու բարի: Տարվա այն եղանակներից է, որ բարի է, հոգեհարազատ: Ձմռան ցուրտ օրերից հետո գալիս է այդքան սպասված եղանակը: Գարնան առաջին ամիսը մարտն է,` մարտի 1-ը: Բոլորը այդ օրը շնորհավորում են միմիյանց: Գարունը կարծես հիշեցնում է իր գալու մասին: Չնայած հիմա գարուն է, բայց դրսում պահպանվում է ձմեռային ցրտաշունչ եկանակը: Հույսով ենք, որ երկար չի մնա այսպես ցուրտ: Ես շատ եմ սիրում գարունը հատկապես մայիս ամիս: Մայիսյան տաք օրերը հաճելի զգացողություներ են պարգեվում բոլորիս: