Չարլզ Դարվին

Նավն Անգլիայի ափերից ճանապարհ ընկավ 1831 թ-ի դեկտեմբերի 27-ին: Ճամփորդության (տևեց 5 տարի) առավել կարևոր մասը Դարվինի համար եղավ Գալապագոսյան կղզիներում շրջագայելը, որի ընթացքում նա առաջին անգամ նկարագրեց հարավամերիկյան բազմաթիվ կենդանիներ, հատկապես կրծողներ, գալապագոսյան մողեսներ, գիշատիչ թռչուններ, կրիաներ և այլն: Դարվինը նկատեց նաև, որ տարբեր կղզիներում ապրում են սերինոսների ազգակից տեսակներ, որոնք տարբերվում են մյուսներից, բայց բոլորը նման էին Հարավային Ամերիկային բնորոշ սերինոսների տեսակներից մեկին: Դա հիմք ծառայեց եզրակացնելու, որ կենդանի օրգանիզմները սերնդափոխության ընթացքում կարող են փոփոխություններ կրել և բնական ընտրության ճանապարհով հարմարվել շրջակա միջավայրին, այսինքն՝ բնության մեջ ավելի կենսունակ են և սերունդ են տալիս միայն առավել հարմարված օրգանիզմները:
1859 թ-ին գիտնականն իր տեսությունը շարադրեց «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով» աշխատությունում, ինչը, սակայն, տարիներ շարունակ չէր ընդունվում, քանի որ հակասում էր մինչ այդ եղած համընդհանուր պատկերացմանը, ըստ որի՝ Երկրի վրա բոլոր կենդանի էակները ստեղծված են Աստծու կողմից և մնում են անփոփոխ: Այսօր արդեն Դարվինի ուսմունքին կասկածանքով են վերաբերում միայն սակավաթիվ գիտնականներ:
Ճանապարհորդությունից վերադառնալուց մոտ 1 տարի անց Դարվինը հիվանդացավ, և կյանքի հետագա 40 տարիների ընթցքում նա գրեթե լրիվ հաշմանդամ էր: Սակայն մինչև մահ նա շարունակեց իր գիտական հետազոտությունները:
Չառլզ Դարվինի «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով կամ Հարմարված ցեղերի պահպանումը կյանքի պայքարում» գիրքը 1936 թ-ին թարգմանվել է նաև հայերեն:
Комментарии
Отправить комментарий