Տուրիզմը ՀՀ-ում
Տուրիզմը մարդկանց ժամանակավոր տեղաշարժ դեպի այլ երկիր, կամ տվյալ երկրի այլ վարչական տարածք՝ հանգստի, ժամանցի, առողջարանային, գործնական կամ ստեղծագործական նպատակներով՝ առանց վճարվող աշխատանք վարելու։
Հայաստանի տուրիզմի նախադրյալներից մեկը դա նրա պատմությունն է: Հայաստանը՝ որպես բազմադարյա պատմություն և հարուստ մշակույթ ունեցող երկիր, մշտապես հետաքրքրել և գրավել է հարևան և հեռավոր երկրների բնակիչներին։ Օտարկերացիներին նաև հետաքրքրում է մեր ճարտարապետությունը՝ մեր ամրոցները, եկեղեցիները, վանքերը… Տուրիզմ նախադրյալներից է նաև Հայաստանի բնությունը՝ Սևանա լիճը, Դիլիջանը, Արզնին, Քարերի սիմֆոնիան և այլն:
Տուրիզմի խոչընդոտներից մեկն է ինֆրաստրուկտուրան: Ինֆրաստրուկտուրան Հայաստանում այդքան էլ զարգացած չէ: Նաև խոչընդոտ է հանդիսանում լավ և էժան հյուրանոցների պակասը շրջաններում:
Դեռ միջնադարում Հայաստանում կառուցվել են իջևանատներ, քարավանատներ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որտեղ կանգ էին առնում Մետաքսի ճանապարհով անցնող առևտրականներն ու արհեստավորները։ ԽՍՀՄ գոյության տարիներին Խորհրդային Հայաստան են այցելում միութենական մյուս հանրապետությունների հարյուրավոր քաղաքացիներ՝ հիմնականում հանգստի կազմակերպման կամ աշխատանքային նպատակներով։ Զբոսաշրջիկների համար Երևանում և շրջաններում կառուցվում են հյուրանոցային համալիրներ, որոնք մեծ համբավ էին վայելում այցելուների մոտ։2000-ական թվականներից Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար նոր էջ է բացվում։ Եթե մինչ այդ երկիր էին գալիս գերազանցապես ԽՍՀՄ քաղաքացիներ, մասնավորապես՝ ռուսներ, վրացիներ ու հայեր, ապա նորանկախ Հայաստանը և ազատագրված Արցախը տեսնելու համար տարեցտարի Երևան են այցելում հազարավոր սփյուռքահայեր՝ Ռուսաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լիբանանից, Ֆրանսիայից և այլ հայաշատ երկրներից։
Շատ կարևորագույնէ տուրիզմի դերը Հայաստանում: Ըստ վերջերս կատարված հաշվարկների Հայաստանում տուրիստները ծախսում են մոտ 500.000դր մեկ հոգու հաշվարկում: Դա նպաստում է տուրիզմի հետ կապված ճյուղերի զարգացմանը:
Եթե ցանկանում ենք ավելի շատ տուրիստներ գան Հայաստան՝ պետք է առաջարկել ավելի շատ տուրիստական պրոդուկտներ: Դրա շնորհիվ տուրիստները ավելի շատ կգան Հայաստան:
ՀՀ բնակչության խտությունը
Արագածոտնի մարզ | 142,5 |
Արարատի մարզ | 281,0 |
Արմավիրի մարզ | 286,6 |
Գեղարքունիքի մարզ | 242,3 |
Լոռու մարզ | 281,8 |
Կոտայքի մարզ | 282,7 |
Շիրակի մարզ | 281,7 |
Սյունիքի մարզ | 152,8 |
Վայոց ձորի մարզ | 56,0 |
Տավուշի մարզ | 134,7 |
- Արմավիրի մարզ
- Կոտայքի մարզ
- Լոռու մարզ
- Կոտայիք մարզ
- Սյունիքի մարզ
- Արագածնոտի մարզ
- Տավուշի մարզ
- Վայոց ձորի մարզ
ՀՀ լանդշաֆտներ
Անապատակիսանապատային
Տարածված է Արարատյան և Վայքի գոգավորություններում: Այս գոտում անապատային լանդշաֆտները տարածված են կղզյակներով: Ձմեռը ցուրտ է,իսկ մառաը տևային, շոգ և չորային: Հաճախակի հանդիպող բուսատեսակները ծառանման օշինդրը, հազարատերևուկը, ինչպես նաև վաղանցիկ բույսերը, որոնցից ամենատարծվածը աղածաղիկն է:Այս գոտում կենդանիներից տարածված է ճագարամուկը ,դաշտամուկը, հանդիպում են նաև տափաստանային կատու, ոզնի: Տարածված են թունավոր օձերը, որոնցից հայտնի են գյուրզան, թունավոր մորմերնու կարիճները: Լեռնային չորասեր բուսականության գոտուն բնորոշ են բեզոարյան այժը, մուֆլունը և ընձառյուծը: Նրանք երեքն էլ գրանցված են Կարմիր գրքում:
Կիսանապատային
Տարածված են 800-1400 մ բարձրություններում, որտեղ տարեկան տեղումների քանակը 230-300մմ է: Այնտեղ տիրապետում են սև հողերը: Այստեղ աճում է լեռնաչորասեր բույսեր: Այստեղ ապրում են սողուններ և տարբեր միջատներ:
Չոր լեռնատափաստանային
Ձգվում է հիմնականում Արարատյան և Վայքի նախալեռներով՝ մինչև 1800մ բարձրությունները: Կլիման տաք է, չորային: Այստեղ տիրապետում են լեռնաշագանակագույն հողերը: Այս ենթագոտին նպաստավոր է մերձարևադարձային բույսերի, պտղաբուծության, հացահատկի, ծխախոտի և այլ տեխնիկական բույսերի մշակման համար: Այս ենթագոտում շատ են թռչունները և կրծողները և քիչ են սողուններն ու միջատները: Լայն տարածում ունեն ճագարամուկը, գետնասկյուռը, դաշտամուկը, խլուրդը,ժանտաքիսը,սարյակնռրը և սևաճակատ շամփրուկը:
Սևահողային
Ձգվում է մինչև 2000-2400մ բարձրություններում: Այս ենթագոտին բնութագրվումէ տաք ամառով և ցուրտ ձմեռով: Տիրապետում է փետրախոտային և սիզախոտային տիպիկ տափաստանային բուսականությունը: Կենդանական աշխարհը հարուստ է ու բազմազան. Շատ են կռծողներն ու թռչյունները:
Լեռնանտառային
Զբաղեցնում է հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները: Կլիման այլ գոտիների համեմատ մեղմ է. Ձմեռը չափավոր ցուրտ,ձյունառատ, իսկ գարունը՝ զով և խոնավ: Այնտեղ տիրապետում են լեռնանտառային գորշ և դարչնագույն հողերը: Այս գոտում շատ են վրացական կաղնին և արևելյան հաճրենին: Անտառներում շատ են կաթնասունները: Հյուսիսում հանդիպում են այծյամ, լուսան, գորշ արջ, վարազ, իսկ Զանգեզուրում՝ մացառախոզ, շնագայլ, սիրիական արջ, ժայռածեպերին՝ բեզոարյան այծ:
Մերձալպյան և ալպյան
Տարածված են 1900-2400մ բարձրությունների վրա: Այս գոտում շուրջ կես տարի ձմեռ է, իսկ ամառը կարճ է ու զով: Տարածված են լեռնամարգագետնային հողերը: Մերձալպյան գոտու ստորին մասում տիրպետում են մեկ մետրանոց մեծատերև խոտաբույսերը: Այս գոտին աչքի է ընկնում թռչունների, միջատների և գույնզգույն թիթեռների առատությամբ:
Ջյունամերձ
Տարածվում են բարձր լեռների գագաթային մասերում՝ 3500մ վեր: Բուսածածկույթ չի գոյանում: Ամենուրեք քարացրոններ են, ավազ ու պարզագույն հողեր:
Հայաստանի ջրային ցանց

1-Ախուրյան
Ախուրյանը սկիզբ է առնում Արփի լճից: Ախուրյանը ջրառատությամբ հանրապետության երրորդ գետն է: Ախուրյաանը թափվում է Արաքս գետի մեջ: Ախուրյանի երկարությունը 186 կիլոմետր:
2-Դեբեդ
Դեբեդը կազմվում է երկու գետակներից Փամբակից և Ձորագետից: Դեբեդը թափվում է Խրամի մեջ և ունի 152 կմ: Դեբեդը ՀՀ տարածքի ամենաջրառատ լեռնային գետն է:
3-Աղստև
Աղստևը սկիզմբ է առնում Փամբակի լեռներից: Գետի երկարությունը 133կմ է: Թափվում է Կուր գետ:
4-Քասախ
Քասախի երկարությունը 89կմ է: Նա կազմված է Արագածից և Փամբակի լեռնալանջերից սկիզբ առնող երկու գետակներից: Քասախը թափվում է Սևջուր:
5-Հրազդան
Հրազդանը ունի 141կմ երկարություն: Սկիզմբ է առնում Սևանա լճից: Թափվում է Արաքս գետը:
6-Արփա
Արփան սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից: Երկարությունը 126կմ է: Թափվում է Արաքսի մեջ:
7-Որոտան
Որոտանը սկիզբ է առնում Խալխա լճակից: Երկարությունը 178կմ է: Թափվում է Արաքս:
Ա Դ Ր Բ Ե Ջ Ա Ն
1.Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:
Ադրբեջան հանրապետություն Սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը արևմուտքում, Վրաստանին հյուսիս արևմուտքում, Ռուսաստանի Դաշնությանը հյուսիսում և Իրանի Իսլամական Հանրապետությանը հարավում։ Ադրբեջանական Հանրապետության կազմի մեջ է մտնում նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որը սահմանակցում Հայաստանի Հանրապետությանը, Իրանին և Թուրքիային (7 կմ լայնությամբ միջանցքով)է Հարավային Կովկասում և գտնվում է Կասպից ծովի արևմտյան ափամերձ շրջանում։
2.Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:
Ադրբեջանի դերը, ոչ միայն հվ-արմ Ասիայում,այլ ամբողջ աշխարհում կայանում է նրանում, որ նայելով համաշխարհային հանրության դեմքին ստում է, թալանում է, սպանում է,գլխատում է անմեղ մարդկանց:
3.Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:
Ադրբեջանը, լինելով ցարական Ռուսաստանի, իսկ այնուհետև՝ ԽՍՀՄ-ի մասը, իր բարենպաստ աշխարհագրական դիրքի ու բնական հարուստ պաշարների շնորհիվ դարձել է ինդուստրիալ-ագրարային երկիր։Հաշվի առնելով Ադրբեջանի տնտեսության զարգացման դինամիկան՝ երկիրը բաժանված է 10 տնտեսական շրջանների ;Բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններն արտադրում են պողպատ, տարբեր մեքենաներ ու հաստոցներ, սինթետիկ կաուչուկ, ավտոդողեր, քիմիական նյութեր և այլն։ Սննդի արդյունաբերության ճյուղերից առավել աչքի են ընկնում մրգի և ձկան պահածոների արտադրությունն ու գինեգործությունը։ Զարգացած է նաև գորգագործությունը։ Գյուղատնտեսության մեջ մշակում են բամբակենի, ծխախոտ, թեյ, ձիթենի, ցիտրուսներ, հացահատիկային բույսեր։ Նախալեռնային շրջաններում տարածված է խաղողագործությունը։ Ամենուրեք կան պտղատու այգիներ (առավել տարածված պտուղներն են նուռը, նուշը, թուզը, սերկևիլը)։ Անասնապահության գլխավոր ճյուղը ոչխարաբուծությունն ու տավարաբուծությունն են։ Զարգացած է ձկնորսությունը (հատկապես՝ թառափի և սաղմոնի)։ Վիթխարի է Կասպից ծովինշանակությունը երկրի տնտեսության համար, որը ողողում է երկրի ամբողջ արևելյան ափը։ Այն էժան տրանսպորտային միջոց է, ջրերը պարունակում են միլիոնավոր տոննա տարբեր աղեր, հարուստ է նավթի և գազի պաշարներով, արժեքավոր ձկնատեսակներով (Կասպից ծովին բաժին է ընկնում թառափի համաշխարհային որսի ավելի քան 80%-ը)։
Վրաստան
1.Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:
Վրաստանը երկիր է Անդրկովկասում, Սև ծովի արևելյան ափին։ Վրացական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքը արևմուտքում սահմանակից է Աբխազիային, իսկ հյուսիսում՝ Հարավային Օսիային։ Ինչպես նաև հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանին, հարավում՝ Թուրքիային և Հայաստանին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանին։ Վրաստանը միջերկրամասային երկիր է, հիմնականում գտնվում է Ասիայում, մասամբ Եվրոպայում։ 1999 թ. ապրիլի 27-ից Եվրախորհրդի անդամ է
2.Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:
Վրաստանը՝ որպես տարածաշրջանում բավական ակտիվ դերակատարում ունեցող երկիր, փորձում էր մի կողմից ամրապնդել և զարգացնել իր հարաբերությունները տարածաշրջանային իր հարևանների հետ, մյուս կողմից, արդյունավետորեն մանևրելով, առաջ մղել իր շահերը տարածաշրջանում:
Վրաստան- Թուրքիա: Թուրքիան շարունակում է մնալ Վրաստանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերը: Կողմերն սկսեցին կյանքի կոչել Դավոսի համաժողովի ժամանակ «Վրաց-Թուրքական ռազմավարական խորհուրդ» ստեղծելու շուրջ ձեռք բերված համաձայնությունը,հետոտեղի ունեցավ խորհրդի առաջին նիստը՝ երկու երկրների վարչապետների գլխավորությամբ: Խորհուրդը կոչված է նպաստելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ մասնավորապես տարածաշրջանային նշանակություն ունեցող երկկողմ ծրագրերի կյանքի կոչմանը: Վրաստան- Ադրբեջան:Ադրբեջանական ուղղությունը, թերևս, Վրաստանի արտաքին քաղաքականության ամենաակտիվ ուղղություններից է: Երկկողմ մեծաթիվ փոխայցելությունների մի մասը պայմանավորված էր Վրաստան մատակարարվող գազի հիմնախնդրով: Տեխնիկական գործոններով պայմանավորված՝ Ադրբեջանը չէր կարողանում ապահովել Վրաստանի գազի աճող պահանջները, ուստի Թբիլիսին սկսել էր այլընտրանքներ որոնել, այդ թվում՝ դիտարկելով «Գազպրոմ»-ից ձեռք բերվող գազի ծավալների մեծացման հնարավորությունը: Դա, իհարկե, Բաքվում որոշակի անհանգստություն առաջ բերեց, և ծավալվեցին բավական ինտենսիվ բանակցություններ: Արդյունքում ստորագրվեց ադրբեջանական գազի մատակարարումների պայմանագրի նոր տարբերակը, որով Ադրբեջանը պահպանեց իր մոնոպոլ դիրքերը, իսկ Թբիլիսիին հաջողվեց հասնել Ադրբեջանից Վրաստան մատակարարվող «սոցիալական գազի» (տարեկան մոտ 500 մլն մ/խ) գնի որոշ իջեցման;
Բավական ակտիվ էր նաև Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա համագործակցության ձևաչափը, և տարվա ընթացքում, արդեն ըստ ավանդույթի, կայացան վարչապետների, արտգործնախարարների ու տարբեր ոլորտների նախարարների եռակողմ հանդիպումները: Այս տեսանկյունից հատկանշական է Գաբալայում երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որի արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ խորացնելու համագործակցությունը ռազմական կրթության, էներգետիկ անվտանգության ոլորտներում, ինչպես նաև նախապատրաստելու պաշտպանության ոլորտում երեք երկրների համագործակցության փոխըմբռնման հուշագիր:
Վրաստան- Իրան: Սանկցիաների չեղարկման գործընթացի մեկնարկից ի վեր Թբիլիսին բավական մեծհետաքրքրություն է ցուցաբերում Թեհրանի հետ հարաբերությունների վերականգնման և զարգացման ուղղությամբ: Այս ուղղությամբ թերևս բավական նշանակալի քայլ էր 3 տարվա ընդմիջումից հետո Թբիլիսիի կողմից Ւրանի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի վերականգնումը: Ըստ տարբեր գնահատականների՝ նման քայլը կարող է նպաստել թե՛ դեպի Վրաստան իրանցի զբոսաշրջիկների հոսքի մեծացմանը, թե՛ իրանական կապիտալը դեպի վրացական տնտեսություն գրավելուն:
3.Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:
Վրաստանը ինդուստրալ-ագրարային երկիր է։ Այն ունի զարգացման միջին մակարդակ։ Տնտեսությունը բազմաճյուղ է։ Դրա գլխավոր նախադրյալը բնակլիմայական պայմանների և ռեսուրսների բազմազանությունն է։ Արդյունաբերական արտադրանքի արժեքն զգալիորեն գերազանցում է գյուղատնտեսականին։ Զարգացած են նաև առևտուրն ու սպասարկման ոլորտը։ԽՍՀՄ կազմում Վրաստանը հայտնի էր սև մետաղների, մեքենաների, քիմիական նյութերի, շինանյութի և մերձարևադարձային գյուղատնտեսության մթերքներ արտադրող երկիր։Մեծ է երկրի տնտեսության կախվածությունը արտաքին առևտրից։ Վրաստանի համար տնտեսական զարգացման հզոր գործոն է Սև ծովը։ Վրաստանում նաև զարգացած է ,թե տուրիզը և,թե առողջարանային տնտեսությունը` Սև ծովի ափին, Բորժոմ, Ծղալտուբո և այլ լեռնային տարածքներում:
4.Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար, ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները:
Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին:Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993 թ. հուլիսից:2008թ. ապրիլին Բաթումիում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:Հայաստանը գործնականում հետաքրքրություն չէր ցուցաբերում Վրաստանի հանդեպ, բավարարվելով ավելի շատ կենացներով: Սակայն, «ժողովրդական» մակարդակով հայերի հետաքրքրությունը Վրաստանի հանդեպ բավական մեծ է՝ վրացական ծովափերին հանգստացողների մեծ մասը հայեր են, հայկական կապիտալը չի թաքցնում, որ Վրաստանում իրեն ավելի հարմարավետ է զգում, Ամանորն էլ շատ հայեր գերադասում են անցկացնել Թբիլիսիում: Իրենք՝ վրացիները չեն սիրում Հայաստան ժամանել, բացի թերեւս առեւտրականներից:Հարեւանությամբ ապրող հայերն ու վրացիները բավական հեռու են իրարից մշակույթով, խոհանոցով, լեզվով, աշխարհայացքով:
Հայ վրացական հարաբերությունները կարելի է գնատել բարի դրացիական,որը կարող է լավ ազդեցություն ունենալ ՀՀ- ի համարՀայ վրացական հարաբերությունները պետք է զարգանան հավասարը հավասարի սկզբունքով:
Իրանի Իսլամական Հանրապետություն
- Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
Իրանը ունի 9 հարևան պետություն ցամաքով սահմանակիցէ՝ Հայաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Թուրքմենստանին, Աֆղանստանին, Պակիստանին, Իրաքին: Ծովային հատվածով Օմանին և Արաբական Էմիրություններին։ Հյուսիսում Իրանի տարածքը ողողվում է Կասպից ծովի, հարավում՝ Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերով
- Բնութագրեք Իրանյի աշխարհագրական դիրքը:
Իրանն ընկած է Ասիա աշխարհամասի հարավ-արևմտյան մասում և զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի ընդարձակ տարածքի 2/3 մասը՝ Միջագետքից մինչև Կոպետ-Դաղի կատարները տարածվելով մոտ 1400 կմ, և Արաքսից մինչև Պակիստանի սահմանակից Բելուջիստան՝ մոտ 2250 կմ։ Երկրի տարածքը կազմում է 1 միլիոն 648 հազար կմ։ Այն հավասար է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Իռլանդիայի և Դանիայի տարածքները միասին վերցրած։ Իրանը՝ լեռների ու բարձր լեռնաշղթաների երկիր է, որոնք զբաղեցնում են նրա տարածքի 4/5-ից ավելին։ Ռելիեֆը շատ բարդ է, բարձրությունների տատանումները՝ խիստ կտրուկ։
- Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:
Իրանը Հարավային Կովկասի տարածաշրջանը դիտարկում է որպես իր կենսական հետաքրքրությունների և շահերի տարածք, որտեղ տեղի ունեցող ցանկացած զարգացում և առկա ուժերի բալանսի փոփոխություն դյուրագրգիռ է ընդունվում Թեհրանի կողմից:Հարավային Կովկասի տարածաշրջանը սահմանակցելով Իրանին հյուսիսից նոր հնարավորությունների կամ մարտահրավերների թատերաբեմ կարող է լինել Իրանի համար: Այսպիսով, Իրանի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ շարունակելու է աճել, այդ թվում այդ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմի ամրապնդման, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների խորացման գործընթացներով պայմանավորված: ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին ընդգծել է.«Իրանը չի ցանկանում տարածաշրջանի,մասնավորապես հարևան երկրների հետ հարաբերություններում լարվածություն տիրի: ԻԻՀ-ը տարածաշրջանային ուժ է, և այս ուժը չի հակասում տարածաշրջանի հատկապես հարևան երկրների շահերին:Անդորր և անվտանգություն պարգևող Իրանի ուժը ծառայում է ապահով տարածաշրջանին: Իսլամական Իրանը ցանկանում է ,որ տարածաշրջանի բոլոր երկրները համագործակցեն կայուն միջավայրում ,որպեսզի այս շրջանակում նրանք հասնեն կայուն խաղաղության ու զարգացման:Անապահովությունն ու լարվածությունը կանխում են երկրների ծաղկումը: Առճակատման քաղաքականությունը և նույնիսկ ուժային միջոցից օգտվելը կավերեն տարածաշրջանը, ինչի հավաստիքն են՝ Սիրիան ,Եմենը և Իրաքը: Եթե տարածաշրջանի երկրների միջև գործակցության քաղաքականություն որդեգրվեր այսօր այս երեք երկրները նման վիճակում չէին հայտնվի»:
- Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:
Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը Իրանը ագրարային երկիր էր։ Գյուղատնտեսության մեջ տիրապետում էին ֆեոդալական և կիսաֆեոդալական հարաբերությունները։ Արդյունահանվում էր միայն նավթ, որը տնօրինում էր օտարերկրյա կապիտալը։ 1960-ական թթ. անցկացվեց հողային ռեֆորմ, վերացվեց խոշոր ֆեոդալական հողատիրությունը՝ գյուղացիների մեծ մասը (մոտ 2,5 մլն ընտանիք) վարձակալից դարձավ մանր հողատեր։ Յոթնամյա և հնգամյա պլանների միջոցով տնտեսության զարգացումը սկսել է ընթանալ ինդուստրացման ուղիով։ Կառուցվել են ծանր արդյունաբերության խոշոր ձեռնարկություններ, ստեղծվել էներգետիկայի միասնական սիստեմ։ Տնտեսության մեջ շարունակում է մեծ դեր խաղալ նավթարդյունաբերությունը։ Նախկին ագրարային երկիրը դարձել է ագրարային-ինդուստրիալ երկիր։ Մեծանում է պետության սեկտորի դերը։ Աճել է ազգային եկամուտը։ Երկրի տնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ունեցավ տնտեսական և տեխնիկական համագործակցությունը սոցիալիստական երկրների հետ։
Թ ՈՒ Ր Ք Ի Ա
1.Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
Թուրքիան սահմանակից է` Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ, հարավից՝ Իրաքի և Սիրիայի հետ, արևմուտքից՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ։ Թուրքիայի ափերը ողողում են չորս ծովեր՝ Սև, Միջերկրական, Էգեյան և Մարմարա;
1.
3. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը: Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասերում՝ Ասիայում և Եվրոպայում։ Նրա հիմնական մասը՝ երկրի տարածքի 97 %-ը, գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է ասիական երկիր։ Եվրոպական մասը (պատմական անունը՝ Արևելյան Թրակիա) Բալկանյան թերակղզու ծայրագույն հարավ-արևելքն է։ Թուրքիան առավելապես լեռնային երկիր է. հիմնականում գտնվում է Փոքրասիական բարձրավանդակի և Հայկական լեռնաշխարհի սահմաններում։ Հյուսիսային և հարավային ափերը բարձրադիր են և թույլ կտրտված։ Հարավային ափին են հարում Անթալիա և Չուքուրօվա ցածրադիր հարթավայրերը։ Արևմտյան ծովափը խիստ կտրտված է։ Փոքրասիական բարձրավանդակը և մասամբ Հայկական լեռնաշխարհըհյուսիսից եզերված են Պոնտական լեռներով (բարձրությունը՝ մինչև 3931 մ), հարավից՝ Տավրոսի լեռներով (մինչև 3726 մ), որոնք արևելքում ձուլվում են Հաքյարի լեռներին (մինչև 4168 մ) Փոքրասիական բարձրավանդակի արևմտյան մասը բաղկացած է մինչև 2500 մ բարձրության լայնակի ձգվող զուգահեռ լեռնաշղթաներից, կենտրոնական մասն զբաղեցնում է Անատոլիական սարահարթը։ Հայկական լեռնաշխարհի՝ Թուրքիային պատկանող մասում առանձնանում են մի շարք գոգավորություններ և սարահարթեր։ Սարահարթերը կազմված են հնագույն լավային ծածկույթներից, նրանց վրա վեր են խոյանում բազմաթիվ հզոր հանգած հրաբուխներ՝ Արարատը (5165 մ, Թուրքիայի ամենաբարձր կետը), Սիփանը (4434 մ), Նեմրութը (3050 մ) և ուրիշներ։ Հայկական Տավրոսից հարավ գտնվում է Զեզիրե սարավանդի (500-1000 մ) հյուսիսային մասը։ Եվրոպական Թուրքիայի Սեծովյան ափի երկայնքով ձգվում է Իսթրանջա լեռնաշղթան (մինչև 1030 մ) Թուրքիայի տարածքը գտնվում է Միջերկրածովյան ծալքավոր գեոսինկլինալային գոտու սահմաններում։ Այստեղ առանձնանում են Պոնտոսի և Տավրոսի ալպյան ծալքավոր համակարգերը, որոնց միջև գտնվում է մինչ քեմբրի և մասամբ պալեոզոյի բյուրեղային ապարներից կազմված Կենտրոնա-Անատոլական ծալքավոր միջակա զոնան։ Հարավ-արևելքում անցնում է հնագույն Աֆրիկա-Արաբական պլատֆորմի եզրային կքվածքը
4. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում: Արևմտյան այն հեղինակները, որոնք Թուրքիայի հանդեպ անբացատրելի համակրանք ունեն, նեոօսմանիզմը ներկայացնում են որպես քարոզչական նպատակ, որը միտված է Անատոլիայի շրջակա աշխարհի բարգավաճման ու անվտանգության ապահովմանը։ Նույն բանը հռչակում են թուրք նշանավոր քաղգործիչները։ Բայց ժամանակն առաջ է շարժվում, նեոօսմանիզմի մարդասիրական նպատակներն ու խնդիրներն ավելի ու ավելի են կասկածի ենթարկվում, և, որպես բանավեճի առարկա, հանդես է գալիս տարածաշրջաններում թուրքական գերիշխանության աշխարհաքաղաքական դոկտրինը։
Նեոօսմանիզմը նրբին թեմա է դարձել այն երկրներում, որոնք Անկարայում համարվում են այդ դոկտրինի տարածման միջավայր։ Առայժմ ոչ ոք և ոչ մի տեղ հարց չի առաջադրել նեոօսմանիզմի էության, բուն նպատակի և դրանից բխող քաղաքականության հնարավոր հետևանքների մասին։ Պետք է խոստովանել, որ «նեոօսմանիզմ» տերմինը ծնունդ է առել հայկական միջավայրում, պանթուրքիզմի ձևափոխման գործընթացների դիտարկման և տարբեր երկրներում ու տարածաշրջաններում իր ներկայությունը հաստատելու Թուրքիայի փորձերի հետևանքով։
Նեոօսմանիզմը նրբին թեմա է դարձել այն երկրներում, որոնք Անկարայում համարվում են այդ դոկտրինի տարածման միջավայր։ Առայժմ ոչ ոք և ոչ մի տեղ հարց չի առաջադրել նեոօսմանիզմի էության, բուն նպատակի և դրանից բխող քաղաքականության հնարավոր հետևանքների մասին։ Պետք է խոստովանել, որ «նեոօսմանիզմ» տերմինը ծնունդ է առել հայկական միջավայրում, պանթուրքիզմի ձևափոխման գործընթացների դիտարկման և տարբեր երկրներում ու տարածաշրջաններում իր ներկայությունը հաստատելու Թուրքիայի փորձերի հետևանքով։
4.Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:
Թուրքիան աշխարհում 15-րդն է իրական ՀՆԱ-ի ցուցանիշով և 17-րդը անվանական ՀՆԱ-ի ցուցանիշով։Երկիրը OECD անդամ է և մտնում է G-20-ի մեջ։ 1995 թվականի դեկտեմբերի 31-iն Թուրքիան դարձել է Եվրոխորհրդի անդամ։Թուրքիան այսօր համարվում է աշխարհի արագ տեմպերով զարգացող երկրներից մեկը։ 2010 թվական տնտեսական աճի ցուցանիշով զիջել է միայն Չինաստանին։ Թուրքիան դասվում է այն փոքրաթիվ երկրների շարքին, որոնք 2008-2009 թվականի ճգնաժամից քիչ են տուժել։Թուրքիայի ավանդկան ճյուղերին՝ տեքստիլ և սննդի արդյունաբերություններին, գյուղատնտեսությանը, շինարարությանը, տուրիզմին զուգահեռ սկսեցին ակտիվորեն զարգանալ տնտեսության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են մեքենաշինությունը, դեղագործությունը, քիմիական արդյունաբերությունը, կոմունիկացիաները և ծառայությունների ոլորտը։
Комментарии
Отправить комментарий