К основному контенту

Պատմություն

Մաս 2 Միջին դար

Միջին շրջան
1) Ավատատիրության ձևավորումը և Քրիստոնեության ընդունումը
Ավատատիրություն
Միջնադարյան հասարակություն, որի հիմքում ընկած էր մասնավոր սեփականությունը կամ կալվածատիրական հասարակությունը։


Ավատ
Մասնավորհողային կալվածք, ավատատիրական հասարակություն։
Վաղ միջնադարում կային հողատիրության մի քանի ձևեր կային.
1.հայրենական կամ հայրենիք-հորից որդուն ժառանգաբար փոխանցվող հողեր
2.պարգևականք-ծառայության դիմաց տրվող հողաձև
3. Գանձագին-առք ու վաճառքով ձեռք բերված հողատեսակ
4. Վանքապատկան կամ եկեղեցապատկան հողեր-եկեղեցիներին և վանքերին պատկանող հողատեսակ
5. համայնական-ամբողջ համայնքին պատկանող հողեր
Ոստան հայոց- Արտաշատ մայրաքաղաքի գվառը, որտեղ կենտրոնացած էր արքունի հողային տիրույթները։(այստեղ ապրում էին, թագավորը, թագուհին, որդիները)
Սեպուհ-արքայական ընտանիքի կրտսեր անդամներ(արքայազներ)
Ավատատիրական աստիճանակարգություն- ենթակայության համակարգ, որը գլխավորում էր թագավորը, թագավորից հետո խոշոր նախարարները կամ բդեշխները, հետո գործակալ նախարարները, վերջում սեպուհները։
Տանուտերական Հայաստան- մարզպանական Հայաստան, նախարարական տան գլխավորը կոչվել է տեր կամ տանուտեր
Ավատատիրական հասարակությունը բաժանված էր երկու դասի.
Ազատներ-խոշոր և միջին հողատեր ազնվականությունը(նախարարներ, եկեղեցական հոգևորականություն, մանր ազնվականություն)
Անազատներ- ստորին դաս(առևտրականներ, քաղաքացիներ, գյուղացիներ, արհեստավորներ, շինականներ)
Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն
Առաջին դար. Քրիստոնեության ստեղծումը կամ առաջացումը, Քրիստոս
Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների(Հայոց եկեղեցու հիմնադիրները, քրիստոնեության առաջին քարոզիչները)
Տրդատ III Մեծ-Հայոց արքա, ում օրոք քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն (287-330թթ.)
301թ.-քրիստոնեության հռչակումը պետական կրոն
Գրիգոր Կուսավորիչ-քրիստոնեության առաջին քարոզիչները, առաջին կաթողիկոս (խոր վիրապ-բանտարկութ. վայր)
Հռիփսիմյան քույրեր-հռոմի կայսեր` Դիոկղետիանոսի կողմից հալածված քրիստոնյա քույրեր, ովքեր ապաստանեցին Հայաստանում, բայց նահատակվեցին այստեղ
Ագաթանգեղոս- 5րդ դարի պատմիչ, ով պատմում է քրիստոնեության շրջանի դեպքերի մասին։
Էջմիածին- մայր տաճար 303թ.
Մաժակ Կեսարիա- քաղաք Կապադովկիայում, որտեղ եպիսկոպոսների ժողովը Գրիգորին ձեռնադրեց որպես եպիսկոպոս։
Բագավան- բնակավայր Նպատ լեռան ստորոտում, որտեղ Տրդատ Մեծը, Աշխեն թագուհին և հայոց զորքը դիմավորեցին Գրիգորին
Արածանի գետ- Եփրատի արևելյան ճյուղը որտեղ Գրիգորը մկրտեց բոլոր քրիստոնյաներին։
Քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը.
1.ազգապահպան նշանակություն
2. Հայ եկեղեցին որպես ազգային միասնականության հոգևոր և գաղափարական գրավական
3. հնուց եկող շատ տոների և ծեսերի պահպանում և նորի ստեղծում
4. Հայկական ճարտարապետության վերելք (եկեղեցաշինություն և խաչքարեր)
5. գիտության և մշակույթի զարգացում
2) Պետական կառավարման համակարգը։ Բանակը
1. Թագավորը և արքունի գործակալությունները.
Միապետություն- թագավոր(գործակալությունների ղեկավար, զինված ուժերի գերագույն հրամանատար)
Գործակալություններ. պետ. վարչություններ, որոնք օգնում են արքային երկրի կառավարման գործում(հազարապետություն, սպարապետություն, մարդպետություն, մեծ դատավարություն, թագադիր ասպետություն)
Շահապ. քաղաքագլուխ( պալատական ավագանու ներկայացուցիչ)
Պետ. զինանշան- արծիվ, դրոշը` ծիրանագույն, որի վրա գործված էր ոսկեգույն արծիվ)
2. Բանակ.
Ոստանիկ այրուձի- թագավորական ոստանը պաշտպանող հեծյալ ջոկատներ.
Թագավորի անձի պաշտպանություն- ընտրյալ նետաձիգներից բաղկացած այրուձի
3) Պայքար թագավորական իշխանության ուժեղացման համար
Տիրանի գահակալությունը
338-350թթ., հաջորդել է Խոսրով Կոտակին։
Հակասություն եկեղեցի-պետություն հարաբերություններ, որոշ նախարարական տների հետ էլ նույնպես։
Տրդատ, Գնել և Տիրիթ զավակներ- պատանդ Հռոմում։
Արշակ II 350-368թթ.
Ներսես Ա կաթողիկոս(Սահակ Պարթևի թոռը, որի միջնորդությամբ Գնելը և Տիրիթը վերադառնում են Հայաստան)
Փառանձեմ- Անդովք Սյունու դուստրը, Գնելի կինը, որի մահից հետո Հայոց արքա Արշակի կինը։
354թ.-Աշտիշատի ժողով(Հայ եկեղեցու առաջին ժողով)-հրավիրողներ` Ներսես կաթողիկոս և Արշակ արքա։
Արշակ Ավան-Առինջ Կոգովիտ գավառում
359թ.- պարսկա-հռոմեական պատերազմի վերսկսում
Մաժակ — քաղաք Կապադովկիայում, որտեղ հայոց արքան հանդիպեց հռոմեական կայսեր հետ դաշինքն ամրապնդեց Արշակի և Օլիմպիայի ամուսնությամբ։
363թ.- Պարսկաստանի և Հռոմի հաշտությունը, ամոթալի պայմանագիր(այդպես է կոչել հռոմեացի պատմիչ Ամմիանոսը)
Գանձակ-363թ., Վասակ Մամիկոնյանի զորքերը ջախջախում են Շապուհի ուղարկած զորքը։
Մերուժան Արծրունի և Վահան Մամիկոնյան- դավաճան նախարարներ, ովքեր անցան պարսիկների կողմը։
Անգեղ Բերդ-Ճամբարակ Անի բերդ- Արշակունիների գերեզմանոց(Աղձք գավառ, Արագածի լանջ)
Արշակ Բ
368թ.- Արշակի և Վասակի Մամիկոնյանի մեկնումը Տիզբոն, Արշակի փակվելը Անհուշ բերդում
Վասակ Մամիկոնյանի վախճանը — մորթազերծ արվեծ և մարմինը տիկ հանեցին
Արտագերս ամրոց- Հայոց թագուհի Փառանձեմի 11 հազար զորականների զինվորների պայքարը պարսիկների դեմ
Պապ թագավոր(370-374թթ.)
Մուշեղ Մամիկոնյան- Հայոց սպարապետ
370թ.- Մուշեղի 40 հազարանոց զորականների կողմից պարսիկների ջախջախումը Հայաստանի հարավային սահմանագծին
Ձիրավի ճակատամարտ- 371թ.(Ձիրավի դաշտ- Նպատ լեռան ստորոտ)
374թ.- Պապի դավադրական սպանությունը խնջույքի ժամանակ
Վարազդատ- Պապի ազգականը և նրա հաջորդը(374-378թթ.)օլիմպիական խաղերի հաղթող
Արշակ Գ և Վաղարշակ- Պապի մանկահասակ որդիներ, խնամակալը` սպարապետ Մանվել Մամիկոնյան
Ուրարտական արքայացանկ.
Սարդուրի Ա(Ք.ա. 835-825թթ.)
Իշպուինի(Ք.ա. 825-810թթ.)
Մենուա(Ք.ա. 810-786թթ.)
Արգիշտի Ա(Ք.ա. 786-764թթ.)
Սարդուրի Բ(Ք.ա. 764-735թթ.)
Ռուսա Ա( Ք.ա. 735-714թթ.)
Արգիշտի Բ(Ք.ա. 714-685թթ.)
Ռուսա Բ(Ք.ա. 685-645թթ.)
Սարդուրի Գ(Ք.ա. 643)
Հայկազունի-Երվանդականների արքայացանկ.
Սկայորդի(Ք.ա. 7րդ դարի առաջին կես-Հայկազունիների տոհմի իշխանության վերականգնողը)
Պարույր Սկայորդի(Ք.ա. 612թ.)
Երվանդ Ա սակավակյաց(Ք.ա. 580-570ական թթ.)
Տիգրան Ա Երվանդյան(Ք.ա. 560-524թթ.)
Վահագն Երվանդյան(Ք.ա. 524-540թթ.)
Երվանդ Բ սատրապ-Օրոնտես(Ք.ա. 360-ականներ)
Երվանդ Գ սատրապ-Օրոնտես(Ք.ա. 336-331թթ.)
Շամ-Սամոս(Ք.ա. 260-240թթ.)
Արշամ(Ք.ա. 240-220թթ.)
Երվանդ Դ վերջին(Ք.ա. 220-201թթ.)
Արտաշեսյանների արքայացանկ.
Արտաշես Ա(Ք.ա. 189-160թթ.)
Արտավազդ Ա(Ք.ա. 160-115թթ.)
Տիգրան Ա(Ք.ա. 115-95թթ.)
Տիգրան Բ Մեծ(Ք.ա. 95-55թթ.)
Արտավազդ Բ(Ք.ա. 55-34թթ.)
Արտաշես Բ(Ք.ա. 30-20թթ.)
Տիգրան Գ(Ք.ա. 20-8թթ.)
Տիգրան Դ(Ք.ա. 8-5թթ.)
Արտավազդ Գ(Ք.ա. 5-2թթ.)
Տիգրան Դ և Էրատո(Ք.ա. 2-1թթ.)
Արտաշեսյան արքայատոհմի անկումը
Վարդանանց պատերազմը
1. Հայ նախարարական համակարգը մարզպանական շրջանում
Մարզպանություն-Արևելյան Հայաստանի մարզպանական կարգավիճակը Պարսկաստանի կազմում։
Կառավարություն- հազարապետ` Վահան Ամատունի, սպարապետ` Վարդան Մամիկոնյան, մարզպան` Վասակ Սյունի, կաթողիկոս` Հովսեփ Վայոցձորցի
Հազկերտ Բ- պարսից արքա, 449թ., հրովարտակ, որով հայերից պահանջում էր կրոնափոխ լինել։
439թ.- Սահակ Պարթևի վախճանը(թաղված է Տարոն գավառի Աշտիշատ գյուղում)
440թ.- Մեսրոպ Մաշտոցի վախճանը(թաղված է Օշականում)
447թ.-
Աշխարհագիր-հողերի և բնակչության հաշվառում
449թ.- Արտաշատի ժողով, հրովարտակի մերժումը
Այրարատ նահանգ, Բագրևանդ գավառի Անգղ գյուղաքաղաք
Ղևոնդ երեց-նրա գլխավորությամբ Անգղից դուրս քշեցին մոգերին
Հայոց զորքը 66հազ.- 3 զորագունդ.
Առաջին.հրամանատար Ներշապուհ Արծրունի
Երկրորդ. հրամանատար Վարդան Մամիկոնյան
Երրորդ. հրամանատար Վասակ Սյունի
450թ.- Խաղխաղի ճակատամարտ(Ճորապահակ)
451թ. Մայիսի 26-Արտազ գավառ, Տղմուտ գետ, Ավարայրի դաշտ(հայոց զոհերի թիվ-1036, պարսից զինվորների զոհերի թիվը-3544)
Եղիշե. «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը` անմահություն»
Եղիշե.«Քաջերը քաջերի դեմ ելնելով` երկու կողմն էլ պարտվեցին»
Դերենիկ Դեմիրճյան «Վարդանանք» պատմավեպ
Վահանանց պատերազմ- 481-484թթ.
Սպարապետ Վահան Մամիկոնյան
Մարզպան Սահակ Բագրատունի
Կաթողիկոս Հովհաննես Բ
Նշանավոր ճակատամարտեր- Ակոռիի ճակատամարտ(481թ.), Ներսեհապատի ճակատամարտ(482թ.), Ճարմանայի ճակատամարտ(482թ.)
Նվարսակի հաշտության պայմանագիր-484թ. (Վահան Մամիկոնյանի և Նիխոր զորավարի միջև)
Մեսրոպ Մաշտոցը և հայոց գրերի գյուտը
1. Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը և գործունեությունը
2. Հայոց գրերի գյուտը։ Դպրոցը և թարգմանչական գործը

Ավատատիրության ձևավորումը և Քրիստոնեության ընդունումը

Ավատատիրություն Միջնադարյան հասարակություն, որի հիմքում ընկած էր մասնավոր սեփականությունը կամ կալվածատիրական հասարակությունը։ Ավատ Մասնավորհողային կալվածք, ավատատիրական հասարակություն։
Վաղ միջնադարում կային հողատիրության մի քանի ձևեր կային. 1.հայրենական կամ հայրենիք-հորից որդուն ժառանգաբար փոխանցվող հողեր 2.պարգևականք-ծառայության դիմաց տրվող հողաձև 3. Գանձագին-առք ու վաճառքով ձեռք բերված հողատեսակ 4. Վանքապատկան կամ եկեղեցապատկան հողեր-եկեղեցիներին և վանքերին պատկանող հողատեսակ 5. համայնական-ամբողջ համայնքին պատկանող հողեր Ոստան հայոց- Արտաշատ մայրաքաղաքի գվառը, որտեղ կենտրոնացած էր արքունի հողային տիրույթները։(այստեղ ապրում էին, թագավորը, թագուհին, որդիները)
Սեպուհ-արքայական ընտանիքի կրտսեր անդամներ(արքայազներ) Ավատատիրական աստիճանակարգություն- ենթակայության համակարգ, որը գլխավորում էր թագավորը, թագավորից հետո խոշոր նախարարները կամ բդեշխները, հետո գործակալ նախարարները, վերջում սեպուհները։ Տանուտերական Հայաստան- մարզպանական Հայաստան, նախարարական տան գլխավորը կոչվել է տեր կամ տանուտեր Ավատատիրական հասարակությունը բաժանված էր երկու դասի. Ազատներ-խոշոր և միջին հողատեր ազնվականությունը(նախարարներ, եկեղեցական հոգևորականություն, մանր ազնվականություն
Անազատներ- ստորին դաս(առևտրականներ, քաղաքացիներ, գյուղացիներ, արհեստավորներ, շինականներ)
Առաջին դար. Քրիստոնեության ստեղծումը կամ առաջացումը, Քրիստոս Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների(Հայոց եկեղեցու հիմնադիրները, քրիստոնեության առաջին քարոզիչները)

Թեմա 7- Հայոց նախաքրիստոնեական հավատքը, գրավոր մշակույթ

Ենթահարցեր
  1. Հայկական պետականությունների դիցարանները։
  2. Գրավոր մշակույթ

Պատասխան
1.
Հեթանոսություն- բազմաստվածություն
Դիցարան-Աստվածների տուն, պանթեոն, ընտանիք, համախումբ
  • Հայկ-Արատտա երկրի հովանավոր աստված, արարչագործ, Հայաստանի Աստծո որդին (բազմաստվածությունից հետո Հայկ համարվել է մեր ազգի նախնի նահապետը)

Վանի թագավորության դիցարան-Մհերի դուռ (Խալդյան դարպաս)-Խալդ,Թեյշեբա, Շիվինի

Նոր դիցարան՝

  • Արսմազդ-Նոր դիցարանի ղեկավար,երկնքի ու երկրի արարիչ։
  • Անահիտ-Ոսկեմայր, Հայոց աշխարհի փառքը, հովանավոր և պահապան աստվածուհին։
  • Վահագն-Ռազմիկ, քաջության աստված
  • Աստղիկ-լույսի, սիրո և գեղեցկության դիցուհի (վարդավարի տոնը, Մշո դաշտ)
  • Նանե-մայրության և ընտանիքի պահապան դիցուհի
  • Արեգ-արեգակի, լույսի,արդարության աստված
  • Տիր-դպրության, գրի-գրականության և արվեստի աստված
  • Վանատուր-հյուրընկալության աստված
  • Միհր-
2․
  • 405թ Մաշտոցյան գրերի ստեղծում Հույն պատմիչ-Փիլոստրատոս
  • Արշակ I արքայի ժամանակ հայկական գրերի մասին (34-35թթ)
  • 235թ-Ժամանակագրություն հույն պատմիչ-հայերին դասում է սեփական գիր ունեցող ժողովուրդների շարքում։

  • Ագաթանգեղոս-վկայում է Հայկական նշանագրերի, նախաքրիստոնեական Հայաստանում դպրության Սիր աստծո պաշտամունքի մասին։

  • Մովսես Խորենացի (5-րդ դարի պատմիչ,պատմահայր)-տեղեկացնում է, որ 2-3րդ դարում Բարձր Հայքի՝ Անի ամրոցում պահվում էր մեհենական պատմագրության դիվանը (արխիվ)։

Օտար լեզուների կիրառումը

  • պարսկերեն
  • էլամերեն
  • ասորերեն
  • հունարեն
  • բաբելոներեն
  • արամերեն

Հայկական մեհենագրություն
Մեհեյանների՝ տաճարների գիր,սրբազան գիր, հարյուրավոր նշաններից բաղկացած գրային համակարգ։ Ունեցել են պատկերների տեսք, կոչվել են պատկերանշաններ(օրինակ՝ եգիպտական հերոգլիֆները)։
Վանի թագավորության մեհենագրություն- 300 նշան, որոնք գրվել են աջից-ձախ և վերից-վար ուղղություններով։
Հայաստանում կիրառված օտար գրահամակարգերը-խեթա, լուվիական, հերոգլիֆներ, ասորաբաբելոնական սեպագիր։ Հին Հայաստանում կիրառվել է երկու այբուբեն՝ հունական և արամեական։

Թեմա 6 – Հին Հայստանի մշակույթը

Ենթահարցեր
  1. Հայկական մշակույթի ակունքները
  2. Հայկական առասպելներ և վիպերգեր
Պատասխաններ
1․
  • Առասպելներ, վիպերգեր, կրոնական հավատալիքներ և սովորույթներ- Հայկական մշակույթի տարրեր, տոհմացեղային միությունների և վաղ պետական կազմավորումների շրջանում։
  • Ժայռապատկերներ- Հայկական մշակույթի նյութական վկայություն (որսորդական, անասնապահական․․․) տեսարաններ։
  • Հնագիտական պեղումներ- Հայկական մշակույթի նյութական վկայություններ (Հնագույն բնակավայրեր, դամբարաններ․․․)

2.
Առասպել- Աստվածների, սրփազան վայրերի, նախնիների և հեևոսների մասին ստեղծված հնագույն ավանդապատումներ։ (Ոչ իրական, չաձազանցված)
  • Վահագնի ծնունդ
  • Հայկ և Բել
  • Սասունցի Դավիթ
  • Շամիրամ և Արա գեղեցիկ
  • Տորքանգեղ
Հայկական վիպերգեր- իրապատում, որոնք հիմնված են պատմական հավաստի դեպքերի վրա, որոնց հերոսները պատմական կերպարներ են։
  • <<Տիգրան և Աժդահակ>>- Ք․ա 6-րդ դար, հայոց արքա Տիգրան Երվանդյան, Մարաստանի արքա Աժդահակ,պարսից արքա Կյուրոս Մեծ։

Արտաշեսի վիպերգաշար
  • <<Երվանդ և Արտաշես>>(Արտաշես և Երվանդ IV)
  • <<Արտաշես և Սաթենիկ>> (Արտաշես արքա և ալանանց արքայադուստր՝ Սաթենիկ)
  • <<Արտաշես և Արտավազդ>>(Արտաշեսի և որդի Արտավազդի բողոքի մասին)

Թեմա 5- Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3 դարերում

Ենթահարցեր
  1. Տրդատ III-ի գահակալությունը
Պատասխաններ
1.
276թ․-Տրդատի հաղթական մենամարտը
287թ․-Տրդատի վերադարձը Հայաստան և բազմելը գահին։
  • Եկեղյաց գավառ-Անահիտ աստվածուհու պաշտամունքի կենտրոն
  • Խոր Վիրապ-Գրիգորի բանտարկության վայրը (13 տարի)
  • Հռիփսիմյան քույրեր-Հռոմի կայսր Դիոկղետիանոսի հետապնդումներից խուսափող և Հայաստան փախած քրիստոնյա քույրերը։

301թ-Քրիստոնեության հռչակումը Հայստանում որպես պետական կրոն։
296թ-Պարսից զորքը պարտության մատնելով հռոմեական բանակին հյուսիսային միջագետքում մտնում է Հայաստան։
297թ-Ոսխայի ճակատամարտ (Բաեն գավառ)
298թ-Մծբենի հաշտության պայմանագիրը։( 40 ամյա, Հռոմի և Հայաստանի միջև)
287, 298- 330թթ-Տրդատ Գ․

Թեմա 4-Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ II-ի օրոք

Ենթահարցեր
  1. Մարկոս Կրասոսի Արշավանքը
  2. Մարկոս Անտոնիոսի արշավանքը

Պատասխաններ
1.
  • Արտավազդ II  Ք․ա 55-34թթ
  • Ք․ա 54թ․ Հռոմի արշավանքը Պարթևաստանի դեմ՝ Կրասոս զորավարի գլխաորությամբ։
  • Ք․ա 53թ․ Խարանի ճակատամարտը՝ Օրորտես II Պարթևաստանի արքա ով ուղարկց Սուրեն Զորավարին Կրասոսի դեմ։ Հայ-պարթևական դաշինք Արտավազդ II-ի և Օրոդես II-ի միջև։ (Օրոդես II-ի որդու՝ Բակուրի և Արտավազդի քրոջ ամուսնությունը)
2.
  • Ք․ա 38թ․-Հրահատը գրավեց հոր՝ Օրդեոս II-ի գահը։
  • Ք․ա 36թ․ հռոմեացի զորավար Անտոնիոսի Պարթևական արշավանքը, հարյուր հազարավոր զորքով ( քառասունչորս հազար զորք )
  • Ք․ա 34թ Անտոնեոսի հարցակումը Հայաստանի վրա։ Անտեոսի ընտանիքի ձերբակալումը և տանելը Եգիպտոս։ Արտաշես II ՝ Արտավազդ II-ի  որդին և հաջորդողը։ (Ք․ա 30-22թթ)
  • Ք․ա 31թ Արտավազդ II-ի և իր կնոչ մահապատիժը, իսկ երկրու որդիները մնացին պատանդ Հռոմում։

Թեմա 2,3 – Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորություն

Ենթահարցեր
  1. Արտաշես I, թագավորության կազմավերում
  2. Հայաստան աշխարհակալ տերություն, Տիգրան Մեծ
  3. Արտավազդ II, թագավորության անկում
  4. Հայ-Հռոմեական պատերազմ

Պատասխաններ
1.Մագնեսայի ճակատամարտ Ք.ա 190թ՝ Հռոմի և Սելևկյանների միջև Զրե և Արտաշես:
Ք.ա 159թ. Մեծ Հայք Արտաշեսյան թագավորություն
Հայկական հողերի միավորում՝
  • Հյուսիսում-Գուգարք
  • Հարավ-Տմորիք
  • Արևելք-Կասպից երկիր և Փայտակարան
  • Արևմուտք-Կարին և Տերճան
Արտաշես I թագավորել է Ք.ա 189-Ք.ա 160
Արտաշես I բարեփոխումներ
  • Վարչական բարեփոխում– Բաժանել է 120 գավառի
  • Ռազմական բարեփոխում-Զորքը բաժանել է 4 մասի
  1. Հյուսիսաին զորավարություն-իր որդի Զարեհ
  2. Հարավային զորավարություն-իր դայակ Սմբատ Բագրատունի
  3. Արևմտյան զորավարություն-իր որդի Տիրան
  4. Արևելյան զորավարությւոն-իր որդի Արտավազդ I նաև ամբողջ զորքի սպարապետ
  • Հողային բարեփոխում-Հողաբաժան սահմանաքարերի կանգնացում համայնական և մասնային հողերի միջև:

Մայրաքաղաք Արտաշատ ըստ Մ.Խորենացու
Ք.ա 185թ Արաքս և Մեծամոր գետերի խառնարան: Պլոտոքս (Հույն պատմիչ), Հանիբալ(Կարթագենի զորավար)  օգնել է ընտրել մայրաքաղաքի տեղը: Հայկական Կարթագեն, քանի որ Կարթագենի զորավարն է կազմել հատակագիծը:
Արտաշես Ա-ի պատվատիտղոսները՝
  1. Բարի
  2. Բարեպաշտ
  3. Մեծ

2.Հայաստանը աշխարհակաալ տերություն:
Տիգրան Մեծ, Արտավազդ Ա (ք.ա 160-115)
Հայ պարթևական պատերազմ (պատանդ Տիգրան): Տիգրան Ա-ն Ք.ա 115-95թ: Տիգրան Ա-ի մահից հետո, Տիգրան  Ք.ա 95թ Աղձնից նահանգում, Տիգրանի բազմելը Հայոց գահին: Ք.ա 94թ. Ծոփքի միավորումը Մեծ Հայքին:
Հայ-Պոնտական դաշինք (Ք.ա 94թ Արտաշատ մայրաքաղաքում): Միհրդատ պոնտացու և Տիգրան Մեծի միջև Ք.ա 93թ Կպադովկիայի նվաճումը Հայ-Պոնտական զորքերի կողմից:

Ք.ա 87թ-Տիգրան Մեծի արշավանքը դեպի Պարթևաստան:
Պարթևաստան մայրաքաղաք Էքաբատան, 70 հովիտների վերադարձ, արքայից արքա տիտղոսի զիջում, Պարթևաստան-մայրաքաղաք ընդունեց Հայաստանի գերիշխանությունը:

3. Տիգրան Մեծի բազմելը Սելեվկյանների գահին  (17տարի)
Տիգրան Մեծի աշխարհակալ տերության սահմանները 
Բանակ
Տիգրան Մեծի բանակ-300000
Բուն հայկական-120000

Տիգրանակերտ մայրաքաղաք-Աղձնիքում
Արքուն պողոտա- Արտաշատ-Տիգրանակերտ կապող ճանապարհ:

Տիտղոսներ
  • Վեհագույն
  • Մեծ Աստված
  • Աշխարհակալ
  • Արքայից-արքա

4) Հայ-Հռոմեկան պատերազմ
Բաժանվել է 2 փուլի՝
  1. 69-67թ
  2. 66թ
Ք.ա 69թ Հռոմեացի զորավար Լոգոլոսը արշավում է Հայաստան: Տիգրանակերտի ճակատամարտը Հռոմը հաղթեց:
Ք.ա 68թ Սեպտեմբեր-Արածանի (Արևելյան Եփրատ) ճակատամարտ: Հռոմը պարտվեց:
Ք.ա 66թ Արտաշատի պայմանագիրը Տիգրան Մեծի և Գենոպոմպեոսի միջև:

Եթե հայաստանը պարտվեր՝

  1. Հայաստանը պետք է հրաժարվեր բոլոր նվաճումներից
  2. Հայաստանը Հռոմին պետք է վճարեր խոշոր ռազմատուգանք
  3. Մեծ Հայքը պետք է ճանաչվի Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից:

Թեմա 1 – Հայոց հայրենիք

Ենթահարցեր
  1. Հայրենիք հասկացություն:Հայկական լեռնաշխարհի դիրքն ու սահմանումը:
  2. Գետեր և լճեր
  3. Վարչական բաժանում (Մեծ և Փոքր Հայք)

Պատասխաններ
1) Հայկական լեռնաշխարհի սահմանում:
Այն տարածքը որտեղ ծնվել և շարունակում է ապրել հայ ժողովուրդը կոչվում է հայկական լեռնաշխար:
Հայկական լեռնաշխարհը նաև անվանել են լեռնային երկիր և լեռնային կղզի. բարձր դիրքի պատճառով:

Այսպես են անվանել Հայաստնաը մեր հարևան պետությունները
  • Արարատ
  • Ուրարտու
  • Արմենի
  • Սոմխեթի-Վրաստան

Սահմաններ
  • Հյուսի-Կովկասյան լեռնաշղթա-Կուր գետ
  • Հարավ-Հայկական տավրոս
  • Արևելք-Կասպից ծով, Ուրմիա լիճ
  • Արևմուտք-Փոքրասիական բարձրավանդակ

Բարձր լեռներ
  1. Արարատ-5165մ
  2. Սիփան-4434մ
  3. Արագած-4096մ

Գետեր և լճեր
Գետեր
  1. Կուր(1113կմ)           միախառնվում են իրար թափվում են Կասպից ծով
  2. Արփա(1000կմ)

  1. Եփրատ(500կմ)      միախառնվում են իրար և թափվում են Պարսից ծոց
  2. Տիգրիս(400կմ)
Ճորոխ գետ (345կմ)- թափվում է Սև ծով
Լճեր
1.Ուրմիա լիճ- Աղի լիճ է չունի բուսականություն և ձկնատեսակներ:
2.Վանա լիճ- Աղի լիճ է չունի բուսականություն, սակայն հայտնի է Վանատառեխ ձկնատեսակով:
Վանա լիճը բաժանվում է 4 կղզիի՝ Լիմ, Կտուց, Արտեմ, Աղթամար
3.Սևանալիճ-քաղցրահամ լիճ է ունի բուսականություն և ձկնատեսակներ: Սևանից է սկիզբ առնում Հրազդան գետը, որը թափվում է Արաքսում:

Վարչական բաժանմունք
Հայկական լեռնաշխարհի տարածքը կազմում է 400000կմ²: Տարածքը բաժանվում է երկու մասի՝ Մեծ և Փոքր Հայք:
  • Մեծ Հայքի տարածքը կազմում է մոտ 300000կմ²: Այն բաժանվում է 15 նահանգի

1.Գուգարք            6.Վասպուրական        11.Տարուբերան
2.Ուտիք                 7.Պարսկահայք           12. Ծոփք
3.Արցախ                8.Կոճայք                     13.Բարձր հայք
4.Սյունիք                9.Մոկք                        14.Տայք
5.Փայտակարան     10.Աղձնիք                 15.Այրարատ

  • Փոքր Հայքի տարածքը կազմում էր մոտ 80000կմ²


Այսօրվա հայաստան
ՀՀ(Սյունիք, Գուգարք,Այրարատ,Ուտիք) տարածքը կազմում է 30000կմ²
Արցախի հանրապետությաւն (Սյունիք,Արցախ,Ուտիք) տարածքը կազմում է 12000կմ²

Հայաստանի անկախության հռչակագիր

Հայաստանի անկախության հռչակագաիրը ընդունվել է 1990թ. Օգոստոսի 23-ին: Հռչակագրի հատուկ հոդվածով ասվում է, որ եթե ԽՍՀՄ-ի տվյալ օրենքը հավանություն չի ստանում Հայաստանի գերագույն խորհրդի կողմից ապա չի կարող գործել հանրապետությունում: Պետական զինանշանը և դրոշը: Դրոշը հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապուտ, ծիրանագույն, իսկ զինանշան: Որոնք Առաջին հանրապետության դրոշն էին և զինանշանը: Փաստաթղթի տնտեսական բաժնում նշվում էր, որ Հայաստանի հողը,նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը: ՀՀ-ն պետք է ունենար սեփական դրամական համակարգ: Մշակույթային բաժնում հատուկ ուշադրություն էր հատկեցվում հայերենի, իբրև պետական լեզվի, կիրառման հարցին:  Մինչև նոր սահմանադրության ընդունումը հռչակագիրը ծառայելու էր, իբրև ծրագրային փաստաթուղթ:


Ալեքսանդր Թամանյան


Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։ 1904 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։ 1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ ակադեմիայի վիցե-պրեզիդենտի իրավունքներով։ Երկար տարիներ նա ապրում ու ստեղծագործում է Ռուսաստանում, նախագծում ու տարբեր քաղաքներում կառուցում բազմաթիվ շինություններ։ 1919 թվականին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին՝ Իրան։ 1923 թվականին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն աշխատանք։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ պետպլանի փոխնախագահ (1923 թվականից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (, Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ:

Գործունեությունը

Թամանյանի առաջին գործը Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումն է։
Հետևելով Նիկողայոս Մառի Անիի պեղումներին՝ նախագծել է Անիի թանգարանը։
Թամանյանի նախագծերով 1907-1913 թթ. կառուցված շենքերում կիրառված են դասական և XVIII-XIX դդ. սկզբի ռուսական ճարտարապետության ձևերը։
  • Կոչուբեյի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում
  • Շչերբատովի տունը Մոսկվայում
  • Յարոսլավլի հոբելյանական ցուցահանդեսի փայտաշեն համալիրը
  • Մոսկվա-Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը Պրոգորովկայում
Թամանյանի առաջին ճարտարապետական աշխատանքն է եղել Երևանի գլխավոր հատակագիծը 150 հազար բնակչի համար, որն հաստատվել է ՀՍՍՀ Ժողկոմխորհի կողմից 1924 թվականին։ Այդ նախագծի իրագործումով մեծապես տուժեց 16-18-րդ դդ.-ի Երևանի պատմաճարտարապետական տեսքը։ 1934 թվականին սկսել է մշակել «Մեծ Երևանի» հատակագիծը 500 000 բնակչի համար։ Այն մնացել է անավարտ։ 1925-1933 թվականներին նախագծել է Լենինականի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Կամոյի, Հրազդանի, Լուկաշինի, Նուբարաշենի և այլ բնակավայրերի հատակագծերն, որոնցից ոչ բոլորն են իրականացվել։
Երևանում նրա նախագծով կառուցվել են՝
  • աստղադիտարանը
  • անատոմիկումը
  • անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական ինստիտուտների շենքերը
  • հանրային գրադարանը
  • Կառավարության տունը
  • Օպերայի և բալետի թատրոնը
Կառավարական տունը և Օպերային թատրոնի ու համերգասրահի շենքը կանխորոշել և պայմանավորել են Երևանի քաղաքաշինական կարևորագույն հանգույցների լուծումները, առաջինը՝ Հանրապետության հրապարակի անսամբլի, երկրորդը՝ թատրոնի շրջակա տարածության և հիմնական, մայրուղիներից մեկի՝ Հյուսիսային պողոտայի կառուցապատումը։ Հիդրոկայանի շենքը Թամանյանի առաջին այն աշխատանքներից է, որտեղ նա ստեղծագործաբար օգտագործել և զարգացրել է հայ ճարտարապետության ավանդույթները։ Հիդրոկայանի շենքը ճարտարապետության ու բնության ներդաշնակ կապի և անսամբլի լավագույն օրինակներից է։ Թամանյանի ստեղծագործություններում հայ ճարտարապետության ծավալատարածքային և արխիտեկտոնիկ առանձնահատկությունները, մանրամասերի անկրկնելիության և բազմազանության սկզբունքը նոր մեկնաբանություն և որակ են ստացել։ Թամանյանի ստեղծագործությունը նոր ուղի է բացել հայ ճարտարապետության ավանդույթները զարգացնելու և դրանց հիման վրա նորը ստեղծելու գործում՝ սկզբնավորելով ճարտարապետության թամանյանական դպրոցը։ Նրա կառույցներում ճարտարապետական ձևերը ճշմարիտ են և օրգանական՝ պայմանավորված հիմնական շինանյութի՝ քարի հատկություններով։ Քաղաքի մասերի, հանգույցների և անսամբլների փոխադարձ կապն ու պայմանավորվածությունը Թամանյանը մշակել է քաղաքաշինության պահանջների իր ընկալումով և սկզբունքներով։ Կազմելով Երևանի գլխավոր հատակագիծը, Թամանյանը նախատեսել է քաղաքի հիմնական անսամբլները, դրանց տարածական լուծումները, և նրա նախագծած ամեն մի շենք այդ անսամբլների օրգանական մասն է կազմում։ Թամանյանի անունով են կոչվել Երևանում փողոց՝ հուշարձանով, շինարարական տեխնիկումը, Հայաստանի ճարտարապետների միության տունը , թանգարան-ինստիտուտը, 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիան։ 2001 թվականին ՀՃՄ սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ։ ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 5-ի թիվ 1401-Ն որոշմամբ ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը։ Ալեքսանդր Թամանյանի մասին գրվել են պոեմներ, որոնցից մեկի հեղինակը Աղասի Այվազյանն է։


Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա


Հայաստանի գիտությունների ակադեմիան  հիմնադրվել է 1943թ. նոյեմբերի 10-ին՝ 1935 թվականից գործող ԽՍՀՄ հայկական մասնաճյուղի  հիման վրա: Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին հիմնադիրներից մեկն է Հովսեփ Օրբելին, իսկ 1947-1993 թթ.՝  Վիկտոր Համբարձումյանը: 1993-2006 թթ. ՀՀ ԳԱԱ-ն ղեկավարել է ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը: 2006թ. մայիսի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ է ընտրվել ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
ԳԱԱ-ն կազմակերպում և իրականացնում է հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ, համակարգում հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները: ԳԱԱ-ն Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդականն է:
ՀՀ ԳԱԱ-ն, որպես պետական գիտական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտների, նրանց հավասարեցված հաստատությունների, օժանդակ ծառայությունների և կառավարման մարմնի՝ նախագահության միասնությունն է: ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 34-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: ՀՀ ԳԱԱ նախագահությունն ունի, ըստ գիտության բնագավառների, գիտությունների հինգ բաժանմունք՝
  • մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք,
  • ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք,
  • բնական գիտությունների բաժանմունք,
  • քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունք,
  • հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք:
Որոշ ինստիտուտներ ունեն փորձարարական գործարաններ, փորձակայաններ, հատուկ կոնստրուկտորական բյուրոներ, բուսաբանական այգիներ և այլն: Նախագահությանն առընթեր գործում են՝ Հիմնակազմ գիտական գրադարանը, Գիտական տեղեկատվության կենտրոնը, Միջազգային գիտակրթական կենտրոնը, ՙԳիտություն՚ հրատարակչական-արտադրական միավորումը, տպարանը, ինչպես նաև օժանդակ ծառայություններ:
ՀՀ ԳԱԱ նախագահությանն առընթեր գործում են գիտական հանձնաժողովներ և խորհուրդներ /գիտահրատարակչական խորհուրդ, հաշվողական տեխնիկայի հանձնաժողով, էներգետիկայի պրոբլեմային գիտական խորհուրդ, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով/, իսկ գիտությունների բաժանմունքներում, ըստ գիտական ուղղությունների՝ գիտական խորհուրդներ:


Քաղաքական բռնություն


Բոլշևիկների կուսակցության ղեկավարությունը իշխանությունը պահելու ելքը տեսնում էր ոչ թե ժողովրդավարության, այլ՝ հարկադրանքի մեջ: Առաջին զանգվածային բռնաճնշումները գործադրվեցին հայ սպայության նկատմամբ:1920թ. Վերջին և 1921թ. Սկզբին Հայաստանից արտաքսվեցին շուրջ 1400 հայ սպաներ: 1930 թվականից, երբ «համատարած կոլեկտիվացման» պատճառով խիստ սրվել էր տնտեսական ու քաղաքական իրադրությունը, բռնությունները նոր թափ առան: Շատ գյուղացիներ, որոնց պիտակավորում էին «կուլակներ», և ովքեր դեմ էին հարկադրական կոլեկտիվացմանը, արտաքսվեցին հայրենի գյուղերից: Միայն 1930թ. Առաջին կեսին Հայաստանում ունեզրկվել է և արտաքսման էին ենթարկվել շուրջ 1100 գյուղացիական տնտեսություններ: Բռնությունը և հալածանքը չշրջանցեցին նաև եկեղեցին: Փակվեցին հարյուրավոր եկեղեցիներ: Բռնություն գործադրվեց շատ հոգևորականների նկատմամբ: 1936-1938 թվականները դարձան խորհրդային պատմության «սև տարիներ»: Պատժիչ մարմինների, մատնիչներ աչքից չվրիպեցին նաև գյուղատնտեսության, դպրոցի աշխատողներ, ուսանողներ: Միայն 1937թ. Հայաստանում ձեռբակալվել է 5000 մարդ: Նրանց տոկոսի 67 տոկոսի համար ընդունվել է գնդակահարության որոշում: Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում անհիմն կերպով բռնաճնշման ենթարկվեց շուրջ 42 հազար մարդ, որոնց զգալի մասը գնդակահարվեց: Ստալինյան ոճրագործություններին հնարավոր եղավ վերջ տալ միայն Ի. Ստալինի մահից հետո:


Սևրի պայմանագիրը


Սևրի պայմանագիրը կնքվել է Փարիզի Սևր կոչվող արվարձանում 1920թ. Օգոստոսի 10-ին: Սևրի պայմանագիրը հաշտության պայմանագիր էր,որը կնքվել է Անտատի երկրների և սուլթանական Թուրքիայի միջև: Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց Ավ. Ահարոնյանը: Նա այդ օրը համարել է իր կյանքի ամենաերջանիկ օրը: Ըստ Սևրի պայմանագրի 88-93 հոդվածների՝ Օսմանյան Թուքրիանն պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը: Հայաստանին էր անցնում Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ՝ 90 հազար քառ. Կմ, ելքով դեպի Սև ծով: Այդպիսով Հայաստանի տարածքը կազմելու էր 160 հազար քառ. Կմ: Սակայն, ցավոք, հետագա դեպքերն ու իրադարձությունները աննպաստ ընթացան: Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա:
Սևրի պայմանագիրը չիրագործվեց, որովհետև այդ ժամանկ Թուրքիայում ծավալվել էր ազգայնական զինված մի շարժում, որ գլխավորում էր թուրք գեներալ Մուստաֆա Քեմալը: Քեմալականները չճանաչեցին սուլթանական կառավարության ստորագրած Սևրի պայմանագիրը: Մյուս կողմից՝ Սևրի պայմանագիրը ստորագրած, Հայաստանին դաշնակից համարվող պետությունները՝ Ֆրանսիան,Իտալիան, ապա նաև Անգլիան, աստիճանաբար երես դարձրին հայեից և մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը:

Մոսկվայի և Կարսի պայմանգրերը


1921թ. Փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում կայացան ռուս-թուրքական բանակցությունները: Հայկական պատվիրակությունը զրկվել էր բանակցություններին մասնակցելու, բայց նա ցանկանում էր վերադարձնել Կարսի մարզը, Ալեքսանդրապոլը ու Սուրմալոււի գավառը:
Պայմանագրի համաձայն՝
  • Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները թուրքաբնակ բոլոր վայրերում:
  • Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերի հունով՝ թուրքական կողմում թողնելով Կարսի մարզը և Սուրմալուի գավառը:
  • Նախիջևանը դառնում էր ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության տակ, որը չէր զիջվելու երրորդը պետության:
Պարզ է, որ այդ պայմանները ուղղված էին Հայաստանի դեմ: Մոսկվայի պայմանագիրը բացասական ազդեց մեր վրա, որովհետև Հայաստանին մնում էր ընդամենը 29 հազար քառակուսի կիլոմետր: Եվ դա  այն դեպքում, երբ մինչև 1920թ. Թուրք-հայկական պատերազմը Հայաստանի Հանրապետության իշխանությունը տարածվում էր շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետրի վրա:
Կարսի պայմանագիրը կայացավ Կարսում 1921թ. Սեպտեմբերի 26-ից մինչև  հոկտեմբերի 13-ը: Հայաստանն առաջարկում էր վերադարձնել պատմական Անին և Կողբի աղահանքերը. Իրեն տրամադել Նախիջևանի երկրամասի հովանավորությունը, Օլթիի քարածխի, Կաղզվանի հանքերի և այլ վայրերի շահագործումը:
Կոնֆերանսում հայկական կողմի պահանջները, բնականաբար, չէին կարող քննարկվել: Թուրքիան համառորեն պնդում էր Մոսկվայի պայմանագրի հոդվածների պահպանումը:
Հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որը կրկնում էր Մոսկվայի պայմանագիրը և, ըստ էության, վերջինի շարունակությունն էր:

Բաթումի պայմանագիրը






Բաթումի պայմանագիրը կնքվեց Հունիսի 4-ին 1918 թվականին Հայաստանի Հանրապետության և Օսմանյան Թուրքիայի միջև:
Պայմանագրի համաձայն՝
  • Հայաստանը ունենալու է սահմանափակ թվով զորք:
  • Երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային, որպեսզի նա կարողանա Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան:
  • Հայաստանը պարտավորվում է կազմալուծել հայկական ազգային անկանոն զորախմբերը և այլն:
  • Թուրքիային էր անցնում Արևմտյան Հայաստանը և Արևելյան Հայաստանի զգալի մասը՝ Կարսի մարզը և շուրջ հինգ գավառ:
Բաթումի պայմանագիրը անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը: Բաթումի պայմանագիրը, որը չի վավերացվել ո՝չ Հայաստանի և ո՝չ էլ Թուրքիայի կառավարությունների կողմից, իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918թ. Նոյեմբերը:
Իմ կարծիքով Բաթումի պայմանագիրը այնքան էլ հաջող չէր, որովհետև ըստ այդ պայմանագրի Թուրքիան Հայաստանից խլում էր 28 հազ. Քառ. Կմ տարածք, թողնելով նրան միայն 12 հազ. Քառ. Կմ տարածք: Բայց մյուս կողմից էլ Բաթումի պայմանագիրը անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը: Նորահռչակ Հայաստան Հանրապետությունը հարկադրված է կնքել Բաթումի կողոպտիչ պայմանագիրը: Բայց դրա շնորհիվ ձեռք բերվեց դադար, որը հնարավորություն տվեց սկսելու պետական շինարարության գործընթացը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ֆնջան պարի Պատմությունը

 Ֆնջան պարը մեծ տարածում է գտել  Ջավախքում ։ «Չորս ոտք», քանի որ կլոր պարերի հիմնական մասի համար ասում են «մի ոտ պար ենք խաղում», եթե ոտքը մեկ անգամ ենք հարվածում, «երկու ոտ ենք խաղում», եթե երկու անգամ ենք հարվածում և այդպես շարունակ։ Երբ շեշտվում է քայլերի զույգ լինելու պայմանը՝ «երկուս գնալ, երկուս դառնալ», ապա պարերը կոչվում են նաև ջուխտ (զույգ) ոտք։ Չորս ոտք պարերը բաժանվում են երկու խմբի՝ թաթի զույգ զարկերով և ոտքը խաղացնելով։ Հենց չորս ոտք պարաձևին էլ պատկանում է «Ֆնջան» պարը՝ գրանցված Ժենյա Խաչատրյանի կողմից։ Պարի անվանումը  թուրքերենից  թարգմանաբար նշանակում ՝ փոքր հախճապակյա բաժակ։ Հոլովակում պարում են  <<Կարին>> ազգագրական պարի և երգգի խումբը:

Վարդան Այգեկցի

Ծնվել է 12 -րդ դարի վերջ և  13 -րդ դարի սկիզբ Հայոց Միջագետքի  Տլուք գավառի Մարաթա գյուղ Մահացել է 1250  թվական Մասնագիտություն Առակագիր Լեզու հայերեն Ազգություն հայ Կրթություն Կիլիկյան Հայաստանի Արքակաղին վանք Գրական ոճեր առակ Ուշագրավ աշխատանքներ «Եզն և Ձի», «Առյուծ և մարդ», «Իմաստուն Զինվոր»

Գարուն

Գարուն բառն անգամ գեղեցիկ է, գեղեցիկ է ու բարի: Տարվա այն եղանակներից է, որ բարի է, հոգեհարազատ: Ձմռան ցուրտ օրերից հետո գալիս է այդքան սպասված եղանակը: Գարնան առաջին ամիսը մարտն է,` մարտի 1-ը: Բոլորը այդ օրը շնորհավորում են միմիյանց: Գարունը կարծես հիշեցնում է իր գալու մասին: Չնայած հիմա գարուն է, բայց դրսում պահպանվում է ձմեռային ցրտաշունչ եկանակը: Հույսով ենք, որ երկար չի մնա այսպես ցուրտ: Ես շատ եմ սիրում գարունը հատկապես մայիս ամիս: Մայիսյան տաք օրերը հաճելի զգացողություներ են պարգեվում բոլորիս: