К основному контенту

Հայաստանի առաջին հանրապետություն Հովանես Քաջազնունի

Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումից հետո նա նշանակվել է նորաստեղծ պետության առաջին վարչապետը։ Դեռևս Հայ Ազգային Խորհրդի՝ Թիֆլիսում գտնվելու օրերն՝ հունիսի 30-ին Քաջազնունին ներկայացնում է կառավարության կազմը՝ բաղկացած 4 նախարարներից:
Քաջազնունու վարչապետության շրջանի բնորոշիչը հիմնականում համարվում է այն, որ օրհասական այդ օրերին երկրի վարչապետն իր անձնական մասնակցությամբ կարողացավ լուծել Հայաստանի պարենավորման հարցը՝ ԱՄՆ-ից մեկ միլիոն 300 հազար փութ ալյուր, մեծ քանակությամբ հաց
Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին հետագայում ինքն իր մասին գրել է. «Իբրև արևելցի՝ հակված եմ եղել երազելու և փիլիսոփայելու: Է՞լ ասեմ: Անբուժելի ռոմանտիկ եմ եղել և միաժամանակ՝ շեշտված սկեպտիկ: Հաշտեցրեք, եթե կարող եք: Իբրև գրասեր գրել եմ դեսից-դենից: Իբրև տնաբույս փիլիսոփա՝ շատ մտածել եմ անլուծելի խնդիրների մասին», - նրա հետ հաճախ էր փոխկանչի մեջ մտնում մեկ ուրիշ վարչապետ՝ Երրորդ հանրապետության ութերորդ վարչապետը՝ Վազգեն Սարգսյանը. նա հաճախ էր սրտի ցավով հիշում, թե ինչպես, «վագոն չլինելու պատճառով» Հայաստանի առաջին կառավարությունը չէր կարողանում Թիֆլիսից Հայաստան գալ. հետո էլ կառավարությունը եկել էր Հայաստան ու չէր կարողանում Եռագույնի համար կտոր ճարել իր հայրենիքում, ու ստիպված էր դրսից բերել կտորը:
Քաջազնունու վարչապետությունը տևեց մինչև 1919թ. օգոստոսը: Նույն թվականի փետրվարին որոշում կայացվեց նրան ուղարկել ԱՄՆ, որպես պաշտոնակատար նրան փոխարինեց Ալեքսանդր Խատիսյանը: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Քաջազնունու գրական ժառանգությունը: Հոգեպես մեծ կապվածություն ունենալով ժամանակի գրական կյանքի և գործիչների հետ, հետագայում նրանց մասին հուշեր է գրել: Հատկանշական են Թումանյանի մասին նրա հուշերը. անկեղծ՝ անկաշկանդ, սիրով առլեցուն:
Խորհրդային կարգերի հաստատումից հետո 1921թ. Քաջազնունին հաստատվեց Ռումինիայում՝ Բուխարեստում: Սակայն 1924թ. վերադարձավ Երևան և տարիներ հետո՝ 1937թ. ձերբակալվեց: Իր մահկանացուն կնքեց 1938թ.-ին, ՆԺԿ բանտում:
Այսպիսով՝ հայոց երկրի առաջին վարչապետը զոհ գնաց բռնարարքի՝ իր ետևից թողնելով ցավոտ մի ճամփա, որով պետք է անցնեին նաև Երկրորդ Հանրապետության մի շարք վարչապետներ:




Комментарии

Популярные сообщения из этого блога

Ֆնջան պարի Պատմությունը

 Ֆնջան պարը մեծ տարածում է գտել  Ջավախքում ։ «Չորս ոտք», քանի որ կլոր պարերի հիմնական մասի համար ասում են «մի ոտ պար ենք խաղում», եթե ոտքը մեկ անգամ ենք հարվածում, «երկու ոտ ենք խաղում», եթե երկու անգամ ենք հարվածում և այդպես շարունակ։ Երբ շեշտվում է քայլերի զույգ լինելու պայմանը՝ «երկուս գնալ, երկուս դառնալ», ապա պարերը կոչվում են նաև ջուխտ (զույգ) ոտք։ Չորս ոտք պարերը բաժանվում են երկու խմբի՝ թաթի զույգ զարկերով և ոտքը խաղացնելով։ Հենց չորս ոտք պարաձևին էլ պատկանում է «Ֆնջան» պարը՝ գրանցված Ժենյա Խաչատրյանի կողմից։ Պարի անվանումը  թուրքերենից  թարգմանաբար նշանակում ՝ փոքր հախճապակյա բաժակ։ Հոլովակում պարում են  <<Կարին>> ազգագրական պարի և երգգի խումբը:

Վարդան Այգեկցի

Ծնվել է 12 -րդ դարի վերջ և  13 -րդ դարի սկիզբ Հայոց Միջագետքի  Տլուք գավառի Մարաթա գյուղ Մահացել է 1250  թվական Մասնագիտություն Առակագիր Լեզու հայերեն Ազգություն հայ Կրթություն Կիլիկյան Հայաստանի Արքակաղին վանք Գրական ոճեր առակ Ուշագրավ աշխատանքներ «Եզն և Ձի», «Առյուծ և մարդ», «Իմաստուն Զինվոր»

Գարուն

Գարուն բառն անգամ գեղեցիկ է, գեղեցիկ է ու բարի: Տարվա այն եղանակներից է, որ բարի է, հոգեհարազատ: Ձմռան ցուրտ օրերից հետո գալիս է այդքան սպասված եղանակը: Գարնան առաջին ամիսը մարտն է,` մարտի 1-ը: Բոլորը այդ օրը շնորհավորում են միմիյանց: Գարունը կարծես հիշեցնում է իր գալու մասին: Չնայած հիմա գարուն է, բայց դրսում պահպանվում է ձմեռային ցրտաշունչ եկանակը: Հույսով ենք, որ երկար չի մնա այսպես ցուրտ: Ես շատ եմ սիրում գարունը հատկապես մայիս ամիս: Մայիսյան տաք օրերը հաճելի զգացողություներ են պարգեվում բոլորիս: