К основному контенту

Մեծ Հայքը և նրա վարչական բաժանումը

Հայաստանը քաղաքակրթված հին աշխարհի բաղկացուցիչ մասերից մեկն էր, և , իբրև այդպիսին, նա հայտնի էր պատմության վաղագույն ժամանակներից: Բուն Հայաստանի մասին իսկական հիշատակություններն սկսվում են Ուրարտական պետության անկումից անմիջապես հետո: Հայաստանի հնագույն շրջանի տերիտորիայի և վարչական բաժանման վերաբերյալհիշատակություններ են կատարել Հերոդոտը, Քսենոֆոնը, Ստրաբոնը, Պլինիոս Ավագը, Պտղոմեոսը և հայտնի այլ հեղինակներ: Սելևկյան տիրապետության ժամանակներից սկսած (4-2-րդ դար մ.թ.ա.) հայաբնակ բոլոր շրջանները բաժանված էին երեք խոշոր վարչական միավորների` Փոքր Հայք, Ծոփք և Մեծ Հայք, որոնք մ.թ.ա. 2-րդ դարում դարձան առանձին-առանձին անկախ պետություններ: Դրանց մեջ ամենից զորեղը Մեծ Հայքի պետությունն էր, որտեղ մ.թ.ա. 2-րդ դարից մինչև  մ.թ.ա. 5-րդ դարը թագավորում էին նախ Արտաշեսյանները, ապա Արշակունիները:

Արտաշեսյանների օրոք, մանավանդ Արտաշես Առաջինի և Տիգրան Երկորդի թագավորության շրջանում, Մեծ Հայքի տերիտորիան` հարևան հայկական ու մասամբ ոչ հայկական շրջանների, ինչպես նաև Ծոփքի ու Փոքր Հայքի հաշվին ընդարձակվելով, հասավ իր առավելագույն սահմաններին: Նրա սահմանները, որ գրեթե առանց էական փոփոխության մնացին նաև 1-4-րդ դարերում, Տիգրան 2-րդ-ի օրոք հասնում էին արևելքում Կասպից ծով, արևմուտքում` Եփրատ, հյուսիսում` Կուր գետը, իսկ հարավում Կորդվաց լեռների հարավային վերջավորությունները: Նշված սահմանների միջև ամփոփված երկիրը, որը,եթե բացառելու լինենք արևելյան մի քանի շրջաններ, հիմնականում համընկնում է Հայկական լեռնաշխարհի հետ, պատմությանը հայտնի է Մեծ Հայք կամ ուղղակի Հայաստան անունով, անկախ ժամանակի ընթացքում նրա կրած տերիտորիալ ու վարչական-քաղաքական փոփոխություններից:

Մեծ Հայքն իր մեջ լիովին չէր ընդգրկում հայաբնակ բոլոր շրջանները, ինչպես նաև նրա մեջ մտնող որոշ տերիտորիաներ (Փայտակարանը, Պարսկահայքի ու Կորճեքի որոշ մասերը) հայաբնակ չէին: Մեծ Հայքը վարչական առումով Արտաշեսյաների թագավորության շրջանում բաժանվում էր զորավարությունների (վարչատերիտորիալ և զինվորական միավորներ) ու բդեշխությունների, իսկ Արշակունիների օրոք` նախարարությունների ու բդեշխությունների: Հետագայում Սասանյանների, Արաբական խալիֆայության, Բագրատունիների թագավորության, սելջուկների տիրապետության շրջանում և հետագա դարերում երկրի ներքին վարչա-տերիտորիալ բաժանումներն ըստ էության բազմաթիվ անգամ ենթարկվում են փոփոխությունների: Սակայն դարեր շարունակ պատմագիրների ու աշխարհագիրների մոտ գործածության մեջ է մնում Մեծ Հայքի տերիտորիալ այն բաժանումը, որը տրվում է 7-րդ դարի <<Աշխարհացույցում>>: Անանիա Շիրակացին,որին այժմ վերագրում են այդ <<Աշխարհացույց>>-ը, Մեծ Հայքը <<աշխարհների>> (նահանգ, կողմ, տուն) ու գավառների է բաժանել` ելնելով երկրի ներքին վարչական և բնա-աշխարհագրական պայմաններից:

Ըստ <<Աշխարհացույց>>-ի Մեծ Հայքը բաղկացած էր 15 աշխարհներից, որոնք բոլորը միասին ունեին 191 գավառ:Այդ աշխարհները հետևյալներն էին.

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ֆնջան պարի Պատմությունը

 Ֆնջան պարը մեծ տարածում է գտել  Ջավախքում ։ «Չորս ոտք», քանի որ կլոր պարերի հիմնական մասի համար ասում են «մի ոտ պար ենք խաղում», եթե ոտքը մեկ անգամ ենք հարվածում, «երկու ոտ ենք խաղում», եթե երկու անգամ ենք հարվածում և այդպես շարունակ։ Երբ շեշտվում է քայլերի զույգ լինելու պայմանը՝ «երկուս գնալ, երկուս դառնալ», ապա պարերը կոչվում են նաև ջուխտ (զույգ) ոտք։ Չորս ոտք պարերը բաժանվում են երկու խմբի՝ թաթի զույգ զարկերով և ոտքը խաղացնելով։ Հենց չորս ոտք պարաձևին էլ պատկանում է «Ֆնջան» պարը՝ գրանցված Ժենյա Խաչատրյանի կողմից։ Պարի անվանումը  թուրքերենից  թարգմանաբար նշանակում ՝ փոքր հախճապակյա բաժակ։ Հոլովակում պարում են  <<Կարին>> ազգագրական պարի և երգգի խումբը:

Վարդան Այգեկցի

Ծնվել է 12 -րդ դարի վերջ և  13 -րդ դարի սկիզբ Հայոց Միջագետքի  Տլուք գավառի Մարաթա գյուղ Մահացել է 1250  թվական Մասնագիտություն Առակագիր Լեզու հայերեն Ազգություն հայ Կրթություն Կիլիկյան Հայաստանի Արքակաղին վանք Գրական ոճեր առակ Ուշագրավ աշխատանքներ «Եզն և Ձի», «Առյուծ և մարդ», «Իմաստուն Զինվոր»

Թաջ Մահալ

Թաջ մահալ` Աշխարի արեղծվածային հրաշալիքներից մեկը ծնված մեծ սիրուց: Թաջ Մահալը Հնդկաստանի ամենահայտնի խորհրդանիշն է: Գտնվում է Ակրա քաղաքում Յամոնա գետի ափին: Թաջ մահալը կառուցվել է 17 դարում մոնղոլական սուլտան Շահ Ջահանի կողմից: Թաջ մահալի կառուցումը սկսվել է 1632 թվականին այն իր գեղեցկությամբ գրավում է յուրաքանչուրին: Շինարարությունը սկսվել է Հնդկաստանի մեծ մոնղոլական արքայատոհմի ջամանակահատվածում: Այն կառուցվել է Շահ Ջահանի կողմից նվիրված իր  կնոչը   և նրանց դժբաղտ սիրուն: Թաջ Մահալը հնդիկներ կողմից համարվում է Բուդայի երկրային տուն: Հնդիկների համար այն սրբություն է: Հնդկաստանի անգլիական գաղութները սկսում են ապստամբություն ուզում են գրավել Ակրա քաղաքը և իշխանությունը վերցնել իրենց ձեռքը սական Շահ Ջահանը երկու տարի տևած պատերազմում հաղթում է բայց սուլթանի համար հաղթանակը դառնում է ողբերգություն: