К основному контенту

Մխիթար Սեբաստացի





Մենք այնչափ զգուշութեամբ չենք ծածկեր մեր թերութիւները, որչափ նա իրեն առաքինութիւնները:Անոր ականջին այնքան զզուելի չէր օձին սոյլը, որքան գովեստից խոսքերը. վասն զի «ինչպես որ կրակը կըհալեցնէ մոմը, կըսեր նա, այնպէս ալ մարդկան գովութիւնները կը հալեցնեն և կոչնչացնեն բարի գործերը»:
Կափշէր կմնար, թէ ինչպէ՞ս կարելի է հպարտանալ կատարելութեան մը համար, զոր Աստուած տուեր է: Մխիթար, այդ իրեն խոնարհութեամբ և պարզութեամբ. գիտցաւ զամենք ալ շահիլ, և չունեցաւ թշնամի մը, որ յետոյ բարեկամ չըլլայ, և ամենեն աւելի սերտ բարեկամը: Նա՝ հակառակորդաց դէմ ուրիշ զէնք չէր գործածեր, բայց համբերութիւն և լռութիւն, համոզուած՝ թէ «անմեղ վարուց լռութիւնը շատ աւելի զորաւոր և խոսուն է՝ քան ամէն արդարացնող շատախոս պատասխանները»: «Խոհեմութիւնը, որ մարդկային գործերուն աչքը կը համարուի, միշտ և ամէն տեղ փայլեցավ Մխիթարայ վրայ»,- կըսէ անոր կենսագիրը՝ Ստեփ. ԱդոնցըԱնյողդողդ և հաստատամիտ՝ իւր որոշութեանց մէջ, երագ և զգուշաւոր՝ անոնց գործադրութեան ժամանակ, և այնչափ հեռատես՝ որ առաջուց կը գուշակէր գործին ելքը: Միջին շավիղը կը բըռնէր ամեն բանի մէջ, վեհանձնութեան հետ՝ խոնարհամիտ էր, հրամայելու ժամանակ՝ համեստ և բարեշնորհ, խիստ էր՝ բայց քաղցրահամբոյր: Խորագէտ էր՝ այլ ոչ խորամանկ, պարզ և անկեղծ, այլ ոչ անզգոյշ ու անգաղտանապահ. կիրթ և ազնիւ՝ բայց ոչ մարդահաճոյ կամ կեղծաւոր, բարեսէր և բարեմիտ, այլ որ բնաւ նուաստախոհ և ծառայամիտ: Խոսից մէջ ճոխ և առատ, բայց ոչ սնոտիաբան. երբեք անոր բերնէն անօգուտ խոսք մը չլսուեցաւ: Համեստութեան քողին ներքեւ, ծածկած իրեն մեծամեծ գործերը, նախանձոտներուն սիրտը կը շահէր: Որքան խիստ էր իւր անձին վերայ, այնքան կարեկցող ուրիշներուն տկարութեանց: Ժիր և փութաջան իրենները խնամելու մէջ, կը մոռնար իւր անձը և հանգիստը, ուրիշները հոգալու և երջանիկ ընելու համար: Անդուլ և անխոնջ բարի գործերու մէջ, անընկճելի՝ ծանր դեպքերուն, արի և հնարագէտ՝ դժուարութեանց առջևւ, յաջողութեանց և ձախողութեանց մէջ՝ միակերպ, աննկուն, անայլայլակ, համբերող ցավու և տառապանաց մէջ: Տրտմական բաներու մէջ՝ անվրդով, հակառակութեանց մէջ՝ անդրդուելի, կարեւոր և մեծամեծ իրաց ձեռնամուխ, ոչ անձին փառաց կամ շահուն համար, այլ առ հարկի և հասարակաց օգտին համար միայն:
Աղբյուր՝  Յովհաննէս Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ»

Վենետիկ, Մխիթարեան տպարան, 1932թ.

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ֆնջան պարի Պատմությունը

 Ֆնջան պարը մեծ տարածում է գտել  Ջավախքում ։ «Չորս ոտք», քանի որ կլոր պարերի հիմնական մասի համար ասում են «մի ոտ պար ենք խաղում», եթե ոտքը մեկ անգամ ենք հարվածում, «երկու ոտ ենք խաղում», եթե երկու անգամ ենք հարվածում և այդպես շարունակ։ Երբ շեշտվում է քայլերի զույգ լինելու պայմանը՝ «երկուս գնալ, երկուս դառնալ», ապա պարերը կոչվում են նաև ջուխտ (զույգ) ոտք։ Չորս ոտք պարերը բաժանվում են երկու խմբի՝ թաթի զույգ զարկերով և ոտքը խաղացնելով։ Հենց չորս ոտք պարաձևին էլ պատկանում է «Ֆնջան» պարը՝ գրանցված Ժենյա Խաչատրյանի կողմից։ Պարի անվանումը  թուրքերենից  թարգմանաբար նշանակում ՝ փոքր հախճապակյա բաժակ։ Հոլովակում պարում են  <<Կարին>> ազգագրական պարի և երգգի խումբը:

Վարդան Այգեկցի

Ծնվել է 12 -րդ դարի վերջ և  13 -րդ դարի սկիզբ Հայոց Միջագետքի  Տլուք գավառի Մարաթա գյուղ Մահացել է 1250  թվական Մասնագիտություն Առակագիր Լեզու հայերեն Ազգություն հայ Կրթություն Կիլիկյան Հայաստանի Արքակաղին վանք Գրական ոճեր առակ Ուշագրավ աշխատանքներ «Եզն և Ձի», «Առյուծ և մարդ», «Իմաստուն Զինվոր»

Թաջ Մահալ

Թաջ մահալ` Աշխարի արեղծվածային հրաշալիքներից մեկը ծնված մեծ սիրուց: Թաջ Մահալը Հնդկաստանի ամենահայտնի խորհրդանիշն է: Գտնվում է Ակրա քաղաքում Յամոնա գետի ափին: Թաջ մահալը կառուցվել է 17 դարում մոնղոլական սուլտան Շահ Ջահանի կողմից: Թաջ մահալի կառուցումը սկսվել է 1632 թվականին այն իր գեղեցկությամբ գրավում է յուրաքանչուրին: Շինարարությունը սկսվել է Հնդկաստանի մեծ մոնղոլական արքայատոհմի ջամանակահատվածում: Այն կառուցվել է Շահ Ջահանի կողմից նվիրված իր  կնոչը   և նրանց դժբաղտ սիրուն: Թաջ Մահալը հնդիկներ կողմից համարվում է Բուդայի երկրային տուն: Հնդիկների համար այն սրբություն է: Հնդկաստանի անգլիական գաղութները սկսում են ապստամբություն ուզում են գրավել Ակրա քաղաքը և իշխանությունը վերցնել իրենց ձեռքը սական Շահ Ջահանը երկու տարի տևած պատերազմում հաղթում է բայց սուլթանի համար հաղթանակը դառնում է ողբերգություն: