Մարդու արական սեռական համակարգի օրգաններն են ամորձիները, սերմնածորանները, սերմնաբշտերը, շագանակագեղձը և առնանդամը։ Ամորձիները՝ սերմնարանները, զույգ խառը գեղձեր են, տեղավորված են ամորձապարկի մեջ և կազմված են գալարուն խողովակներից, որոնցում զարգանում են սպերմատոզոիդներ և սինթեզվում արական սեռական հորմոններ։ Սպերմատոզոիդը մանրադիտակային մեծությամբ է, ունի պոչ, որի ալիքաձև շարժումներով ինքնուրույն տեղաշարժվում է։ Սերմնարաններում արտադրված սեռական հորմոնները նպաստում են արական օրգանիզմին բնորոշ երկրորդային սեռական հատկանիշների՝ ցածր ձայնի, դեմքի, մազերի, մարմնակազմվածքի ձևավորմանը և կարգավորում են սեռական ֆունկցիաները։ Ամորձուց սպերմատոզոիդներն անցնում են սերմնածորանի մեջ, որն ամորձու հետևով բարձանում է վեր ու սերմնալարի կազմում մտնում որովայնի խոռոչ, ապա իջնում կոնքի խոռոչ։ Սերմնաբշտերը սպերմատոզոիդների պահեստ են, գտնվում են կոնքի խոռոչում, արտադրվում են նրանց կենսունակությունն ապահովող հեղուկ, որի մեջ վերջնականապես հասունանում են։ Սերմնաբշտիկց սկսվում է արտազատող ծորան, որը միան...