Առակ Ջորջ Դանցիգի մասին ՄԱՅՐԵՆԻ Ջորջը իր ուսմանը շատ լուրջ էր վերաբերվում: Հաճախ նա պարապում էր մինչև ուշ գիշեր` մոռանալով առօրյա հոգսերի մասին: Մի առավոտ նա քնած մնաց և ուշացավ պրոֆեսոր Նեյմանի դասախոսությունից քսան րոպե: Նա արագ արտագրեց գրատախտակին գրված երկու խնդիրները՝ կարծելով, որ դա տնային առաջադրանքն է: Առաջադրանքները շատ դժվար էին և ապագա մաթեմատիկոսը մի քանի օր գլուխ ջարդեց դրանց վրա: Մի քանի օր անց նա տվեց առաջադրանքները պրոֆեսորին և առանց գովեստի խոսքեր լսելու հեռացավ: Հաջորդ օրն առավոտյան պրոֆեսոր Նեյմանը ներխուժեց Ջորջ Դանցիգի տուն, ասելով, որ նա լուծել է անլուծելի համարվող խնդիրներ: Սակայն այդ մասին Ջորջը պատկերացում չուներ, քանի որ ուշացել էր դասից: Նա կարողացել էր լուծել անլուծելի համարվող խնդիրներ, որոնք չէին կարողացել լուծել մոտ հազար տարի շարունակ: Անգամ Էյնշտեյնը չէր կարողացել լուծել այդ խնդիրները: Ջորջը կարողացել էր լուծել խնդիրները, քանի որ տեղյակ չէր այդ խնդիրների անլուծելի լինելու մասին: Առակը ցույց է տալիս, որ երբեք պետք չէ վախենալ գործից և...