Վ. Սարոյանի ,,Բան ունեմ ասելու,, Շատ բան ցանկացող շատ մարդ կա. փորձեք չափից շատ բան չուզել, փորձեք բավարարվել ձեր ունեցածով, որովհետև ձեր ունեցածը լիուլի է. չէ՞ որ աշխարհը ձեզ տրված է ապրելու համար, իսկ աշխարհը լավ տեղ է, չէ՞ որ դուք ցերեկ ունեք` դպրոց գնալու և խաղի համար ու չէ՞ որ գիշեր ունեք` տուն վերադառնալու, գրքեր կարդալու, անկողին մտնելու և քնելու համար. չէ՞ որ ձեզ կյանք է տրված. ոչ ոք ձեզ չի մեղադրելու շատ ուզենալու համար. սարսափելի շատ – գոնե` ամեն Սուրբ Ծնունդին, – բայց վատ մի´ զգացեք դրա համար, որովհետև դուք ավելին ունեք, քան որևէ մեկը: Իսկ դու, Ձմեռ պապ, քեզ հիմարի տեղ մի´ դիր, հա՞: Նրանց շարունակ մի´ հարցրու, թե ինչ են ուզում. նրանց մի´ ստիպիր կարծելու, թե դու պատրաստվում ես տալու իրենց ուզած ամեն ինչը, իսկ հետո բան էլ չես տալիս: Մի քիչ խելք ունեցիր էդ գլխիդ մեջ, էլի: Փորձիր ցույց տալ նրանց, թե որչափ արդեն ունեն, նույնիսկ եթե նրանք աղքատ ...